Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
| 12.05.2010, 13:46 |
Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է. կատարվում է
վիճակահանություն
13.05.2010
Տոնի
ժամանակ ամենուրեք կատարվում է վիճակահանություն և պարզվում, թե տվյալ
տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են
ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս
մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում
տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով:
ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Տալլիննի՝ "Արարատ" մշակութային հանրությունը Էստոնիայի ֆուտբոլային
միության կողմից ստացել է պաշտոնական հրավեր իր կազմի մեջ գործող "Ախթամար"
ֆուտբոլային ակումբով մասնակցել Էստոնիայի Ազգային գավաթի խաղարկման
ֆուտբոլի մրցաշարում, որտեղ պետք է ներկայացնի Էստոնիայի հայությանը:
Մրցաշարի առաջին խաղարկությունը տեղի կունենա Տալլիննում, Մայիսի
15-ին(սկիզբը ժամը 10.00, A Le Cog arena):
"Արարատ" մշակութային հանրության
դիմում է Էստոնիայի հայկական համայնքին հարցով.
- կարո՞ղ ենք արդյոք
մենք ներկայացնել Էստոնիայի հայությանն այդ մրցաշարում:
Խնդրում ենք
պատասխանը տալ գրավոր ձեւով:
- կարո՞ղ ենք արդյոք
մենք ներկայացնել Էստոնիայի հայությանն այդ մրցաշարում:
Խնդրում ենք
պատասխանը տալ գրավոր ձեւով:
Հրավիրում ենք հայազգի ֆուտբոլիստներին
մասնակցել այդ մրցաշարոմ մեր ակումբի կազմում՝ հայկական դրոշի ներքո (INFO.
+372 53488750 Ավետիք
Հայրապետյան):
Հուսով ենք նաեւ, որ հայկական համայնքը կգա ամբողջ ընտանիքներով եւ
կաջակցի մեր ֆուտբոլիստներին:
Մեծագույն
հարգանքներով, Գրիգոր Հայրապետյան Տալլիննի "Արարատ"
մշակութային կազմակերպռւթյան նախագահ
----------------------------------
Ադրբեջանցի նախարարը ծնվել է Երևանում և հայերենը դեռ չի
մոռացել Ի դեպ`
Ադրբեջանի գյուղնախարարը ծնունդով Երևանից է և հաճախել է նախկին
Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գտնվող թիվ 9 դպրոցը: «Ինձ հաջողվեց
գնալ այն տունը, որտեղ ծնվել եմ, այն գտնվում է Ալավերդյան փողոցում:
Հուզական պահեր ապրեցի»: Իսմադ Աբասովը, պարզվեց, հայերենն էլ չի
մոռացել։ «Ծնվել եմ Էրևանում։ Ես խոսում եմ հայերեն, սակայն 23 տարի չեմ
եղել Էրևանում, երբեմն դժվարանում եմ խոսել»,– հայերեն ասաց ադրբեջանցի
նախարարը։ http://tert.am/am/news/2010/05/13/azerbaijaniminister/
|
Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
|
Просмотров: 427 | Загрузок: 0
| Рейтинг: 0.0/0 |
|
|