Воскресенье, 22.09.2024, 06:20
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    18.03.2011, 11:18
    «ՇԱԽՄԱՏ ԽԱՂԱԼՈՒՑ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ, ԹԵ Ո՞Վ Է ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ»


    FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE
    (FAAE)
    Картинка 44 из 157

    Ապրիլի 19-ին Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և Սլովակիայի Հայ Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից կազմակերպված էկումենիկ պատարագին և Հայոց ցեղասպանությունը խորհրդավորող խաչքարին ծաղկեպսակի մատուցման արարողությանը մասնակցեցին Սլովակիայի Ազգային Խորհրդի /ԱԽ/ փոխնախագահ Պավոլ Հրուշովսկին և մի շարք պատգամավորներ, Սլովակիայի առաջին վարչապետ Յան Չառնոգուրսկին, ԱԽ առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, մի շարք երկրների դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ:

     Սլովակիայի հեռուստատեսությանը տրված կարճ հարցազրույցի ընթացքում ԱԽ փոխնախագահ Պավոլ Հրուշովսկին հայտարարեց, որ ինքն երջանիկ է, որ Սլովակիան իր ԱԽ նախագահության օրոք` 2004թ-ին, ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը և օրինակ ծառայեց ԵՄ մի շարք երկրների` համանման բանաձևեր ընդունելու հարցում: Ըստ նրա հայ ժողովրդի միացյալ պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է օրինակ ծառայի սլովակ ժողովրդին և աշխարհի շատ ժողովուրդների` որպես հանուն արդարության ու հանուն մարդկության համար կարևոր իդեաների պայքարելու փաստ: Միջոցառմանն իրենց ելույթներում պարոն Միկլոշկոն և Չառնոգուրսկին նշեցին, որ Սլովակիան պետք է կանգնած լինի հայ ժողովրդի կողքին նաև Արցախի համար պայքարելու հարցում, քանզի հայ ժողովրդի գլխին փորձությունները դեռևս շարունակվում են ու դրանք փորձություններ են ողջ քրիստոնեա աշխարհի համար:

    Միջոցառման կազմակերպիչ պարոն Աշոտ Գրիգորյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Սլովակիայի իշխանություններին, միջոցառման բոլոր մասնակիցներին և հատկապես էկումենիկ պատարագի կազմակերպիչներին ` հայր Բարսեղ Պիլավչյանի ղեկավարությամբ ու հայտնեց, որ պայքարը ցեղասպանության ճանաչման գործում շարունակվելու է մինչև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչելու պահը:

    Տեսանյութ...
    http://www.televiziacentrum.sk/reportaz_2011.mpg

    ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
    21.04.2011թ.

    Ռուբեն Հայրապետյանը եւ Համբարձում Քեչեկը մնացին անպարտյուն

    Տալիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիայում ավարտվեց աշխարհի 7-րդ չեմպիոն՝ Վասիլի Սմիսլովի հիշատակին նվիրված շախմատի բաց մրցաշարը:
    Մեծահասակների եւ պատանիների խմբերում առաջին իսկ փուլից աղյուսակները գլխավորող հայազգի պատանի շախմատիստներ՝ Ռուբեն Հայրապետյանը եւ Համբարձում Քեչեկը մնացին անպարտյուն եւ դարձան մրցաշարի հաղթողներ, հավաքելով 9 միավոր 9 հնարավորությունից:
    Գլխավոր խմբում 2-3 տեղերը կիսեցին հմուտ վարպետներ՝ Պավել Դոլոտովսկին եւ Յուրի Մորոխովեցը:
    Պատանիների խմբում 2-3 տեղերը կիսեցին՝ Վլադիմիր Կիսելյովը (ՇԱ Տ.Պետրոսյան)  եւ Անդրեյ Մյասցովը(ՇԱ Տ.Պետրոսյան):
    Շախնատիստուհիների մեջ լավագույն արդյոնք ցույց տվեց 6-ամյա Տայա Գրիշինան (ՇԱ Տ.Պետրոսյան)



    Ռուբեն Հայրապետյան


    Համբարձում Քեչեկ

    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    Էլի...
    http://esthaylraber.ucoz.ru/load/norowt_39_yownner_hayeren_novosti_na_armjanskom/1-1-0-1631

    26.03.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 291 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024