Воскресенье, 22.09.2024, 02:21
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 13
    Гостей: 13
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    05.04.2011, 10:07


    ՏԱԼԼԻՆԻ <ԵՐԵՎԱՆ> ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
    ՊԱՐՈՆ ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

    Հարգելի պարոն Հայրապետյան,
    Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ս.թ. սեպտեմբերի 19-20-ին Երևանում անցկացվող Սփյուռքի
    կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովին
    և համոզված ենք Ձեր ներկայությամբ և մասնակցությամբ կնպաստեք Հայրենիք-Սփյուռք կապերի
    ամրապնդմանը և համագործակցության նոր կառուցակարգերի մշակմանը:
    Համաժողովը գումարվելու է ՀՀ կառավարության 13.01.2011թ. N 111-Ն որոշման համաձայն:
    Այն նվիրվում է Հայրենիք-Սփյուռք գործակցությանը, հեռանկարներին, այդ գործակցության սերտացման
    կառուցակարգերի կատարելագործմանը, աշխատանքի նոր հնարավոր ձևերի և միջոցների փնտրտուքին:
    Համաժողովին հրավիրվում են մասնակցելու հայկական համայնքներում գործող կառույցների,
    կազմակերպությունների ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները, համայնքում մեծ
    դերակատարություն ունեցող անձինք, ովքեր զբաղված են հայապահպանության և Հայաստան-Սփյուռք
    գործակցության զարգացման խնդիրներով:
    Համաժողովում նախատեսվում է կազմակերպել ընդհանուր քննարկումներ համահայկական,
    համազգային առաջնահերթությունների և գործակցության հեռանկարների մասին լիագումար նիստերում
    (երկու նիստ` բացում և արդյունքների ամփոփում), ինչպես նաև կազմակերպել թեմատիկ նիստեր նվիրված`
    1. Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման կառուցակարգերին,
    2. լեզվի, կրթության հիմնախնդիրներին,
    3. երիտասարդական հիմնախնդիրներին,
    4. Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` տարածաշրջանային հանձնախմբերի
    գործունեությանը:
    Թեմատիկ քննարկումների արդյունքները կամփոփվեն համաժողովի երկրորդ օրը` լիագումար նիստում:
    Նախատեսում ենք համաժողովի անունից ընդունել հայտարարություն-հռչակագիր, որը ներառելով արդի
    համազգային առաջնահերթությունները` կդառնա ուղղորդող փաստաթուղթ հետագա մեր համատեղ
    աշխատանքների համար:
    Համաժողովի օրերին մասնակիցները հնարավորություն կունենան ներկա գտնվելու
    Հանրապետության Նախագահի անունից տրվող ընդունելությանը, մասնակցել Հայաստանի անկախոթյան 20-
    ամյակին նվիրված շքերթ-տողանցին, ինչպես նաև հոբելյանական տարբեր միջոցառումներին` կիսելով
    համահայկական այս տոնախմբության բերկրանքը:
    Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժողովի մասնակիցներն իրենք են հոգում ճանապարհի և
    կեցության ծախսերը, իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է համաժողովի կազմակերպչական և
    համաժողովի երկու օրերի ընթացքում մասնակիցների սննդի հարցերը:
    Համաժողովին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցության մասին անհրաժեշտ է տեղեկացնել մինչև
    ս.թ. հուլիսի 13-ը:
    Նախարարությունում գործում է համաժողովի կազմակերպչական աշխատանքները կարգավորող
    աշխատանքային խումբ (Հայրենադարձության և հետազոտությունների վարչության. հեռ. 58-56-01 /1-16/;
    էլ.փոստ` forum2011@mindiaspora.am):
    Հարգանքով`
    ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
    27. 06. 2011 թ.
    01 / 60-11
    ՀՀ 0010, Երևան, Վ. Սարգսյան 26/1
    26/1 Str. V. Sargsyan, Yerevan, 0010
    tel.: (374 10) 58 91 55
    fax.: (374 10) 58 91 57
    E-mail: minister@mindiaspora.am

