Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
| 19.03.2012, 23:08 |
Ես ու իմ պապերի հայրենիքը Հեղինակ` Գայանե Ասատրյան Լուսանկարը արված է Արևմտյան Հայաստանում
ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Եթե դու հայ ես՝ հարց տուր քեզ. - Ի՞նչ ես արել դու քո ազգի համար... - Ի՞նչ ես արել դու՝ քո Հայաստանի համար... - Ի՞նչ ես անում դու այսօր՝ քո ազգի եւ քո Հայաստանի համար...
7.05.2012 "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
=================================================
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Հայաստանի շախմատի Միության նախագահին Հայաստանի շախմատի Միությանը Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահին
ԴԻՄՈՒՄ-ԽՆԴՐԱՆՔ
Մեծահարգո նախագահ, Հայաստանի շախմատի միության եւ ակադեմիայի ղեկավարներ: Մեծ ուրախությամբ կարդացի, որ շախմատը Հայաստանում դասավանդվելու է դպրոցներում (1-4 դասարաններում): Երկար տարիներ է,որ ես երազում եմ վերադառնալ Հայրենիք, բայց չեմ համարձակվել այդ հարցով ուղիղ դիմել Ձեզ՝ իմ շախմատային կոլեգաներին աշխատանքի հարցով, քանի որ տեսնում եմ, թե առանց ինձ էլ որքան դժվարություններ կան բոլորիդ համար, որոնք կկիսեի Ձեզ հետ առանց երկմտանքի: Հիմա,երբ կա կառավարության որոշում՝ դասավանդել շախմատը դպրոցներում փոքրիկներին, հավանական է,որ սկզբնական շրջանում հարկավոր կլինեն համապատասխան մասնագետներ եւ ես դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով քննել իմ հնարավորությունը գործել շախմատի ուսուցչի կամ մանկական մարզչի դերում,որը հանդիսանում է վերջին 10 տարիների իմ մասնագիտությունը եւ որի՝ շախմատի շնորհիվ ես վերջապես կարող եմ վեադառնալ եւ ծառայել իմ Հայաստանին: Համաձայն եմ աշխատել յուրաքանչյուր տեղում,որտեղ որ գտնեք հարկավոր է:
Կարճ իմ մասին. Ծնվել եմ Երեւանում 1959 թվականին եւ մինչեւ 1983 թվականը բնակվել Մալաթիա թաղամասում: 1976 թվականին ավարտել եմ համար 112 հայկական միջնակագ դպրոցը. 1977-79 թվականներին ծառայել եմ Խորհրդային բանակում 1983-84 սովորել եւ ավարտել եմ Էստոնիայի Պյառնու քաղաքի ծովագնացային դպրոցը եւ մինչեւ 2000 թվականը տարբեր մասնագիտություններով աշխատել արտասահման գնացող տարբեր նավերի վրա: 1984 թվականից բնակվում եմ Էստոնիայի մայրաքղաք Տալլիննում: 2001 թվականից, արդեն 10 տարի է ,որ հիմնել եմ Տալլիննում շախմատի մասնավոր ակադեմիա (Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիա, www.sgcc.ucoz.ru) եւ աշխատում եմ որպես շախմատի մանկական մարզիչ: Այդ ընթացքում միայնակ մարզել ու պատրաստել եմ Էստոնիայի պատանեկան առաջնությունների մի քանի տասնյակ չեմպիոններ եւ մրցանակակիրներ բոլոր 8-18 տարիքային խմբերում ինչպես տղաների,այնպես էլ աղջիկնրի մեջ, ինչպես նաեւ սովորեցրել գրագետ շախմատ խաղալ մի քանի հազար երեխաների: Կան նվաճումներ նաեւ միջազգային պատանեկան ասպարեզներում: Ներկայիս դրությանբ ակադեմիայում,որն իր հիմնադրման օր վանից Էստոնիայում լավագույնների շարքում է, մարզվում են 50-ից ավելի 6-18 տարեկան երեխաներ եւ հաջողությամբ մասնակցում Էստոնիայի պատանեկան առաջնություններում եւ Էստոնիայի շախմատի Միության մյուս բոլոր մրցաշարներում: Ակադեմիայում, որը գործում է ամեն օր, միայն ես եմ մարզիչ եւ ուրիշ աշխատողներ չկան: 2004-2006 թվականներին ավարտել եմ Տարտու համալսարանի շախմատի մարզչական կուրսերը եւ Էստոնիայի շախմատի Միության կողմից կազմակերպած այլ մարզչական կուրսեր եւ հանձնել համապատասխան քննություններ: Ունեմ շախմատի մարզչի 3-րդ կոտեգորիա: 2005 թվականին Էստոնիայի շախմատի Միության կողմից ճանաչվել եմ Էստոնիայի տարվա լավագույն շախմատի մարզիչ: 2006 թվականին մեր ակադեմիայի պատանեկան ընտրանին դարձել է Էստոնիայի պատանեկան ակումբների չեմպիոն: Համահավասար հաջողությանբ կարող եմ աշխատել երեխաների հետ եւ հայերեն,եւ ռուսերեն լեզուներով: Ունեմ շատ ցանկություն, ինչպես նաեւ ուժ ու եռանդ եւ կանեմ ամեն ինչ օգտակար լինել իմ Հայրենիքին, սիրելի հայ ազգին,ժողովրդին ու ղեկավարությանը իրագործել մեր առջեւ դրված խնդիրները շախմատի միջոցով: Իհարկե,ինձ ավելի մոտ է մանկական մարզչի դերը սկսնակների համար, քան ուսուցչի, սակայն մեծ հաճույքով կարող եմ աշխատել նաեւ դպրոցներում: Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում ունեմ հարյուրավոր մոտ ազգականներ:Երեւանում ունեմ ավագ եղբայր եւ հայրական 3 սենյականոց բնակարան: Ունեմ 3 մեծահասակ երեխաներ: Ունեմ էստոնիայի քաղաքացիական անձնագիր:Ցանկանում եմ վերականգնել Հայաստանի քաղաքացիությունս, որը խախտվեց Խորհրդային Միության քայքայման պատճառով: (ես ինձ միշտ Հայաստանի քաղաքացի եմ համարել ու համարում, որովհետեւ չեմ հրաժարվել նրանից: Պարզապես ԽՍՀՄ երկիրը քանդվեց,սահմանները փակվեցին ու ես այդպես էլ մնացի այստեղ: Էստոնիայի քաղաքացիություն 1994 թվականին հանձնեց ինձ տեղի իշխանությունը հատուկ պատվոգրով այն բանի համար, որ 1990 թվականին ես քվեարկել էի էստոն ժողովրդի ինքնորոշմանը եւ Էստոնիայի անկախությանը կողմ...) Օգնեցեք,խնդրում եմ վերադառնալ Հայրենիք:
20.04.2011թ.
Հարգանքներով, Գրիգոր Հայրապետյան (Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի մարզիչ, Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության նախագահ) +372 53991414 grigorairapetjan@mail.ru grigor1453 (skype)
Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա www.sgcc.ucoz.ru
Գրիգոր Հայրապետյանի շախմատային բլոգ www.chessblog-ga.ucoz.ru
|
Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
|
Просмотров: 768 | Загрузок: 0
| Комментарии: 1
| Рейтинг: 0.0/0 |
|
|