Понедельник, 23.09.2024, 02:18
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    04.12.2010, 11:00

    Երևանը շահագրգռված է Շվեցարիայի հետ հարաբերությունները զարգացնելու գործում. ՀՀ նախագահ
    Երևանը շահագրգռված է Շվեցարիայի հետ հարաբերությունների զարգացմամբ, ուրբաթ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Գյունթեր Բեխլերից հավատարմագրեր ընդունելիս՝ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

    Աստանայի հայտարարությունը լուրջ նախազգուշացում է Ադրբեջանին. Էդվարդ Նալբանդյան

    Эдвард Налабандян: Главы стран-участников ОБСЕ предупредили руководство Азербайджана 
    Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը կարևոր հանգրվան էր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն արձանագրելու առումով: Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ գնահատելով դեկտեմբերի1-2 կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը։
    Մանրամասն...
     
    Երեւանյան հանդիսատեսը վայելեց աշխարհահռչակ
    Պլասիդո Դոմինգոյի ձայնը

    Երեւանում կայացավ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգը, որն անցկացվում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, «Երեւանյան հեռանկարներ» 11—րդ երաժշտական միջազգային փառատոնի եւ Ազգային ժողովի «Բաց դռների» ծրագրի շրջանակներում։ 
    Մանրամասն...

    Անդունդ գլորվող երկրի համար կա՞ ավելի վեհ գաղափարախոսություն, քան ինքը՝ Սահմանադրությունը. Լևոն Տեր-Պետրոսյան

    «Ո՞ւմ են պետք լիբերալիզմը, սոցիալիզմը, նացիոնալիզմը, երբ Սահմանադրությունը պղծվում է կամ չի գործում: Կամ ի՞նչ նշանակություն ունի, թե ինչպես է լուծվում սահմանադրական կարգի վերականգնման խնդիրը՝ լիբերալիստաբար, սոցիալիստաբար, թե նացիոնալիստաբար: Երբ տանը հրդեհ է բռնկվում, ո՞ւմ հոգն է, թե կրակը ինչ միջոցներով ես հանգցնում՝ ջրով, փրփուրով, թե ավազով»:  Մանրամասն...
     

    Հայաստանը հաղթեց համաշխարհային օլիմպիադայում

    Հայաստանի պատանեկան հավաքականը Թուրքիայի Բուրդուր քաղաքում դարձավ պատանիների համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Նախավերջին տուրում հայ շախմատիստները 3:1 հաշվով առավելության հասան Սիրիայի նկատմամբ և ժամանակից շուտ ապահովեցին առաջին հորիզոնականը:


    Տիգրան Մեծի մասին վավերագրական ֆիլմը ցուցադրվել է թագավորի 2150-ամյակի տոնակատարության շրջանակներում
    Տիգրան Մեծի 2150-ամյակի տոնակատարության շրջանակներում ուրբաթ ՀՀ ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը» գիտահանրամատչելի վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

    Ավստրիացի պատգամավորը «գրողի ծոցն է» ուղարկում Թուրքիային և իր դեսպանին` պահանջելով հեռանալ երկրից  

    HayNews.am. 4-12-2010- Ավստրիայի խորհրդարանի անդամ Էվալդ Սթադլերը, ելույթ ունենալով օրենսդիր մարմնի ամբիոնից, «գրողի ծոցն» է ուղարկել այդ երկրում Թուրքիայի դեսպանին, ով հանդգնել էր Ավստրիայի մասին անհարգալից արտահայտություններ անել:
    «Տիկնայք և պարոնայք, իմ այսօրվա ելույթն ուղղում եմ Թուրքիայի դեսպանին: Ես չեմ պատրաստվում այնքան կոռեկտ լինել, ինչքան իմ գործընկերները: Այստեղ կանայք չկան: Պարո’ն դեսպան, դուք անհարգալից հայտարարություններ եք արել իմ երկրի հասցեին` անցնելով կոռեկտության սահմանը: Ես պահանջում եմ իշխող կոալիցիայից այդ անձնավորությանը ճանաչել անցանկալի անձ (persona non grata) և վտարել երկրից: Հիմա ես ցանկանում եմ անդրադառնալ այn Թուրքիային, որին «իբրև համերաշխ և հանդուրժող» երկիր է ներկայացնում սույն պարոնը: Այդ նույն երկրում 2010 թ-ի հունիսին դանակահարվեց և սպանվեց կաթոլիկ հոգևորական Լուիջի Պադովեսին, ով, դանակահարված և արնաշախաղ վիճակում վազել էր փողոց, սակայն նրան ոչ մեկ չէր օգնել: Այն տականքը, որ սպանել էր նրան, ամեն մի հարվածից հետո գոռացել էր «ալլահ աքբար», «ալլահը մեծ է» արտահայտությունները: Թուրքիայի դեսպանը թող պատասխան տա այն 16 տարեկան աղջիկների համար, որոնց ողջ-ողջ այրել և թաղել էին Թուրքիայում: Էրբաքանը ողջ աշխարհով մեկ հայտարարում է, թե կա «հակաթուրքականություն», իսկ դրանից հետո ի՞նչ էին սպասում: Կարող եմ պատմել հազարավոր վայրագությունների մասին, որոնք տեղ են գտնում Թուրքիայում: Մենք թույլ ենք տվել այդ երկրի բազմաթիվ բնակիչներին ապրել մեր երկրում: Եթե դրանից հետո էլ մեր հասցեին նման վերաբերմունք պետք է լինի, թող հավաքվեն և գնան իրենց երկիր»,-ասել է ավստրիացի խորհրդարանականը:


    Շարունակել...

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 294 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024