Воскресенье, 22.09.2024, 02:38
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 21
    Гостей: 21
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    04.04.2011, 14:17
    FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE
    (FAAE)
    Картинка 44 из 157

    Ներկայացնում ենք սլովակ լրագրող Անդրեյ Բանի կողմից պատրաստված հարցազրույցն Արցախի ԱԳՆ փոխնախարար Վասիլի Աթաջանյանի հետ, որը տպագրվել է <<Տիժդեն>> շաբաթաթերթում: Այս հարցազրույցն Արցախի շուրջ օբյեկտիվ կարծիք ստեղծելու Անդրեյ Բանի և <<Տիժդեն >> շաբաթաթերթի հերթական քայլն է, որը խիստ ողջունվում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ կողմից: Ասենք, որ <<Տիժդենը>> ստացել է հսկայական թվով արձագանքներ, հիմնականում շնորհակալական խոսքերով այդ տարածաշրջանը, որը ընկալվում է որպես քրիստոնեական մշակույթի նախաշեմը հանդիսացող կենտրոն, այդքան լավ, ջերմ և մանրամասն ներկայացնելու համար: Առաջին անգամ սլովակյան ու չեխական մամուլում ստեղծվում է արցախյան հարցի շուրջ իրական պատկեր, որի հիման վրա պարզորեն գծագրվում է արցախյան հարցի ճիշտ և ռեալ լուծման հնարավոր ապագան:
    ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանն իր երախտապարտությունն է հայտնում <<Տիժդեն>> շաբաթաթերթի խմբագրությանը և հատկապես հոդվածաշարի հեղինակ Անդրեյ Բանին` Արցախի շուրջ իրենց անկեղծ կարծիքն ասելու և խնդրին անձնազոհորեն ծառայելու համար: Ինչպես հայտնել ենք Ադրբեջանի ԱԳՆ-ը հանդես է եկել ամպագորգոռ հայտարարությամբ, որ գտնելու է միջոցներ լրագրող Անդրեյ Բանին պատժելու համար, որը սակայն ծիծաղ է առաջացրել և լրագրողի, և ԵՀՄՖ-ի նախագահի, և այդ հոդվածաշարի պատրաստման մյուս կազմակերպիչների մոտ: Ասենք ավելին, մենք <<անհամբերությամբ>> սպասում ենք ադրբեջանական ԱԳՆ-ի հաջորդ քայլերին:
    ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
    Մանրամասն...

    FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE
    (FAAE)
    Картинка 44 из 157


    Ներկայացնում ենք սլովակ լրագրող Անդրեյ Բանի կողմից պատրաստված հարցազրույցն <<Ազգային և ռազմավարական հետազոտությունների>> հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ, որը տպագրվել է <<Տիժդեն>> շաբաթաթերթում: Այս հարցազրույցն Արցախի շուրջ օբյեկտիվ կարծիք ստեղծելու Անդրեյ Բանի և <<Տիժդեն >> շաբաթաթերթի հերթական քայլն է, որը խիստ ողջունվում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ կողմից:
    Մանրամասն...

    Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը սկսում է կազմակերպել խիստ բողոքի գործընթաց ուղղված UNESCO-ի ղեկավարության դեմ`կապված հունիսի 15-ին Փարիզում բացված <<հայկական խաչքարների>> ցուցահանդեսում տեղի ունեցած սկանդալի շուրջ: Պարոն Գրիգորյանը դիմում է UNESCO-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային` պահանջելով բացատրություն կատարվածի շուրջ և նամակի պատճեն ուղղում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Բան Կի Մունին: Նամակի պատճեները ուղարկվում են նաև ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին, Շվեցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չեթեջյանին, UNESCO-ում ՀՀ ներկայացուցիչ Շառլ Ազնավուրին և UNESCO-ում բարի կամքի հայ ազգի դեսպաններին:
    ԵՀՄՖ-ը պատրասվում է Եվրոպայի հայ իրավաբանների միջոցով գործ հարուցել UNESCO-ի այս ցուցահանդեսի պատասխանատու անձանց նկատմամբ, եթե UNESCO-ն չտա բավարար պատասխան կատարվածին: Միաժամանակ ԵՀՄՖ-ը սկսում է էլեկտրոնային ստորագրահավաք ցուցահանդեսի կազմակերպիչների դեմ` դատական գործ սկսելու կապակցությամբ:
    Ստորև ներկայացնում ենք UNESCO-ի գլխավոր քարտուղար տիկին Իրինա Բոկովային ուղղված նամակի հայերեն և անգլերեն տարբերակները:

    ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
    20.06.2011թ.


    ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    X դարի վանքը քանդվում է, Մայր աթոռն անտարբեր է, իսկ մշակույթի նախարարությունը «գլխառադ» է անում

    «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիան: Նախօրեին նախաձեռնության անդամներն այցելել են Վայոց Ձորի մարզի Գնդեվանք համալիր (X դար) և ազատել դրա շրջակա տարածքը կենցաղային աղբից:
    Այցելելով Գնդեվանք, առաջին հերթին աչքի է զարնում հնավայրի անմխիթար վիճակը: Մայր աթոռը հրաժարվում է Հայաստանի տարածքում գտնվող հարյուրավոր չգործող եկեղեցիներ իր խնամքի տակ վերցնել, իսկ մշակույթի նախարարությունը ֆինանսների պակասը պատճառաբանելով ուղիղ իմաստով «գլխառադ» է անում քրիստոնեական հուշարձանների պահպանման իր անմիջական պարտականությունը…
    «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» հաջորդ ակցիան տեղի կունենա հաջորդ երեքշաբթի` հունիսի 21-ին: Կո՛չ ենք անում բոլորին միանալ նախաձեռնությանը` զանգահարելով (094) 63-40-57 հեռախոսահամարով:
    Միասին պահպանե՛նք մեր պատմությունը:
    «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության մամուլի պատասխանատու Անուշ Սմբատյան
    Նախաձեռնության ղեկավար Ռուբեն Բաղդիշյանի հեռախոսահամարը (հարցազրույցի համար)` (094) 63-40-58
    15.06.2011թ.

    ՏԱԼԼԻՆՆԸ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ!
    ՏԱԼԼԻՆՆԸ 2011 ԹՎԱԿԱՆԻ
    ԵՎՐՈՊԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ?
     

     
     

     

     

     
    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի

    Շարունակելի...

    31.05.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"



    Ես հայ եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հպարտ եմ իմ ազգային արժեքներով, մեծարում եմ հայոց եռագույնը և մասնակից եմ պետական խորհրդանշանների օրվա տոնական քայլերթին: Վերցնենք մեր դրոշը, միանանք բազմահազարանոց տոնական երթին, ծածանենք եռագույնը, զգանք միասնականության ուժը: Հունիսի 15–ը բոլորիս տոնն է: 
Ուրեմն կհանդիպենք 20:00-ին` Հանրապետության հրապարակում:
    Ես հայ եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հպարտ եմ իմ ազգային արժեքներով, մեծարում եմ հայոց եռագույնը և մասնակից եմ պետական խորհրդանշանների օրվա տոնական քայլերթին: Վերցնենք մեր դրոշը, միանանք բազմահազարանոց տոնական երթին, ծածանենք եռագույնը, զգանք միասնականության ուժը: Հունիսի 15–ը բոլորիս տոնն է:
    Ուրեմն կհանդիպենք 20:00-ին` Հանրապետության հրապարակում:
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 261 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024