Воскресенье, 22.09.2024, 02:28
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 18
    Гостей: 18
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    03.04.2011, 10:12



    Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը նշեց Շուշիի ազատագրման Օրը

    http://upload.wikimedia.org/wikipedia/commons/4/48/Shusha_coa.png 

    Տալլիննի "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը մայիսի 6-9-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում անցկացրեց մի շարք միջոցառումներ նվիրված. Շուշիի ազատագրմանը, Հաղթանակի Օրվան եւ պատերազմներում հերոսաբար զոհված մեր պապերի ու ազատամարտիկների հիշատակին:
    Մայիսի 9-ին "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրության հանդիսավոր ցերեկույթում, ՀՀ Օրհներգի հնչյունից հետո հանրության նախագահ Գրիգոր Հայրապետյանը խոսքը տվեց Արցախի ազատամարտիկ՝ Ֆելիքս Բուրման-Հովսեփյանի,որը պատմեց Շուշիի ազատագրման պատմությունը,ինչպես նաեւ դրվագներ հերոսական մարտերից եւ իրենց երիտասարդ կյանքերը անվախ ու հերոսաբար Հայրենիքին տված մարտիկների մասին:

    9.05.2011
    (Արցախի ազատամարտիկ՝ Ֆելիքս Բուրման-Հովսեփյանի, որը պատմեց Շուշիի ազատագրման...)

    Շուշիի ազատագրման մասին ելույթ ունեցավ նաեւ Արման Մարգարյանը:
    Ավարտվեց միջոցառումը Շուշիի ազատագրման մասին վավերագրական ֆիլմի դիտմամբ եւ նարդիի ու շախմատի Տոնական բաց մրցաշարներով, ինչպես նաեւ ճաշկերույթով:

    Կարճ նարդիի մրցաշարում բոլորի համար անսպասելի հաղթանակ տոնեց միջոցառման գլխավոր դեմքն ու հերոսը՝ Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը:
    Շախմատի մրցաշարում նույնպես աչքի ընկան հայազգի շախմատիստները՝ Գրիգոր Հայրապետյան (մեծահասակներ), Ռուբեն Հայրապետյան (մինչեւ 18 տարեկան պատանիներ), Վլադիմիր Հարությունյան (մինչեւ 10 տարեկան պատանիներ):

    9.05.2011
    (Կարճ նարդիի մրցաշարում բոլորի համար անսպասելի հաղթանակ տոնեց միջոցառման գլխավոր դեմքն ու հերոսը՝ Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը)

    Վերջաբանի փոխարեն ցանկանում եմ նշել հետեւյալը.
    - Միջոցառմանը, բացի Տալլիննի "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրության հայազգի ներկայացուցիչներից ներկա էին նաեւ շատ այլազգի հյուրեր, որոնց մեծամասնությունը մինչ այդ ոչինչ չգիտեին ոչ Արցախի ոչ էլ Շուշիի ու հայկական պատմական ու պապական հողերի ազատագրման պայքարի մասին...



    Տալլիննի "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը խորին շնորհակալություններ է հայտնում մայրաքաղաքի "KEVAD" ավտոդպրոցի տնորեն՝ Ալեքսանդր Գուժովին, Շուշիի ազատագրման հիշատակին նվիրված միջոցառմանը նյութական աջակցություն ցույց տալու համար:
     

    Գրիգոր Հայրապետյան
    10.05.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"


    Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում Շուշիի ազատագրման Օրվան նվիրված շախմատի միջազգային մրցաշարում հաղթանակ տոնեցին հայազգի շախմատիստները

    http://upload.wikimedia.org/wikipedia/commons/4/48/Shusha_coa.png 
    Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրության եւ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի կողմից Էստոնիայի մայրաքաղաքում մայիսի 6-9-ին կազմակերպած Շուշիի ազատագրմանը նվիրված շախմատի մեծահասակների եւ պատանեկան մրցաշարներում մասնակցեցին Էստոնիայի,Հայաստանի եւ Ռուսաստանի 32 շախմատիստները:
    Առաջին իսկ պարտիաներից իրենց խմբերում գլխավորելով աղյուսակներն ու մինչեւ վերջ չկորցնելով ոչ մի միավոր, 9-ական միավորներով մրցաշարի հաղթողներ դարձան հայազգի շախմատիստները.՝ Գրիգոր Հայրապետյան (մեծահասակներ), Ռուբեն Հայրապետյան (մինչեւ 18 տարեկան պատանիներ), Վլադիմիր Հարությունյան (մինչեւ 10 տարեկան պատանիներ):





    Վլադիմիր Հարությունյան



    Ռուբեն Հայրապետյան

    9.05.2011
    Գրիգոր Հայրապետյան

    12.05.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 460 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024