Воскресенье, 22.09.2024, 04:41
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 16
    Гостей: 16
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    22.07.2010, 11:02

    Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարել «Պետերբուրգյան առաջարկների» հիման վրա
    Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է Ղարաբաղի 
շուրջ բանակցություններ վարել «Պետերբուրգյան առաջարկների» հիման վրա
    Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարել «Պետերբուրգյան առաջարկների» հիման վրա

    Կոսովոյի հարցով Հաագայի դատարանի այսօրվա որոշումը լուրջ ազդեցություն կարող է ունենալ Ղարաբաղի վրա. Guardian
    Դատարանի որոշումն օրենքի պարտադիր ուժ չի ունենա, բայց ենթադրվում է, որ լուրջ ազդեցություն կունենա Կոսովոյի և այլ դե ֆակտո պետությունների և այն տարածքների վրա, որոնք կարող են անջատվել ապագայում։ Այս մասին գրում է բրիտանական Guardian պարբերականը՝ նշելով, որ դրանից հետո իրենց անկախությունը ճանաչելու պահանջ կարող են ներկայացնել այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Հյուսիսային Կիպրոսը, Հարավային Օսիան, Աբխազիան և Մերձդնեստրը։
    Մանրամասն ...

    Խորհրդաժողով <<Կատարողական արվեստի օրեր>> փառաատոնից առաջ
    Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության <<Մեկ ազգ , մեկ մշակույթ>> համահայկական չորրորդ փառատոնի շրջանակներում անցկացվող <<Կատարողական արվեստի օրեր>> փառատոնը կմեկնարկի հուլիսի 22-ին:
    Հուլիսի 21-ին գումարվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնի առաջին խորհրդակցական ժողովը: <<Մեկ ազգ, մեկ մշակույթ>> հիմնադրամի գործադիր տնօրեն եւ փառատոնի կազմակերպիչ Թամարա Պողոսյանը նշեց, որ փառատոնին մասնակցության հայտ ներկայացրածներից 50 տոկոսից ավելին արդեն ժամանել են: Ներկայացնելով փառատոնի ծրագիրը` Թ. Պողոսյանը խնդրեց հատուկ ճշգրտությամբ պահպանել ծրագրում նշված ժամանակացույցը եւ կրել փառատոնի վերնահագուստը:
    Փառատոնին մասնակից խմբերի գեղարվեստական ղեկավարներին տրվեցին հատուկ ցուցումներ եւ բաժանվեցին հարցաթերթիկներ, որտեղ պատվիրակությունները կնշեն, թե Հայաստանի որ պատմական վայրերն են ցանկանում այցելել :
    Թ. Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ շտաբում կգործի հատուկ մատյան, որտեղ փառատոնի ցանկացած մասնակից կկատարի իր գրառումը:
    <<Մեկ ազգ, մեկ մշակույթ>> հիմնադրամում եւ շտաբում կգործեն հերթապահներ, որոնց հետ կարելի է կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարներով` 53-72-83, 54-57-95:
    <<Մեկ ազգ, մեկ մշակույթ>> հիմնադրամի եւ փառատոնի գեղ. ղեկ. Արմեն Մանուկյանը մանրամասն ներկայացրեց փառատոնի ծրագիրը: Նա նշեց, որ Երեւանում, մարզերում եւ Արցախում կլինեն 22 մշակութային ծրագրեր` 4 տարբեր բաժիններով: Երգչախմբային արվեստ բաժնում հանդես կգան Ֆրանսիայի Նիս քաղաքի <<Դո,Ռե,Մի>> մանկապատանեկան երգչախումբը (գեղ. ղեկ. Գայանե Հովհաննիսյան), Վանաձորի կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. Ռուզաննա Մխիթարյան) եւ Երեւանի <<Երեւան>> պետական երգչախումբը (գեղ. ղեկ. Հարություն Թոփիկյան): Դասական երաժշտության ծրագրով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո ստեղծված սիմֆոնիկ նվագախումբը, Էստոնիայից, Վրաստանից, ՌԴ-ից խմբեր ու անհատ կատարողներ: <<Հայաստանը`Սփյուռքին >> խորագրով կանցկացվի համերգ, իսկ հաջորդ օրը` <<Սփյուռքը`Հայաստանին >> համերգ-միջոցառումը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Բացի այդ, երկու համերգային ծրագիր կանցկացվի նաեւ զորամասերում: Պարոն Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ Երեւանի Շ. Ազնավուրի անվան հրապարակում տեղադրված բեմահարթակում կկայանա համերգային ծրագիր, որին կմասնակցեն հանրապետության լավագույն խմբերը, համույթները եւ մենակատարները: Անդրադառնալով թատերախմբերին, նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանել Իրանի Հայ Մշակութային <<Արարատ>> միության <<Արամայիս Աղամալյանի>> անվան թատերախումբը, Վրաստանի <<Նինոծմինդայի>> ժողովրդական թատրոնը եւ ԼՂՀ-ից` Շուշիի Մ. Խանդամիրյանի պետական թատրոնը ու նաեւ Վ. Փափազյանի անվան պետական թատրոնը: Պարոն Մանուկյանը տեղեկացրեց, որ նախապես պարի խմբերի ղեկավարներին բաժանվել է բացման հանդիսությանը կատարվելիք երկու շուրջ պարերի երաժշտությունների ձայնագրությունները:
    Խորհրդակցության ավարտին հատուկ ցուցումներ տրվեցին ե’ւ խմբերի ղեկավարներին, ե’ւ փառատոնի մասնակիցներին` խստագույնս պահպանել ծրագրում նշված ժամանակացույցը ու չխախտել կարգապահական կանոնները:
    Մինչ ուշ երեկո Բայրոնի 5 հասցեում գտնվող փառատոնի շտաբում եռուզեռ էր` ընդունում էին նոր ժամանած պատվիրակներին ու մանրամասն տեղեկություններ տալիս փառատոնի ընթացքի մասին:
    <<Մեկ ազգ , մեկ մշակույթ>> համահայկական չորրորդ փառատոնի լրատվական կենտրոն,
    21.07.10


     
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 315 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024