ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը նամակ է գրել ադրբեջանցի մտավորականին: «Առաջինը, որ ուզում եմ խորհուրդ տալ ձեզ. կողմնորոշվեք վերջապես, թե ով եք դուք: Այլապես մերթ թուրք եք, մերթ թաթար, մերթ աղվան, մերթ ուրիշ ինչ-որ բան... Բայց չէ՞ որ պարզից էլ պարզ է. դուք այն վայրի հորդաներից եք, որոնք խուժեցին ինչ-որ հեռավոր տափաստաններից: Այդքան բան: Չէ՞ որ ձեր ավագ եղբայրը չի ժխտում, որ հորդաներով խուժել, հարձակվել է Բյուզանդիայի վրա եւ, իհարկե, այն ամենը, ինչ կարելի էր ոչնչացնել, ոչնչացրել է ու վերանվանել: Այդպես էլ դուք: Ոչ, սխալ տեղում եք փնտրում ձեր արմատները: Ընդհանրապես դուք հմուտ եք հնարքների ու ստերի մեջ: Ահավասիկ ինչ-որ Խոջալու էլ հորինեցիք: Այդ խոջալուցիներին գնդակահարել են ձեր իսկ բաշիբոզուկները՝ ի հեճուկս ձեր ինչ-որ գործչի: Բայց եթե անգամ եղել է այնպես, ինչպես դուք եք ...