Воскресенье, 22.09.2024, 04:56
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 18
    Гостей: 18
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    20.07.2010, 11:56


    Հարգելի հայրենակիցներ,

    ՀՀ սփյուռքի նախարարությունը ս/թ սեպտեմբերի 6-7-ը Երևանում անց է կացնում կերպարվեստի (նկարչություն, քանդակագործություն, դիզայն, գրաֆիկա և այլն) գործիչների համահայկական համաժողով:
    Համաժողովի շրջանակներում կազմակերպվելու են մասնագիտական քննարկումներ և բանավեճեր: Համաժողովի արդյունքում կստեղծվի կերպարվեստի գործիչների համահայկական ընկերակցություն:
    Նախատեսվում է կազմակերպել ցուցահանդեսներ, վարպետության դասընթացներ, հանդիպումներ Հայաստանի պետական այրերի, հոգևոր առաջնորդների, անվանի գործիչների հետ, ինչպես նաև ճանաչողական, մշակութային այլ միջոցառումներ:
    Վստահ ենք, որ 21-րդ դարի բարդ զարգացումների և մարտահրավերների գործընթացում հայ կերպարվեստի գործիչներն իրենց մասնակցությամբ մեծ նպաստ կբերեն Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային գործակցության խթանմանը, հայ հոգևոր ինքնության զորացմանը, ազգային ինքնաճանաչությանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանն ու գործակցության մեխանիզմների ստեղծմանը:
    Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը սիրով հրավիրում է կերպարվեստի բոլոր հայզագի գործիչներին` մասնակցելու կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովին:
    Համաձայնության դեպքում խնդրում ենք Ձեզ մինչև 2010թ. օգոստոսի 10-ը տեղեկացնել ՀՀ սփյուռքի նախարարությանը (Հասցե` ք.Երևան, Վ.Սարգսյան 26/1, հեռ.` (+37410)585601/116/, ֆաքս` (+37410) 589157, էլ. փոստ` europedep@yahoo.com, europedep@mindiaspora.am artconference@mindiaspora.am, կայք` www.mindiaspora.am):
    ՀԱՐԳԱՆՔՈՎ`
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Երիտասարդ մասնագետների ավանդական դարձած այցելությունը ՀՀ սփյուռքի նախարարություն

    Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանն ընդունեց ամերիկահայ երիտասարդ մասնագետների պատվիրակությանը: ավելին...

     
    Արդյունավետ համագործակցության շարունակականության համոզմունքով

    Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարություն էր այցելել Բոսթոնի Սուրբ Երրորդություն հայկական առաքելական եկեղեցու կիրակնօրյա հայկական վարժարանի վարչուհի Նաիրա Բալագյոզյանը: ավելին...


    Մարսելի հայ համայնքի պատվիրակությունն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն  

    Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Մարսելի հայ համայնքի պատվիրակությունը, որի կազմում էին Մարսելի Հայ մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) նախագահ Ժիլբեր Մարկոյանը, ավելին...



    ԱՅՍՕՐ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
    Картинка 446 из 135884


    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան http://www.sgcc.ucoz.ru/  հայտարարում է Հուլիսի 20-ը՝ "ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ" եւ
    հրավիրում է շախմատի սիրահարներին մասնակցել ակադեմիայի տոնական միջոցառումներում: Մուտքն ազատ: Հաղթողներին սպասվում են հետաքրքիր պարգեւներ:

    Տոնդ շնորհավոր՝ շախմատի աշխարհ:

    Շախմատի համահայկական առաջին օլիմպիադա

     Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Հայաստանի շախմատի ակադեմիայի միջև 2009թ. դեկտեմբերի 24-ին կնքված հուշագրի շրջանակներում 2010թ. օգոստոսի 14-23-ը Երևան քաղաքում կանցկացվի Շախմատի համահայկական առաջին օլիմպիադան:
    Օլիմպիադային կմասնակցեն մինչև 35 տարեկան հայազգի շախմատիստներ: Օլիմպիադան կանցկացվի անհատական-թիմային մրցակարգով: Յուրաքանչյուր թիմ կներկայացնեն երեք տղա և մեկ աղջիկ: Թիմերը կկազմվեն տարածաշրջանային սկզբունքով` Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Ռուսաստան /2թիմ/, Եվրոպա, Մերձավոր և Միջին Արևելք, ԱՊՀ, Հայաստան, Երևան և ԼՂՀ:
    Համահայկական օլիմպիադային կից տեղի կունենա նաև երկու միջազգային բաց մրցաշարեր /կանոնակարգ/:


    Միքայել Հակոբովը "Ֆինլանդիայի սրտում”
    Միջազգային վարպետ Միքայել Հակոբովը (Ֆինլանդիա) Յուվյասկյուլյա քաղաքում ավարտված "Ֆինլանդիայի սիրտ” օփենում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ 114 մասնակիցների մեջ գրավեց 27-րդ տեղը: Լավագույն արդյունքի հասան գրոսմայստերներ Մաքսիմ Տուրովը (Ռուսաստան), Տոմի Նիբակը եւ Տոմի Լուկոնենը (Ֆինլանդիա)` 7-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակը նվաճեց Տուրովը:

    Տաթեւ Աբրահամյանի վստահ ելույթը
    ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Կրաշից եւ Զատոնսկիխից: Գրոսմայստեր Կատերինա Ռոհոնյանը վաստակել է 4,5 միավոր:
    Վերջին` իններորդ տուրում երկու հայ շախմատիստուհիները հանդիպում են միմյանց հետ:


    Շվեդ բիզնեսմենին սպանած հայը դատապարտվել է ցմահ ազատազրկման
    Ձեռներեցին սպանել էին անցած տարի, երբ նա միայն ներքնազգեստով դուրս էր պրծել իր տնից ու խուճապահար վազել մոտակայքում բնակվող մոր տան ուղղությամբ։

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 397 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024