Воскресенье, 22.09.2024, 02:21
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 13
    Гостей: 13
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    16.07.2010, 09:58

    Հայերը հպարտ են, ջերմ, խելացի, աշխատասեր, բայց... Բելգիայից կվտարվեն



    Բելգիայի կառավարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի հայերի մեծ հոսքն այդ երկիր դադարեցնելու նպատակով, տեղի անօրինական բնակվող հայերն էլ կվտարվեն։ Այս որոշման մասին հայերին իրազեկելու և նախազգուշացնելու նպատակով Բելգիայի ներքին գործերի նախարարությանը կից միգրացիոն ծառայությունը Հայաստան է գործուղել իր աշխատակից Կատի Վրզիլենին, ով այսօր հանդիպեց լրագրողներին։ Վրզիլենը նախ ներկայացրեց Բելգիայի կառավարության՝ հայերի հանդեպ որդեգրած բավական կոշտ դիրքորոշումը, ապա շտապեց տեղեկացնել՝ հայերին վտարելու որոշման պատճառն ամենևին էլ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չէ։ «Պարզապես հայերի թիվը շատ մեծ է Բելգիայում։ Հայաստանի քաղաքացիներն այս պահին ապաստան հայցող երկրների առաջին հնգյակի մեջ են։ 2009թ. դեկտեմբերին հայերն իրենց թվով այս հնգյակում առաջին տեղն են զբաղեցրել։ Հայերի կողմից ապաստան հայցելու ընթացակարգը չարաշահվում է»,- նշեց նա։

    Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է հայերի հանդեպ նման դիրքորոշում որդեգրվել, և ի՞նչ վտանգ են իրենցից ներկայացնում հայերը՝ Բելգիայի միգրացիոն գործակալության աշխատակիցը փորձեց մեղմ պատասխանել և ասաց, որ հայերի կողմից իրենց երկրում կատարված հանցագործությունների ցուցանիշն ամենևին էլ չի աճել. «Նրանք հպարտ են, ջերմ, խելացի, աշխատասեր»։

    Բելգիա մեկնող հայերը հիմնականում քաղաքական ապաստան են հայցում, սակայն մասնագետը հայերին հիշեցրեց. «Քաղաքական ապաստան հայցելու ընթացակարգը կացության կարգավիճակի իրավունք չի տալիս։ Բելգիայի ապաստան տրամադրող ատյանները որոշում են ընդունում՝ ըստ Ժնևյան կոնվենցիայի։ Ապաստան հայցողները փախստականի կարգավիճակ են ստանում միայն այն դեպքում, երբ վախենում են հետապնդումներից իրենց ռասսայական, ծագման, կրոնի, ազգության, սոցիալական պատկանելության կամ իրենց քաղաքական համոզմունքների պատճառով։ Հայաստանի քաղաքացիների ներկայացրած պատճառների մեծ մասը չի համապատասխանում Ժնևյան կոնվենցիայի չափանիշներին, և այդ պատճառով դիմումները մերժվում են։ Դրանից հետո նրանք պարտավոր են լքել Բելգիան»։

    Ըստ Կատի Վրզիլենի՝ Բելգիան որոշել է Հայաստանի քաղաքացիների դիմումները արագացված կերպով քննել, որից հետո նրանց երկիրը լքելու հրաման կտրվի։ 2009-2010թթ. կուտակված դիմումների թիվը շուրջ 1600 է։

    Բելգիայի իշխանությունն իր երկրում անօրինական բնակվող հայերին նախազգուշացնում է. «Բելգիայում ապօրինի գտնվելը նշանակում է, որ ցանկացած պահի ապօրինի բնակվողները կարող են ձերբակալվել կամ կալանքի վայր տեղափոխվել՝ երկրից ստիպողական հեռացման նպատակով։ Հնարավոր է նաև, որ ապաստան դիմելու պահին նրանց տեղավորեն փակ կենտրոնում»։ ՆԳՆ կից միգրացիոն ծառայությունը Բելգիայում անլեգալ բնակվող հայերի թվի մասին գաղափար չունի։

    «Վերջին ամիսներին 3000 հոգու ենք թողել փողոցում, քանի որ նրանց պահելու տեղ չունենք։ Նրանց մեջ մեծ թվով հայեր կային։ 2008-ին 8000 օտարազգի է վտարվել մեր երկրից, այդ թվում՝ հայեր։ 2009թ. հայեր չենք վտարել»,- նշեց նա։

    Կատի Վրզիլենը նաև նշեց, որ 2009թ. Հայաստանի քաղաքացիների դիմումների միայն 1 տոկոսն է բավարարվել։ Այս տարի էլ դիմած Հայաստանի 450 քաղաքացիների միայն 0,2 տոկոսն է փախստականի կարգավիճակ ստացել։

    Նշենք, որ Բելգիայում, բացի հայերից, հիմնականում ապաստան են հայցում Աֆղանստանի, Կոնգոյի, Իրաքի, Ռուսաստանի, Գվինեայի և Իրանի քաղաքացիները։

    Tert.am


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 323 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024