Понедельник, 23.09.2024, 02:26
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 19
    Гостей: 19
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    01.01.2011, 14:41

    Հայաստանի նախագահ. 2011 թվականը պետական համակարգի կատարելագործման տարի է լինելու

    Նախագահ Սերժ Սարգսյանի Ամանորյա ուղերձը
    Հունվար 01, 2011

    Սիրելի´ հայրենակիցներ,

    Մոտենում է 2011 թվականը, երբ մենք արժանի շուքով նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսաներորդ տարեդարձը: Ափսոսանքով, բայց նաև ներկա անկախությունը կերտած սերունդների հպարտությամբ պիտի արձանագրենք, որ նման հոբելյան հայոց հողի վրա վաղուց չի նշվել: Շա՛տ վաղուց: Մենք 2011 թվական ենք մտնում վստահությամբ և լավ գիտենք, որ մեր խնդիրները մե´նք ենք լուծելու: 2011 թվականը լինելու է աշխատանքի տարի, նոր ու համառ ջանքերի, կարծրացած արատների դեմ հետևողական պայքարի ու պակասը լրացնելու տարի: Եվ պիտի խոստովանենք, որ իսկապես պակաս շատ բան կա:

    2011 թվականը լինելու է նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդման և հայոց իղձերի իրականացման ուղղությամբ նոր քայլերի տարի: Չեմ կասկածում` այն, ինչ այսօր պակաս է, վաղն անկասկած լրացվելու է: Անցնող տարում հսկայական գործ են արել և´ գյուղացին, և´ դիվանագետը, և´ զինվորականը, և´ պետական ծառայողը, և´ գործարարը, և´ ուսուցիչը և՛ շատ-շատերը: Ինչ-որ բան չի հաջողվել գյուղացուն, ինչ-որ բան` գործարարին կամ կառավարությանը, բայց շատ բան, երբեմն բազմապատիկ ավելի, հաջողվել է: Սա փաստ է: Մենք կատարելագործում ենք պետական համակարգը, և նոր տարում այն աշխատելու է առավել արդյունավետ: Փոփոխությունները շարունակվելու են, և դրանց արդյունքերն ավելի տեսանելի են լինելու:

    Սիրելի´ հայրենակիցներ,

    Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և գալիք Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Սրանք տոներ են, որոնք խորհրդանշում են նոր սկիզբ: Ամանորը դիմավորենք նորացված հույսերով ու նորոգ հավատով, քանի որ լավ սկիզբը գործի կեսն է: Ցանկանում եմ, որ մենք այսօր չխախտենք ավանդույթը և բաժակ բարձրացնենք մեր զինվորների համար, ովքեր խրամատներում հսկում են մեր տոնական գիշերը: Առաջին հերթին նրանց շնորհիվ է, որ մենք այս տարի նշելու ենք վաղուց չնշված, բայց ազգային արժանապատվությունը մարմնավորող հոբելյանը: Թող գալիք տարում նրանց մատը փուշ չմտնի: Խոստովանեմ, որ ոչ մի լուր ինձ այնպես չի խոցում, ինչպես լուրերը բանակում արտակարգ պատահարների մասին: Նոր Տարին առաջին հերթին երեխաների և ընտանեկան տոն է, որ առանձնահատուկ է հատկապես այն օջախներում, որտեղ փոքրիկներ կան: Մաղթում եմ մեր երեխաներին, որ նրանք լինեն առողջ և ուրախ, վայելեն ընտանեկան ջերմությունն ու սերը: Եթե այդպես լինի, վաղը մենք կունենանք բյուրեղացած նկարագրով նոր որակի հասարակություն, որտեղ կշիռ չեն ունենա չարացած մարդիկ: Մեր տարեցներին մաղթում եմ առողջություն և ջերմություն: Թող նրանք միշտ հնարավորություն ունենան իմաստուն խորհուրդներ տալու իրենց զավակներին ու թոռներին, ուրախանալու ու հպարտանալու նրանց հաջողություններով։

    Սիրելի´ հայրենակիցներ, քույրե´ր և եղբայրնե´ր,

    Բոլորիդ հաջողություն, խաղաղություն և սեփական քրտինքով սեփական ընտանիքն ու երկիրը շենացնելու հնարավորություն եմ ցանկանում գալիք տարում: Մաղթում եմ, որ 2011 թվականը դառնա նոր հաղթանակների և սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման տարի, և բոլորս հզոր թիկունք, լավ օրինակ լինենք միմյանց համար։ Այս դեպքում յուրաքանչյուր նոր տարի հաստատապես մերը կլինի:

    Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:


    ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,


    Ջերմորեն շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ եւ մաղթում, որ 2011 թվականը եւ՛ Հայրենիքի, եւ՛ Արցախի, եւ՛ Սփյուռքի համար լինի խաղաղության, բարեկեցության ու առաջընթացի, մեծ նվաճումների ու անխախտ միասնության շրջադարձային տարի:


    Թող ձեր սեղանները լինեն առատ, ձեր օջախները վառման ու հայաշունչ, քաղցրահնչյուն մայրենիով լեցուն, թող փարթամանա ու պտղավորվի ձեզանից յուրաքանչյուրի տոհմածառը եւ թող ամեն հայի տուն դառնա փոքրիկ մի հայրենիք, հայապահպանության հզոր ամրոց:

    Համաշխարհայնացման միօրինակացնող հոսանքին ընդդեմ ընթացող մեր հավաքական ուխտը հանգրվան կունենա մեր Հայրենիքում, եթե միավորենք մեր ուժերը, պահպանենք մեր անկրկնելի լեզուն, տեսակն ու ոգին, մշակույթն ու հավատը, եթե յուրաքանչյուրն իր փոքր նպաստը բերի կարեւորագույն ազգային խնդիրների` Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, արցախյան հիմնախնդրի լուծման, Հայոց պետականության ամրապնդման գործին:

    Վստահ եմ, որ 2011-ը համայն հայ ժողովրդի համար լինելու է վերաարժեւորման, ինքնահաստատման, համազգային հիմնախնդիրների լուծմանը միտված մեծ ձեռնարկումների տարի` Հայաստանի եւ Արցախի անկախության 20 ամյակի տարի:

    Թող նոր տարում յուրաքանչյուր հայ անհատ, կազմակերպություն եւ կառույց իրականացնի առավել արդյունավետ եւ արգասաբեր գործունեություն` ի շահ հայրենիքի բարգավաճման, Սփյուռքում հային հայ պահելու մեծ գործի, հայեցի դաստիարակության:

    Հավատում եմ, որ անորոշության, տագնապների, հակամարտությունների ու հարափոփոխ արժեքների օվկիանոսում Հայոց աշխարհը դառնալու է կանչող փարոս, ինքնավստահության ու հավատի աղբյուր:

    Սիրելի հայրենակիցներ

    2011-ին հնարավորության սահմաններում հաճախ այցելեք, ձեր զավակներին ուղարկեք Հայրենիք` արմատ ձգելու հայրենի հողում, ճանաչելու եւ զգալու ազգային արժեհամակարգը,  հայոց հող ու ջրից, արեւից համակվելու ստեղծագործական նոր, առողջ ու կենսահաստատ լիցքերով, իրատեսական ու ազգաշահ նոր մտահղացումներով:

    Թող Սուրբ Ծննդյան նոր ավետիսն ու լույսը առաջնորդեն աշխարհասփյուռ հայ ժողովրդին` միասնության ու ինքնահաստատման ճանապարհին:

    Հարգանքով ու սիրով`

    ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

    Send an E-Card to Friends and Family 

    Log on to the Diocese’s website to send e-cards to friends and family for the New Year and Armenian Christmas. You can choose from a range of card designs, in multiple languages. Click here to personalize and send your e-card.

    We also invite you to read about the celebration of the Nativity and Theophany of Our Lord Jesus Christ, view a brief Christmas video, download activities for children, and explore other resources at www.armenianchurch-ed.net.

    Additional updates and information are available on our YouTubeTwitter, and Facebook pages.

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 303 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024