Суббота, 21.09.2024, 23:08
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 13
    Гостей: 13
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    02.06.2010, 11:55

    Բոսթոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն

    Հունիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Բոսթոնի Սուրբ Ստեփանոս ազգային վարժարանի սաները: Հայոց լեզվի ուսուցչուհի Արտեմիս Մկրտչյանի նախաձեռնությամբ վարժարանի հինգերորդ դասարանի 17 աշակերտներ իրենց ծնողների ուղեկցությամբ այցելել են Հայաստան  ավելին...


    Ուրուգվայիՙ Կոմիտաս՚ ռադիոժամը 75 տարեկան է


    Հունիսի 3-ին ժ. 18:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1) տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՙՀամազգային՚ հայ կրթական եւ մշակութային միության համատեղ կազմակերպած Ուրուգվայի ՙԿոմիտաս՚ ռադիոժամի հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը:
    ՙԿոմիտաս՚ ռադիոժամը Սփյուռքի առաջին զուտ հայկական ռադիոկայաններից մեկն է, Հայ հեղափոխական դաշնակցության Վռամյան ակումբի պաշտոնական ձայնը: Այն հիմնադրվել է 1935թ. օգոստոսի 18-ին Ուրուգվայում` օծվելով Կոմիտաս Վարդապետի անունով:
    Ռադիոժամը Ուրուգվայի հայ համայնքի խոսնակն է եւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունի իր անփոխարինելի դերն ու նշանակությունը: Ռադիոկայանի աշխատանքներն առավելապես միտված են լեզվական, մշակութային եւ այլ խնդիրների լուծման համար միասնական կամուրջը զարգացնելուն:
    Հոբելյանական հանդիսությանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
    Ելույթներ կունենան ՙԿոմիտաս՚ ռադիոժամի տնօրեն Կարո Հեքիմյանը, ՙՀամազգային՚ հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ՀՀ հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը, ՙԱզգային ռադիո՚ եւ ՙՌադիո Հայ՚ ռադիոընկերությունների տնօրեն Արտավազդ Թարխանյանը:
    Այնուհետեւ համերգային հատվածում հանդես կգա Արարատյան Հայրապետական Առաջնորդական թեմի ՙԾաղկազարդ՚ համախումբը, Երեւանի ՙՄեսրոպ Մաշտոց՚ խոսքի մշակույթի կենտրոնը, կասմունքեն ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը եւ Սյուզան Ղազարյանը:


    Կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների ցուցահանդես

    Հունիսի 3-ին ժ. 14:00 Հայ նկարիչների միության պատկերասրահում (Աբովյան 2) տեղի կունենա կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների ՙՄրցանակաբաշխություն-2009՚-ի շրջանակներում ներկայացված, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված գործերի ցուցահանդեսի բացման արարողությունը:
    Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի նկարիչների միությունը:

    ՖԻԴԵ-ն Արոնյանի համար ոչ բարենպաստ որոշում է կայացրել

    03.06.10


    ՖԻԴԵ-ն որոշել է աշխարհի չեմպիոնի կոչման համար նախատեսված հավակնորդների մրցաշարն այնուամենայնիվ անցկացնել Բաքվում։ Այն տեղի կունենան 2011 թ. մայիսի 1-31-ը։

    Հավակնորդների թվում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը, ով պաշտոնապես հայտարարել էր, որ եթե մրցաշարը կայանա Բաքվում, ապա նա չի մասնակցի դրան։

    Ինչպես հայտնում է armsport.am-ը, 8 հավակնորդների թվում են նաև Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Գատա Կամսկին (ԱՄՆ) և Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Եվս մեկ մասնակցի անուն պետք է որոշեն կազմակերպիչները՝ ադրբեջանցիները։

    (Tert.am)



    Ես պարզապես ցնցահարվածության մեջ եմ տեսածիցս...



    9 րդ դասարանի տղան ծեծում է 13 տարեկան աղջկան, իսկ աղջկա ընկերը նկարահանում է. «Կամսամոլսկայա պրավդա»
    02-06-2010
    Մանրամասն ...



    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 320 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024