    Փոխադարձ ձգտում՝ ամրապնդելու հայ–ուկրաինական հարաբերությունները

    Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Ուկրաինայում է   ամբողջը >>

    
    02-07-2011
    ԼՂ ժողովուրդը միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի կրող է
    Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը
    մամուլի ասուլիսի ժամանակ ամբողջը >>  


    Հուլիսի 1-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Ուկրաինա

    Հուլիսի 1-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Ուկրաինա:

    Կայացավ Մանուել Ադամյանի «Թատրերգութիւններ» գրքի շնորհանդեսը

    Հունիսի 30-ին  Երևանի երգչախմբային ընկերության դահլիճում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ սփյուռքահայ գրող, հասարակական-քաղաքական գործիչ Մանուել Ադամյանի «Թատրերգութիւններ» գրքի շնորհանդեսը:

    Քննարկվեցին Ավստրալիայի հայ համայնքի կրթական, մշակութային հիմնախնդիրներին առնչվող հարցեր

    Հունիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի «Գոլստըն» վարժարանի տնօրեն Կարոլին Բլանդենին, Ավստրալիայի «Համազգային հայ կրթական և մշակութային միության» փոխատենապետ Հայկ Լեփեջյանին և նույն վարժարանի հայերենի ուսուցչուհի Բեթի Մարաշլյանին:


    Ֆրանսիայի ԱԳՆ. Երևանին և Բաքվին կներկայացվեն Ղարաբաղի վերաբերյալ լրացուցիչ առաջարկներ

    Ֆրանսիայի ԱԳՆ. Երևանին և Բաքվին կներկայացվեն Ղարաբաղի վերաբերյալ լրացուցիչ առաջարկներ

    Մամլո հաղորդագրություն

    «Ո՞վ է արյունով գրաված հողերը խոսքով ետ տալիս». ազատագրված տարածքների բնակիչներին չի հետաքրքրում ղարաբաղյան բանակցությունների ընթացքը
    Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը` հունիսի 24-ին, «Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության անդամ 50 երևանցի երիտասարդ մեկնել էր Արցախի Քարվաճառի և Շահումյանի շրջաններ:
    Երիտասարդները նվերներով այցելեցին 12 բնակավայր, շփվեցին դրանց բնակիչների հետ: Թեև արցախցիները քաջատեղյակ էին կազանյան հանդիպման մասին, դրա ընթացքը և ելքը նրանց քիչ էր հետաքրքրում: «Ազատագրված տարածքների որևէ զիջում անհնար է, ո՞վ է արյունով գրաված հողերը խոսքով ետ տալիս»,- ասում են քարվաճառցիներն ու շահումյանցիները: «Հարկ եղած դեպքում պատրա՞ստ եք կրկին պատերազմել Ձեր հայրենիքը պաշտպանելու համար» հարցից ազատագրված շրջանների բնակիչները վիրավորվում էին ու հաճախ արհամարհական քմծիծաղ տալիս:
    Քաշաթաղում անգամ տատիկներն են պատրաստ վերհիշել պատերազմի ընթացքում ձեռք բերած կարողությունները: Յոթանասունամյա Ելենա Գևորգյանը երիտասարդների հետ զրույցում ասաց, որ ազատագրված տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգության դեպքում առաջինն է մարտի դաշտ գնալու: «Անցած 20 տարվա ընթացքում կրակելու ունակությունս չեմ կորցրել»,- հայտարարեց նա:
    Քարվաճառի Զուառ գյուղի բնակիչներն էլ երևանցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ բոլորը միասին հանպատրաստից սկսեցին կատարել Հայաստանի Զինված ուժերի օրհներգը.
    Իմ պապերն են քեզ շահել,
    Իմ եղբայրքն են քեզ պահել,
    Քոնն են որդիքն իմ ջահել,
    Հայրենի երկիր`

    "Ճանաչիր քո երկիրը" երիտասարդական նախաձեռնություն <chanachir1@gmail.com>
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 355 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024