Воскресенье, 22.09.2024, 02:37
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 21
    Гостей: 21
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    05.04.2011, 10:06


    Ձախողո՞ւմ, թե՞ հաջողում. հայկական մամուլը շարունակում է քննարկել Կազանը

    Հայաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում այսօր կրկին Կազանում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր, որը, չնայած մեծ սպասելիքներին, չավարտվեց հիմնարար սկզբունքների վավերացմամբ։

    Դավիթ Բաբայան. Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների գնալ և նրա հետ անհնար է պայմանավորվել

    Դավիթ Բաբայան. Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջումների գնալ և նրա հետ անհնար է պայմանավորվել

     

    Սկզբունքները չեն համաձայնեցվել

    Բայց եռակողմ հանդիպման ժամանակ առաջընթաց գրանցվել է

    Կազանում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ նվիրված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։
    ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման արդյունքում նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի անունից տարածվել է համատեղ հայտարարություն։

    Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը

    Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները 2011թ. հունիսի 24—ին հանդիպեցին Կազանում եւ դիտարկեցին իրենց հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնական սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքը։
    Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը։
    Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երախտագիտություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ—ի եւ Ֆրանսիայի առաջնորդներին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար եւ բարձր գնահատեցին պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը։
    ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

    25-06-2011



    Հայկական մամուլը՝ Կազանի մասին

    Հայկական թերթերն անդրադարձել են Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, որտեղ, չնայած մեծ ակնկալիքներին, առաջընթաց չգրանցվեց։

    Կազանում ընդունվել է համատեղ հայտարարություն 

    Russia -- Trilateral meeting of Russian, Armenian and Azerbaijani presidents in Kazan, 24Jun2011
    Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ...

    Նալբանդյան. «Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել վերջին տարբերակը»

    Էդվարդ Նալբանդյան, արխիվային լուսանկար
    Այդ էր պատճառը, որ Կազանը բեկումնայի չեղավ, ասում է Հայաստանի արտգործնախարարը...


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 334 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024