Суббота, 21.09.2024, 17:52
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 14
    Гостей: 14
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    19.08.2011, 10:21
    Hargeli paron G,Ayrapetjan,shnorhakaloutyoun ayn amen tser ouxarkats loureri,hrashali haxtanakneri,shnorhavorankneri hmar,vor es stanoum em.Sourb zatikyan ays orhnyal oreri artiv maxtoum em aroxj,anportsank ev xaxax tarineri vayeloum,noranor haxtanakner ev ouj ou korov sharounakelou tser payloun hayapahpan ashxatankner@.
    Sirov,Seda Hayriyan
    26.04.2011

    ------------------------------

    «Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»

    http://jpe.ru/1/big/110510/0rf2kupuz5.jpg




    «Ոսկե ցլիկը» ժողովրդական եւ վաստակավոր դարձած գեղարվեստական ֆիլմ-կոմեդիայի այս բառերը լիիրավ կարելի է ասել (իհարկե առանց կոմեդիական բնույթի) գնահատելով այն նվերը, որը ստացել Էստոնիայում արդեն 7 տարի բեղմնավորությամբ գործող է մեր հայկական ֆուտբոլի ակումբը, եւ որը մեր ֆուտբոլիստները եւ Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության ներկայացուցիչները օգտագործում են միայն հատուկ ազգայինին միջոցառումներում:
    Խորին շնորհակալություններ Ազարումյանների ընտանիքին եւ հատկապես անցյալ տարվա նոյեմբերին մեզանից վշտալի հեռացած Ռուդոլֆ Ազարումյանին, որը տարիներ շարունակ ներդրել է մեծ ջանքեր մշակույթի միջոցով ազգի համախմբման-միաբանության ազգասիրական գործում եւ կատարել է շատ եւ մեծ ազգային-մշակութային միջոցառումներ եւ բարեգործություններ, գործելով Տալլիննի հայկական «Նաիրի» մշակութային հանրության հիմնադրի եւ ղեկավարի պաշտոնում, որոնք հավերժ կմնան մեր սրտերում...
    Խաղալով ապրիլի 23-ին Էստոնիայի ֆուտբոլի Ազգային գավաթի խաղարկության 1-ին փուլի մրցաշարում Հայաստանի Եռագույնի մարզական համազգեստով, զգում ես մի այնպիսի աննկարագրելի ազգային ոգեշնչություն եւ բերկրանք, որ ասես թե գտնվում ես Մայր-Հայրենիքումդ եւ անմիջապես մտքիդ է գալիս.«Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...» ժողովրդիդ հոգու մեջ մտած խոսքերը: Խորին շնորհակալություններ Ձեզ՝ հարգելի Ազարումյաններ այդ արտկարգ նվերի՝ մարզական համազգեստի համար, որը դեռ երկար տարիներ շարունակ ծառայելու է հայությանը, եւ որի նմանն Էստոնիայում չունի ոչ մի ազգային փոքրամասնություն-համայնք:



    Իրոք որ ուրիշ կերպ չի էլ կարող ասվել՝ «Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»





    http://jpe.ru/1/big/110510/0rf2kupuz5.jpg

    Գրիգոր Հայրապետյան
    (Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրության նախագահ) 

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ) 

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...


    ՖՈՒՏԲՈԼ
    21.08.2011
    15:00
    "Nõmme" մարզադաշտ
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2011 (4 Խումբ)
    16-րդ փուլ  
    Nõmme JK Kalju III - Tallinna FC Akhtamar

    Մուտքն ազատ:
    Աջակցե՛նք ՖԱ "«Ախթամար»-ին

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքն՝ այսօր...


    Ա՛րի մարզադաշտ Քո ողջ ընտանիքով եւ աջակցի՛ր Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին...
    Եւ եթե դու հայ ես,ապա հարց տուր քեզ ամեն օր ու ամեն ժամ.
    - Ի՞նչ ես արել դու քո ազգի համար...
    - Ի՞նչ ես արել դու՝ քո Հայաստանի համար...
    - Ի՞նչ ես անում դու այսօր՝ քո ազգի եւ քո Հայաստանի համար...


    Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...



    Tallinna FC Akhtamar

    Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին աջակցում են.

    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը

    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը

    -VIVARO bet (Yerevan)

    - PRIVAT Restoran - Cafe - Hotel

    - Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)

    - "Ehituse Inkasso OÜ" ֆիրման

    Сooltrans LTD ֆիրման  

    - Տալլիննի «La Strada» հայկական խորովածանոց-սրճարանը (տնորն՝ Կարեն Մկրտչյան; +372 56700895; փող.Վիկերլազե 11)

    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
    (Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)

    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին...


    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ «ԱԽԹԱՄԱՐ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:
    Տեղեկություն.
    Info +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru
    Գրիգոր Հայրապետյան
    ՖԱ «Ախթամար» ակումբի նախագահ

    19.08.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 372 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024