Воскресенье, 22.09.2024, 02:19
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 14
    Гостей: 14
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    29.06.2010, 11:56

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց սփյուռքահայ հայտնի օպերային երգիչ Ժան Նշանյանին

    Հունիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սփյուռքահայ հայտնի օպերային երգիչ Ժան Նշանյանին:

    Սեպտեմբերի վերջին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Արամ Խաչատրյանի անվան պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում Ժան Նշանյանը հանդես կգա բարեգործական համերգով, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի շենքի վերականգնմանը: Քննարկվեցին համերգի կազմակերպման գործում ՀՀ սփյուռքի նախարարության հնարավոր աջակցության հարցեր:

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ռումինահայ Վարուժան Ոսկանյանին

    Հունիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի Սենատի անդամ, նախկին ֆինանսների նախարար, գրող Վարուժան Ոսկանյանին: ավելին...


    Արի տուն՚ ծրագրի մասնակիցները կայցելեն ՀՎՀ

    Հունիսի 30-ին ժ. 15:00 ՙԱրի տուն՚ ծրագրի մասնակիցները կայցելեն Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարան (ՀՎՀ) (հասցե` Ալեք Մանուկյան 9, Երեւան 0070) եւ կծանոթանան ՀՎՀ կրթական համակարգի հնարավորություններին եւ ուսումնական ծրագրերին:

    ՀՎՀ-ի նպատակն է ուսանողներին օգնել` օնլայն կրթության միջոցով ձեռք բերելու հայագիտական առարկաների հիմնարար գիտելիքներ: Համաժամանակյա եւ տարաժամանակյա հաղորդակցման միջոցների շնորհիվ ուսանողներին հնարավորություն է տրվում նոր գիտելիքներ ստանալ` ժամանակն իրենց հարմար կարգով կազմակերպելով, ինչպես նաեւ օնլայն ուսուցչի եւ դասընկերների հետ դեմ առ դեմ հաղորդակցվելով:

    Նախատեսվում են հանդիպուներ Ֆրանսիական համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողական խորհուրդների հետ, ինչպես նաեւ այցելություն Ե. Չարենցի, Հ. Թումանյանի եւ Մ. Սարյանի տուն-թանգարաններ:

    ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյանի» անվան մեդալներ հայ գրողներին

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Ծաղկաձորում «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ գրողների միության համատեղ կազմակերպած «Հայ գրականությունը հայոց միջնաբերդ» թեմայով գրողների համահայկական 5-րդ համաժողովի բացմանը:ավելին...


    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները Մարսելում

    Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի 100-ամյակին նվիրված տոնական համերգին, որի ժամանակ ելույթ ունեցան Միշել Լեգրանը, Էլեն Սեգարան, Պատրիկ Ֆիորին, Անդրե Մանուկյանը և այլք:ավելին...

    «Մենք ուժեղ ենք երբ միասին ենք»

    «Արի տուն» ծրագրի մասնակիցներն օրը մեկնարկեցին հայրենագիտություն ինտերակտիվ դասընթացով, որը նրանք առանձին խմբերով անցկացրեցին ք.Երևանի Հ.Հայրապետյանի անվան N 78, Լ.Միրիջանյանի անվան N 155 և Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան N 168 դպրոցներում:ավելին...




    Բացվեց Արմավիրի Մանկապատանեկան շախմատի վերանորոգված դպրոցը
    Картинка 4 из 42

    Քիչ առաջ Արմավիր քաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, մասնակցեց Մանկապատանեկան շախմատի վերանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

    Մանկապատանեկան շախմատի դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման համար ծախսվել է 47 մլն դրամ, իսկ կահավորման համար` 3,7 մլն դրամ:

    Ինչպես հայտնում է Aysor-ի թղթակիցը Արմավիրից, դպրոցի բացմանը ներկա էր նաև գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

    Լրագրողների հետ զրույցում Արոնյանը հույս հայտնեց, որ «վերանորոգված դպրոցը կնպաստի շախմատիստների նոր սերնդի ձևավորմանը»: Հիշեցնելով, որ խորհրդային տարիներին այս դպրոցը բազամթիվ շնորհալի սաներ է տվել, Լևոն Արոնյանը հույս հայտնեց, որ այդպես կլինի նաև ապագայում:

    29.06.10
    Բացվեց Արմավիրի Մանկապատանեկան շախմատի վերանորոգված դպրոցը
    (ԱՅՍՕՐ)

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 373 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024