Суббота, 21.09.2024, 14:07
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 12
    Гостей: 12
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    17.04.2010, 21:05

    Լեզվի սայթաքո՞ւմ, թե՞ պատասխան Բաքվին

    17.04.10



    Վաշինգտոնյան հանդիպումներից հետո Բաքուն ամենատարբեր մակարդակներով սկսել է բացահայտորեն դժգոհել Մինսկի խմբի գործունեությունից՝ մեղադրելով նրան Հայաստանի օգտին կողմնակալություն դրսևորելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում Թուրքիայի շահերն անտեսելու համար։

    Առաջինը այդ մասին խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կառավարության ապրիլի 14–ի նիստում Ալիևը, որը 2009թ. արդյունքներն ամփոփող իր ելույթի մի զգալի հատվածը նվիրել էր Լեռնային Ղարաբաղի խնդրին, հայտարարեց, որ Մինսկի խումբը տևական ժամանակ աչք է փակել այն փաստի վրա, որ «Հայաստանը պարբերաբար խախտել է բանակցային գործընթացը»։ Ավելին՝ ըստ Ալիևի ղարաբաղյան գործընթացը թևակոխել է վճռորոշ փուլ, և այսպիսի պահին «Հայաստանին այնպիսի քաղաքական աջակցություն է ցուցաբերվում», որ ապագայում Հայաստանը կարող է ընդհանրապես հրաժարվել բանակցությւոններից։

    Ավելի ուշ Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական–քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը մասնավորեցրեց, որ իրենք դժգոհ են կոնկրետ ԱՄՆ–ի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դիրքորոշումից։

    «Միացյալ Նահանգները հաճախ միակողմանի դիրք է գրավում՝ սատարելով Հայաստանին։ Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում պահպանել չեզոք դիրքորոշում»,- նշեց Հասանովը՝ դժգոհելով, որ Վաշինգտոնը չի փորձում համոզել Հայաստանին հրաժարվել ղարաբաղյան հարցում իր քաղաքականությունից։

    Ավելի ուշ Հասանովը Reuters գործակալությանը տված հարցազրույցում սպառնաց, որ Բաքուն կարող է վերանայել իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ։

    «Միացյալ Նահանգները Ադրբեջանի ռազմավարական գործընկերոջ քաղաքականություն չի իրականացնում, այդ պատճառով էլ չի բացառվում, որ մենք վերանայենք մեր քաղաքականությունը Միացյալ Նահանգների նկատմամբ»,– նշեց նա։

    Ադրբեջանական կողմի սպառնալիքներին Վաշինգտոնը թեև ուղղակիորեն չպատասխանեց, սակայն ԱՄՆ պետքարտուղարի օգնական ֆիլիպ Քրոուլին Վաշինգտոնում բավական հետաքրքիր հայտարարություն արեց։

    «Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղին և Ադրբեջանին վերաբերող մինսկյան գործընթացին»,- հայտարարեց նա՝ կամա թե ակամա Լեռնային Ղարաբաղը դիտարկելով որպես բանակցային գործընթացի կողմ։
    (Tert.am)

    Աղբյուր.
    http://tert.am/am/news/2010/04/17/bakuusa/?sw


    Մայրենի լեզվի անաղարտության պահպանման թեմայով հանդիպում երիտասարդության հետ

    Ապրիլի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների: Ներկա էին մի շարք կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների նախագահներ, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպության ղեկավարը, սփյուռքահայ ուսանողների խորհրդի ներկայացուցիչը և այլք:



    Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Հայաստանի Ազգային Պատկերասրահում

    Ապրիլի 16-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվեց Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես:

    Կլոր սեղան-քննարկում ՀՀ սփյուռքի նախարարությունում

    Ապրիլի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՙԱրեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը Սփյուռքում՚, ՙԱրեւմտահայերենի ուղղագրությունը եւ դրա կանոնակարգման խնդիրը, ուսուցմանն առնչվող հիմնախնդիրները, ծրագրերը եւ դրանց բարեփոխումների անհրաժեշտությանը՚, ՙԱրեւմտահայերենի դասագրքերի վերլուծությունը եւ փոփոխությունների անհրաժեշտությունը՚ թեմաներով կլոր սեղան-քննարկում:

    ավելին...

     
    Հայկական եկեղեցի՝ Գերմանիայի Հալլե քաղաքում

     Գերմանիայի Հայոց առաջնորդարանից հայտնում են, որ ապրիլի 17-ին և 18-ին տեղի է ունենալու Հալլե քաղաքի «Սուրբ Հարություն» հայկական եկեղեցու օրհնության և օծման արարողությունը հանդիսապետությամբ գերմանահայոց առաջնորդ Տ. Գարեգին արք. Բեկչյանի։ Հաղորդում է ռիփորթ.ամ ը:
    http://www.yerevaklur.am/full_news/11499/
     


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 362 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024