Суббота, 21.09.2024, 15:48
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 30
    Гостей: 30
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    07.05.2010, 12:45

    Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Վեստի- 24» հեռուստաընկերությանը (Տեսանյութն ամբողջությամբ)
    09-05-2010

    Սերժ Սարգսյանը Կարմիր հրապարակում ծաղկեպսակ է դրել մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

    Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարմիր հրապարակում ծաղկեպսակ է դրել մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին: ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակներ են դրվել նաեւ զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի, ավիացիայի մարշալ Խուդյակով-Խամփերյանցի եւ ծովակալ Իսակովի հուշարձաններին:

    Այնուհետեւ ՌԴ նախագահի մերձմոսկովյան Գորկի նստավայրի ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը:

    Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի նախագահները, Ուզբեկստանի վարչապետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

    ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկությամբ քննարկվել են միջազգային օրակարգի հրատապ հարցերը: Մասնավորապես` անդրադարձ է եղել ՀԱՊԿ գործողության տարածքում առկա խնդիրներին` կանգ առնելով Ղրղզստանում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակի վրա:

    ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերներին որոշակի մանրամասներ է ներկայացրել ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կնքած` Ռազմավարական սպառազինությունների մասին նոր պայմանագրի վերաբերյալ:

    http://news.am/am/news/21034.html

    Մայիսի 8-9-ը ԼՂՀ-ում տոնական տրամադրություն է

    Տոնակատարությունները կսկսվեն զոհված ազատամարտիկների հիշատակին ԼՂՀ տարբեր բնակավայրերում կառուցված հուշարձաններին ծաղկեպսակներ դնելու արարողություններով:

    Որովհետև Շուշին եզակի բնակավայր է


    Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, ով մասնակցել է Շուշիի ազատագրման և Խոջալուի մարտերին, պատմեց իր հիշողությունները։ «Մենք թողնում էինք, որ թուրքերը նույնիսկ զգեստապահարանի հագուստներն իրենց հետ տանեին: Մեկը հետ եկավ, ասաց` մածունս նոր եմ մերել, ուզում եմ տանել: Մի թրքուհի էլ հացի խմորն էր գրկել ու գնում»:


    ՀՀ ՊՆ պատասխանը` ադրբեջանական քարոզչական հիստերիային


    ՀՀ ՊՆ. «Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը չի կարողանում ձերբազատվել պարտվածի բարդույթից»:

    «Մեկ անգամ ևս հայտարարում ենք. հայկական բանակը ամուր կանգնած է մեր պետության սահմաններին և պատրաստ է ցանկացած պահի դիմագրավելու և արժանի հակահարված տալու հակառակորդին»:



     

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 367 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024