Суббота, 21.09.2024, 22:57
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 22
    Гостей: 22
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    28.07.2011, 01:57

    Մեր պահանջները համահունչ են միջազգային հանրության պահանջներին. Սերժ Սարգսյան


    «Եվ ղարաբաղցիների, և հայ ժողովրդի պահանջը միակն է, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան, և այդ իրավունքի սկզբունքները շարադրված են «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթում, որ կողմերին են առաջարկել Մինսկի խմբի համանախագահները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը»,- այսօր հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ ասուլիսում։

    «Մենք այլ պահանջ չունենք, այսինքն՝ մեր պահանջները համահունչ են միջազգային հանրության պահանջներին»,- ասաց նախագահը։

    Ի պատասխան լեհ լրագրողի այն հարցի, թե «կազանյան ֆիասկոյից հետո ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ի՞նչ հնարավորություններ կան», Սերժ Սարգսյանը նախ նշեց, որ ինքը կազանյան հանդիպումը ֆիասկո չէր անվանի, ապա ավելացրեց, որ Կազանում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար և ինչի մասին ինքը խոսել էր դեռևս ԵԽԽՎ-ում։

    «Խոսքս առաջին հերթին համապատասխան մթնոլորտի բացակայության մասին է, և առաջին հերթին այդ մթնոլորտը պետք է բարելավվի։ Չի կարելի սեփական ժողովրդին ամեն օր և ամեն մակարդակով թունավորել»,- հայտարարեց նախագահը՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի ժողովրդի հասցեին արած երեկվա հայտարարությանը։

    «Եվ արդյոք դա նորմա՞լ մարդու հայտարարություն է, էլ չեմ ասում՝ երկրի ղեկավարի մասին»,- ընդգծեց Սարգսյանը։  (Tert.am)

    Սերժ Սարգսյանի խոսքերն աղավաղվել են. «Ակօսի» գլխավոր խմբագիր

    Սարգսյանն իր պատասխանում նշում է ոչ թե Արարատ լեռը, Արևմտյան Հայաստանը վերցնելու, այլ բարեկեցիկ Հայաստան ունենալու մասին: Նա կարևորում է ոչ թե երկրի մակերեսի չափերը, այլ քաղաքակիրթ երկրների մակարդակին հասնելու հանգամանքը և ընդգծում. «Ահա ձեր սերնդի վրա ընկած պարտականությունը դա է»:


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 282 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024