Մի չգրված հոդվածի պատմություն

1995-ի վերջերը կամ 96-ի սկզբներն էին, արդեն լավ չեմ հիշում, մի օր ինձ իր մոտ կանչեց իմ առաջին խմբագիրը՝ լուսահոգի Հենրիկ Աբրահամյանը, եւ մի հանձնարարություն տվեց: Նա խմբագրում էր «Հայաստան» վերանվանված «Սովետական Հայաստան» թերթը: Ընդհանրապես, Հենրիկ Աբրահամյանը շատ հազվադեպ էր հանձնարարություններ տալիս, ինչն ինձ գոհացնում էր: Ու երբ իմացա, որ հանձնարարություն-հոդված պիտի գրեմ՝ սրտնեղեցի, բայց... Հանձնարարության իմաստը հետեւյալն էր՝ ես պիտի զրուցեի իմ ընկերների, համակուրսեցիների, շրջապատիս, տարեկիցներիս հետ եւ հասկանայի, թե ինչպիսի՞ն են նրանք պատկերացնում վաղվա օրվա Հայաստանը: Խմբագրիս ձեւակերպմամբ՝ պիտի գտնեի «վաղվա օրվա հեռանկարը»: Սկզբում մտածեցի, որ ինձ՝ ուսանողիս համար չափազանց լուրջ ու բարդ հանձնարարություն է, մանավանդ որ՝ ինքս էլ որեւէ ...