Воскресенье, 22.09.2024, 02:11
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 21
    Гостей: 21
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    07.07.2010, 10:56


    ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ Է ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՔԼԻՆԹՈՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

















    Հուլիսի 6-ին «Ազգը», լուսաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Հայաստան, նշել էր դրա կարեւորությունը նաեւ Հարավային Կովկասի, Ռուսաստանի եւ տարածաշրջանի երկրների համար: Միաժամանակ կարծիք էր հայտնվել, որ Թուրքիան ուշիուշով հետեւում է այցելությանը: Անկարային առանձնապես մտահոգում էր պետքարտուղարիՙ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան այցելելու հավանականությունը: Բացել ...

    Աբրդեջանի նախագահ
    ը  շարունակում է ռազմատենչ հայտարարություներով հանդես գալ

    7.07.2010

    Աբրդեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է ռազմատենչ հայտարարություներով հանդես գալ։ Նա Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանվածների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե եթե Ադրբեջանը տեսնի, որ խաղաղ կարգավորումը սպառել է իրեն, այլեւս ոչ մի հույս չկա, եւ կդիմի խնդրի լուծման ռազմական տարբերակին։ «Այդ դեպքում եւս միջազգային իրավունքը մեր տեսակետը կպաշտպանի, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածը հստակ նշում է, որ յուրաքանչյուր երկիր ունի ինքնապաշտպանության բոլոր իրավունքները։   Մենք ուզում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, մենք ուզում ենք, որ մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։ Սակայն դա առայժմ հնարավոր չէ»,-հայտարարել է Ալիեւը։ 

    Ադրբեջանի նախագահը նշել է նաեւ. «Հայաստանում կարծում են, որ ժամանակի ընթացքում իրենց բանակցային դիրքերը կամրապնդվեն։ Դա թյուր մոտեցում է։ Նրանց դիրքերը բոլոր ոլորտներում են թուլանում։ Ուղղակի աշխարհասփյուռ հայության ամուր դիրքերը նպաստում են ներկա ստատուս-քվոյի պահպանմանը։ Առայժմ դա նրանց հաջողվում է պահպանել։ Սակայն ստատուս-քվոն չի կարող հավերժ, երկարաժամկետ լինել»,-նշել է Ալիեւը։ Նա նաեւ ընդգծել է,  որ այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂ խնդիրը լուծված չէ, ինքը հետապնդելու է դրա լուծումը:  (news.am) 



    Hello, Mrs. Clinton
     
Хиллари Клинтон
    Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան
    ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի-Արմենիա/.
    Անցած շաբաթը նշանավորվեց ոչ միայն անսովոր շոգով, այլև երկու հիմնական թեմաների շուրջ բանավեճերով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը և առաջին անգամ նման ձևաչափով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան։ Ամեն դեպքում, որքան էլ թեժ լինեին բանավեճերը, Քլինթոնի այցը որոշակի շեշտադրումներ դրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ինչպես ԱՄՆ դիրքորոշման, այնպես էլ հայ-թուրքական արձանագրությունների առումով։

    Սփյուռքի երիտասարդ մասնագետներին համակողմանի աջակցություն է անհրաժեշտ. ՀՀ սփյուռքի նախարար

    Грануш 
Акопян
    Սփյուռքի երիտասարդ մասնագետներին համակողմանի աջակցություն է անհրաժեշտ. ՀՀ սփյուռքի նախարար
    ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.
    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է սփյուռքի երիտասարդ մասնագետներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գլենդելի
    քաղաքապետ Արա Նաջարյանին

    Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին:

    Ապրիլի 6-ին կայացած Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի ժողովում քաղաքապետարանի խորհրդի անդամ Արա Նաջարյանը միաձայն ընտրվեց Գլենդելի քաղաքապետ: ավելին...

    Հանդիպում Հայաստանի գրողների միությունում

    Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի առաջին փուլի մասնակիցներն այցելեցին Հայաստանի գրողների միություն: ավելին...



    Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախումբը եղավ ՀՀ սփյուռքի նախարարությունում

    Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարություն եկավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում Հայաստանում հյուրախաղերով գտնվող Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայ երիտասարդաց ընկերակցության Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախումբը  ավելին...

    Увеличить  Увеличить   Увеличить 
     
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 313 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024