«Մոնղոլ-թաթարներ, տականքներ՝ եկեք բանակցենք. ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում»,- երեկ մամուլի ասուլիսում պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայ ազգային կոնգրեսի վերջին ակցիաները,  ո՞ւմ եւ ի՞նչ տվեցին դրանք, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Ժամանակն է եկել վերջապես որոշում կայացնել՝ մոնղոլ-թաթարնե՞ր, տականքնե՞ր, թե՞ բանակցություններ»,- կարծում է Արամ Կարապետյանը՝ չնայած, որ ինքը, որպես ընդդիմադիր քաղաքացի, միշտ մասնակցել ու մասնակցելու է ՀԱԿ հանրահավաքներին: «Անլրջության աստիճանը շատ մեծ է դարձել քաղաքական դաշտում»,- ՀԱԿ-ի գործունեությունը հիմնականում այդ եւ պոպուլիզմի համատեքստում դիտարկելով՝ նա նաեւ նկատում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այն քիչ քաղաքական գործիչներից է, ովքեր ինֆորմացիա են ստանում եւ դա վերլուծելու ...