Воскресенье, 22.09.2024, 14:42
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 15
    Гостей: 15
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    15.02.2011, 12:39
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է կոալիցիոն հուշագրի տառին ու ոգուն
    Կուսակցության նախագահ վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական 5—րդ համագումարում, որն անցկացվեց շաբաթ օրը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, միաձայն կուսակցության նախագահ վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ—ն հայտարարեց, որ հավատարիմ է կոալիցիոն հուշագրի սկզբունքներին։ Համագումարին ներկա էին ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, կոալիցիայի մյուս անդամ՝ «Օրինաց երկիր» կուսակցության, ՀՅԴ—ի, «Ժառանգության» ներկայացուցիչները։ Համագումարին մասնակցում էին շուրջ 2000 պատվիրակներ, ընտրվեց նաեւ 206 հոգուց բաղկացած կուսակցության քաղխորհուրդը։
    Մանրամասն...

    Հայաստանում ռուսական ռազմակայանը կապահովի հանրապետության արտաքին անվտանգությունը. ՊՆ
    армия

    ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսական ռազմակայանը Զինված ուժերի հետ համատեղ կզբաղվի հանրապետության արտաքին անվտանգության ապահովմամբ, երեքշաբթի Սահմանադրական դատարանում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: 
    Մանրամասն...


    Սպասե՛ք Սուրբ Սարգսի բարեհաճությանը

    Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 19-ին:
    Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սբ. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Զորավարն իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ուսումնասիրությունների համաձայն` Սբ. Սարգիսը ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ սիրո մեջ հովանավորել է Սասունցի Դավթին եւ Սասնա բոլոր հերոսներին:
    Սբ. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Սբ. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Նա սիրո երազանքն իրականացնող Սուրբ է:
    Մանրամասն...

    «ART EXPO 2011»


    «ART EXPO 2011» ցուցահանդեսը յուրօրինակ ու շատ ինքնատիպ ամփոփում-հաշվետվություն է:
    Ցուցահանդեսի նախաձեռնողը ՀՀ մշակույթի նախարարությունն է: Արդեն 3-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսի հիմքում հիմնական մեկ գաղափար է` արվեստասեր հանրությանը ներկայացնել մշակույթի ոլորտի պրոֆեսիոնալներին, շահագրգիռ կազմակերպություններին ու հայրենական մշակույթի` անցած տարվա ընթացքում արձանագրած ձեռքբերումները:
    Հայաստանի նկարիչների միությունում փետրվարի 11-12-ին անցկացվող «ART EXPO 2011»-ին մասնակցում են մոտ 50 պետական, հասարակական եւ մասնավոր մշակութային կազմակերպություններ:
    Մանրամասն...
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 281 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024