Օրեր են լինում, վերջերս երբեմն նաեւ՝ հաճախ, որ ուզում ես մի բաժակաչափ հեռանալ այս աշխարհից: Հեռանալ տիեզերական համատարած թախծից, ապրելու ցավից հեռանալ: Ուզում ես, բայց չի հաջողվում, քանի որ քո ներաշխարհը դեռեւս բաց չի թողնում քեզ եւ շարունակ հետ է կանչում: Այո, քեզ հետ է կանչում, ասում է՝ ո՞ւր ես գնում, չէ՞ որ դու ես տերը, դու դեռ գործ ունես, ասում է ու քեզ բերում կանգնեցնում քո ընտանիքի եւ քո երկրի հոգսի առջեւ՝ ազնիվ հոգսի ու դարանակալ նենգամտության առջեւ: Եվ անմիջապես էլ բոլոր մտքերը կողքի հրելով՝ ականջներիդ մեջ զրնգում է Միշել Մոնտենի կռահած մահվան ազատակրող շունչը, որի դեմ Ջոնաթան Սվիֆթի անմահները բոլորից մոռացված շարքային մուրացկաններ էին:
- Ո՞ւր ես գնում,- ասում է ձայնը, քանզի ձայնն այդ մեզանից առաջ տեսնում է իշխանության մեջ իրեն անմահ համարողների մուրացող կերպը, տեսնում է իշխանամուրացողներին: Հետո ձայնն ...