«Հայ ազգային կոնգրեսն, անշուշտ,
շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար,
բայց քանի որ դա միայն մեզնից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք
ցանկացած զարգացման։ Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին,
այնուամենայնիվ, առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին,
իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա Կոնգրեսը պետք է ձգտի
Ազգային ժողովում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն առանձին
կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով ի վիճակի լինի անմիջապես բարձրացնել
նրա պաշտոնանկության կամ, այլ կերպ ասած, իմպիչմենտի հարցը»,- երեկ
Ազատության հրապարակում իր ելույթն այսպես սկսեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ
առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նրա հայտարարությունը թերեւս ինչ-որ
առումով անսպասելի էր ... |