Воскресенье, 22.09.2024, 06:33
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 16
    Гостей: 16
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    16.03.2011, 03:54
    Տալիննում ընթացող Վասիլի Սմիսլովի հիշատակին նվիրված մրցաշարում առաջնորդում են Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչները, պատանի հայազգի շախմատիստներ՝ Ռուբեն Հայրապետյանը եւ Համբարձում Քեչեկը



    24.03.2011
    Ռուբեն Հայրապետյան

    24.03.2011
    Համբարձում Քեչեկ


    Картинка 48 из 84000

    Տալիննի Տիգրան Պետրոսյանի շախմատի ակադեմիան նշում է աշխարհի 7-րդ չեմպիոն՝ Վասիլի Սմիսլովի ծննդյան 90-րդ օրը շախմատի բաց մրցաշարով:
    1-ին օրվա խաղերից հետո (24.03.2011) մեծահասակների խմբում աղյուսակը գլխավորում է ակադեմիայի պատանի սան՝ 15-ամյա Ռուբեն Հայրապետյանը, որը հաղթել է բոլոր խաղացած պարտիաներում (4).
    Պատանիների խմբում նման արդյունքով 1-ին տեղում է ընթանում նրա ակումբակից՝ 11-ամյա Համբարձում Քեչեկը:
    Գլխավոր խմբում 2-4 տեղերը կիսում են հմուտ վարպետներ՝ Պավել Դոլոտովսկին եւ Յուրի Մորոխովեցը, ինչպես նաեւ պատանի պետրոսյանական՝ Արտյոմ Բախտեեվը:
    Պատանիների խմբում առաջնորդին զիջելով 1 միավոր հետեւոմ են՝ Վլադիմիր Կիսելյովը (ՇԱ Տ.Պետրոսյան), Անդրեյ Մյասցովը(ՇԱ Տ.Պետրոսյան), Կիրիլլ Զոլոտարյովը (ք.Ռակվերե) եւ Մարկ Սազոնովը (ք.Մաարդու).
    Շախնատիստուհիների մեջ լավագույն արդյոնքն է ցույցտալիս 6-ամյա Տայա Գրիշինան (ՇԱ Տ.Պետրոսյան)

    24.03.2011
    Պավել Դոլոտովսկի - Ռուբեն Հայրապետյան


    24.03.2011
    Վլադիմիր Կիսելյով - Համբարձում Քեչեկ

    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    Կավարտվի մրցաշարը մարտի 25-ին:

    25.03.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    ՊԱՏԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ...
    (Գրիգոր Հայրապետյան. «Մարզչի հաջողությունը՝ նրա աշակերտներն են»)

    23.03.2011
    (Գրիգոր Հայրապետյան. «Մարզչի հաջողությունը՝ նրա աշակերտներն են»)

    Tallinn 21.03. - 23.03. 2011
    "VII Maaja Ranniku karikaturniir"

     









    Մարտի 21-23-ին Տալլիննում տեղի ունեցած շախմատի հանրապետական պատանեկան մրցաշարում կրկին փայլուն ելույթ ունեցան մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի սաները: Մարզիչ Գրիգոր Հայրապետյանի 6-ամյա  աշակերտուհիներ՝ Տայա Գրիշինան եւ Էլիզաբետ Պոլստյանովան ցուցադրեցին գերազանց խաղ եւ գրավեցին 1-ին եւ 2-րդ տեղերը (մինչեւ 8 տարեկանների խմբում) էստոնացի նշանավոր շախմատիստուհի՝ Մայա Ռաննիկուի հիշատակին նվիրված մրցաշարում,որն արդեն 7-րդ անգամ կազմակերպում եւ վարում է էստոնացի ճանաչված շախմատիստուհի՝ Տատյանա Ֆոմինան:


    23.03.2011
    Տայա Գրիշինա (Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա)


    23.03.2011
    Էլիզաբետ Պոլստյանովա (Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա)



    Լուսաշարան...(21.03.2011)...
    Լուսաշարան... (22.03.2011)...
    Լուսաշարան...23.03.2011...

    24.03.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 286 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024