Թանկագին բարեկամներ, «Նովոստի-Արմենիա» գործակալությունը շնորհավորում է բոլորիդ Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ու թեպետ ճագարը չափազանց երկչոտ է, այնուամենայնիվ նա նաև շատ հյուրասեր է, գնահատում է հարմարավետությունն ու գեղեցկությունը: Այդ պատճառով էլ աստղագետները խորհուրդ են տալիս Ճագարի տարում հրավիրել բոլոր թանկագին մարդկանց ու հյուր գնալ նրանց: Ճագարի տարին տաղանդավորներ ու մտավորականների համար է: Թող այն ձեզ խաղաղություն, երջանկություն ու բարեկեցություն բերի: Շնորհավոր Ամանոր: