Суббота, 21.09.2024, 23:11
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 17
    Гостей: 17
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    03.06.2010, 12:32

    Հարգելի հայրենակիցներ


    Սիրով տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն այս տարվա ընթացքում նախատեսում է կազմակերպել տեսակոնֆերանսեր ՀՀ սփյուռքի նախարարության և սփյուռքյան համայնքների միջև:
    Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման համար կարևոր դեր կարող են ունենալ տեսակոնֆերանսները: Ինտերնետի միջոցով կապ ստեղծելով իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկու կետերի միջեւ` հեռուստակոնֆերանսը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր երկրներում գտնվող մարդկանց իրար հետ շփվելու, քննարկումներ անցկացնելու, խորհրդակցելու միմյանց հետ ինչպես ձայնով, այնպես էլ տեսապատկերով: Տեսակոնֆերանսը կապի բոլոր միջոցներից ավելի լավ ստեղծում է ներկայության էֆեկտ և կարող է դառնալ հզոր գործիք Սփյուռքի հայկական համայնքների, կազմակերպությունների և Հայաստանի միջև ամուր գործընկերություն ստեղծելու համար:Այս առնչությամբ ցանկալի կլիներ նման տեսակոնֆերանս կազմակերպել նաև Ձեր և Ձեր բնակության երկրի հայ համայնքի մյուս ներկայացուցիչների հետ:
    Տեսակոնֆերանսը պատշաճ կերպով կազամկերպելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի սրահ, որտեղ կհավաքվեն մեր հայրենակիցները, ինչպես նաև սարքավորումներ` (մեծ էկրան կամ պրոեկտոր) նախատեսված հատուկ հեռուստակամուրջների համար: Սարքերը մասնագիտական են` Polycom, Sony, Tandberg եւ այլ ֆիրմաների, և սովորաբար թանկարժեք են: Սակայն, եթե ձեռքի տակ չկան դրանք և միջոցներ դրանք ձեռք բերելու համար, ապա փոխարինել կարելի է հասարակ համակարգչով, կենցաղային տեսախցիկով և ստանալ գրեթե նույն արդյունքը:
    Հեռուստակամուրջի միացման սխեման բերված է ստորև: ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության աշխատակիցներն անհրաժեշտության դեպքում Ձեզ կօգնեն համապատասխան խորհրդատվությամբ:

    Հեռուստակամուրջի մասնագիտացված սարքավորումներ / տեղեկություններ դրանց մասին կարող եք ստանալ http://www.videosvyaz.ru կայքից/

    Սպասում ենք Ձեր պատասխանին և հուսով ենք, որ մեզ կհաջողվի միասին իրականացնել այս հետաքրքիր նախաձեռնությունը:

    Հարգանքով`

    Հ Հ  Ս Փ Յ ՈՒ Ռ Ք Ի  Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈԻ Թ Յ ՈՒ Ն


    http://www.mindiaspora.am/

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 359 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024