Воскресенье, 22.09.2024, 09:26
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 3
    Гостей: 3
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    02.09.2010, 13:58

    Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է

    Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է

    1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Անկախության հռչակագիրն ընդունվեց օգոստոսի 30-ին «Պետական ինքնիշխանության մասին» Ադրբեջանի ընդունած հռչակագրից երեք օր անց և փաստորեն պատասխան էր Բաքվի իշխանություններին:

    Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում հաղթելով և արտահայտելով ամբողջ հայության հավաքական կամքը' Արցախը հռչակեց և պաշտպանեց իր անկախությունը։

    Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը. Սերժ Սարգսյան

    02.09.2010


    Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասվում է.

    «Սիրելի հայրենակիցներ,

    Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ։

    Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է, մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը։ Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը, որի համար իրենց կյանքով վճարեցին հազարավոր հայորդիներ։ Հավերժ փա՛ ռք նրանց անմահ հիշատակին։

    Մեր ողջ ժողովրդի պայքարով կերտած քաղաքական ազատությունն այսօր իրողություն է։ Ավելին, Լեռնային Ղարաբաղն իր պետական կուռ կառույցով ու պաշտպանության բանակով լուրջ գործոն է տարածաշրջանում։ Արցախի ներքին կայունությունը, արցախահայության միակամ ու վճռական կեցվածքը, երկրամասի համակողմանի զարգացումը որևէ իրատես մարդու մեջ կասկած չեն հարուցում նրա ազատ ու բարգավաճ ապագայի վերաբերյալ։ Մենք առաջ ենք շարժվում Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ՝ մեր պատմական ընտրությանը հավատարիմ։

    Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, և այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է։ Ինչ վերաբերում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին, ապա այդ ուղին, սիրելի՛ արցախցիներ, մենք ձեզ հետ միասին արդեն անցել ենք, և այդ տարբերակի արդյունքները բոլորի աչքի առաջ են։ Դուք ամեն օր, ամեն ժամ ձեր ստեղծագործ աշխատանքով ու պաշտպանության երկաթյա վահանով կրկին ու կրկին ապացուցում եք, որ սրբորեն եք պահում մեր նահատակների հիշատակն ու պատգամները։

    Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, շենություն ու նոր հաղթանակներ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ամրություն և առաջընթաց»։  (Tert.am)

    Յուրաքանչյուր արցախցի անկախ պետականության կայացման մեջ իր անձնական ավանդն ունի. Բակո Սահակյան

     02.09.2010



    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ, որում ասվում է.

    «Սիրելի հայրենակիցներ

    Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

    Այս տոնը թանկ ու հիշարժան է բոլոր արցախցիների համար, որովհետև յուրաքանչյուրն իր անձնական ավանդն ունի մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում: Իհարկե, մենք դեռ շատ անելիքներ ունենք թե արտաքին քաղաքական և թե սոցիալ-տնտեսական դաշտում: Բայց մի բան հստակ է ու անփոփոխ. Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հաստատակամ են ու անսասան ազգային նպատակների իրականացման մեջ և կանեն հնարավորը Արցախի Հանրապետության պայծառ ու լուսավոր ապագայի կերտման համար:

    Հայրենիքը միշտ վառ է պահում իր զավակների հիշատակը, ովքեր սեփական կյանքն են զոհաբերել հանուն ազատ ու անկախ Արցախի: Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակներին:

    Սեպտեմբերի 2-ը տոն է նաև մեր հայրենակիցների համար` Հայաստանում և Սփյուռքում, որոնց միացյալ ջանքերով այսօր կանգուն է հայոց հինավուրց Արցախը և շարունակում է ծաղկել ու բարգավաճել:

    Թանկագին հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: (Tert.am)

    ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է
    Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, եւ այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Բացել ...

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 278 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024