Суббота, 21.09.2024, 15:48
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 31
    Гостей: 31
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    04.05.2010, 12:15

    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյի հետ




    ՊԵԿԻՆ: Չինաստան կատարած այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյի հետ:

    Ս.Սարգսյանն ասել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եւ նշել, որ երկկողմ կապերն արդեն իսկ ընդլայնման լավ դինամիկա ունեն: Նա ընդգծել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառում աշխույժ համագործակցությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադաձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնմանը եւ վստահության մեծացմանը:

    Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ առձանագրել են, որ էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության եւ տեխնիկայի, պաշտպանության, մշակույթի եւ կրթության բնագավառներում բազմաթիվ համատեղ նախագծեր իրականացվե են մեծ հաջողությամբ: Երկուստեք նշվել է, որ հայ-չինական համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք է որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:

    Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցության հարցերը: Կողմերն ընդգծել են, որ ՉԺՀ Շանսի նահանգում հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկումը երկկողմ կապերի զարգացման կարեւոր վկայություն է:


    Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմեր

    Католикос







    1



    ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմեր, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

    «Այցի ընթացքում, Փարիզում և Լոնդոնում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդների, թեմական կառույցների ներկայացուցիչների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

    http://ar.newsarmenia.ru/arm1/20100504/42242509.htm


    Հայաստանը դուրս չի գալիս հայ-թուրքական գործընթացից. խոսնակ

    Հայաստանը դուրս չի գալիս հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացից, ասաց Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը Երևանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովի բացման ընթացքում։


     Մեծ հաղթանակի 65-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի Երևանում 


     

    Բուենոս Այրեսի Գրքի միջազգային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի օրը


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 374 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024