Суббота, 21.09.2024, 17:34
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 5
    Гостей: 5
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    16.05.2010, 11:56

    Հայ շախմատիստները բազմիցս կուրախացնեն մեզ իրենց խաղով. Լպուտյան
    Смбат Лпутян


    Նովոստի-Արմենիա - Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի հավաքականի հարաբերականորեն անհաջող ելույթն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։

    Ս.Լպուտյան - Իհարկե, մենք բավարար հանդես չեկանք, մենք ավելին էինք սպասում մեր տղաներից, չէ՞ որ նրանք օլիմպիադաների հաղթողներ են, և սա մեզ վրա պատասխանատվության մեծ բեռ է դնում։ Եթե անհաջողություններ են լինում, պետք է գտնել դրանց պատճառները։ Մենք վերլուծեցինք իրավիճակը և հասկացանք, որ խնդիրներ ունենք։ Եթե խոսենք ընդհանուր առմամբ, ապա մենք չկարողացանք բարձրանալ հոգեբանական և ֆիզիակական պատրաստվածության գագաթը։ Պետք է նշեմ, որ աշխարհի առաջնության ժամանակ Գաբրիել Սարգսյանն այնքան էլ լավ մարզավիճակում չէր՝ առաջնությունից առաջ նա հիվանդացավ և չհասցրեց վերականգնվել։ Փորձը ցույց է տալիս, որ երբ նա լավ վիճակում է, ապա շատ միավորներ է բերում թիմային մրցաշարերում։

    Ամեն դեպքում ես կարծում եմ, որ աշխատելու բան կա, և սրանք մեր լավագույն արդյունքները չէին։ Մենք պետք է և կարող ենք ավելին ակնկալել։ Ես հավատում եմ մեր հավաքականի ապագա հաջողություններին, քանի որ մեծ ներուժ եմ տեսնում թիմի ներկայիս անդամների մոտ, և վստահ եմ, որ նրանք բազմիցս կուրախացնեն մեզ իրենց խաղով։

    Նովոստի-Արմենիա - Վերջերս ավարտվեց Հայաստանի շախմատի առաջնությունը։ Բացահայտե՞ց այն, արդյոք, նոր շախմատիստների, ովքեր կարող են հզորացնել հավաքականը։

    Ս.Լպուտյան - Ինչպես հայտնի է, Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականի վերջին մասնակիցը որոշվում է Հայաստանի առաջնության արդյունքներով՝ վարկանիշով չորս լավագույնները և Հայաստանի չեմպիոնը։ Այս տարի առաջնությանը մասնակցում էին հավաքականի մեր հիմնական թեկնածուները՝ Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքոնյանը։ Մեզ շատ հուսադրեց Ավետիք Գրիգորյանի խաղը, նա հավաքեց 7 միավոր հնարավոր իննից, և սա շատ լավ արդյունք է, բացի այդ, երկու միավորով առաջ անցնել երկրորդ մրցանակակրին հազվադեպ է ստացվում։ Ես կարծում եմ, որ Ավետիքը կարող է լիարժեք լրացնել հավաքականի կազմը, եթե աշխատի իր վրա, թեև կարծում եմ, որ նա այժմ էլ լավ խաղացող է։

    Ինչ վերաբերում է Անահիտ Խառատյանին, ապա, իհարկե, նա չունի այն փորձը, որն ունի Սիրանույշ Անդրեասյանն, ով երկար տարիներ հանդես է եկել հավաքականում, այդ պատճառով էլ ներկայումս մենք մի փոքր խնդիր ունենք՝ պետք է մինչև սեպտեմբեր բարձրացնենք նրա գիտելիքների մակարդակը։ Եթե հասցնենք, ապա, կարծում եմ, որ Անահիտը նույնպես օգուտ կբերի։ Անշուշտ, նա դեռ շատ պետք է աշխատի, սակայն նա շատ դրական որակներ ունի կանանց շախմատի համար՝ նա շատ վստահ, ակտիվ է խաղում, գրոհում է, ինչը շատ լավ է կանանց շախմատի համար։

    Նովոստի-Արմենիա - Ո՞ր հավաքականներն են, Ձեր կարծիքով, լինելու Հայաստանի հիմնական հակառակորդները Խանտի-Մանսիյսկի օլիմպիադայում։

    Ս.Լպուտյան - Իմ կարծիքով, տասը թիմեր կհավակնեն մրցանակային տեղերի, և չեմ մտածում, թե դրանք նոր թիմեր կլինեն։ Իհարկե, Ռուսաստանը միշտ ուժեղագուններից է եղել, Ուկրաինան շատ լավ թիմ ունի, Չինաստանն, ԱՄՆ-ն։ Հնդկաստանը բավական աշխուժացել է վերջին ժամանակներս, Ադրբեջանի թիմն էլ է ուժեղ։ Բացի այդ, մրցանակային տեղերի համար կպայքարեն նաև Ֆրանսիայի և Իսրայելի հավաքականները։ Թեև այլ թիմեր էլ կարող են հաղթել ֆավորիտներին, ինչպես, օրինակ, աշխարհի առաջնությունում Հունաստանը, որը հաղթեց մեզ և Ռուսաստանին։ Չէ՞որ հաղթանակը միայն խաղային ուժով չի որոշվում։ Երբ թիմը դուրս է գալիս խաղի, նա բարձր մարտական ոգի պետք է ունենա, լավ մթնոլորտ թիմի ներսում։

    Նովոստի-Արմենիա - Կարծիք կա, որ հայկական հավաքականի հաղթանակների գլխավոր պատճառներից մեկը վերջին օլիմպիադաներում ներթիմային հիանալի մթնոլորտն էր։ Ինչի՞ շնորհիվ հաջողվեց դրան հասնել։

    Ս.Լպուտյան - Հիմնականում, իհարկե, բոլոր մարզիկները պետք է մարդկային բարձր այնպիսի որակներ ունենան, ինչպիք են զիջողականությունը, համբերությունը, հոգատարությունը, ընկերոջը զիջելու ընդունակությունը, միմյանց պաշտպանելու պատրաստակամությունը։ Այս ներքին կապն ու տրամադրությունը բոլորը զգում էին, և երբ այդ կապն ուժեղ է, մեր հայկական թիմը շատ ուժեղ է դառնում։ Մեզ միշտ դա լավ է հաջողվել։ Եվ թեև ասում են, որ հայերն ուժեղ չեն թիմային մրցումներում, շախմատն ապացուցում է հակառակը, ինչի շնորհիվ մենք 1992 թվականից շատ մեծ հաղթանակներ ենք ունեցել։ Իհարկե, վերջին վեց տարիները մեր հաղթանակների բարձրակետն էին, բայց սկսած 1992 թվականից՝ մենք միշտ լավ թիմ և բարձր ոգի ենք ունեցել։

    Նովոստի-Արմենիա - Ողջ Հայաստանը մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանից աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճում է ակնկալում։ Բնութագրեք, խնդրեմ, Լևոնին, ի՞նչ է նրան անհրաժեշտ այդ բարձունքին հասնելու համար։

    Ս.Լպուտյան - Լևոն Արոնյանն, առաջին հերթին, մարդկային բարձր որակներով օժտված անձ է։ Ես վստահ եմ, որ Արոնյանի գլխավորությամբ մենք դեռ շատ հաղթանակներ կտանենք։ Նա շատ տաղանդավոր է, բնատուր շնորհքով օժտված և եթե կարողանա անել այն, ինչ պահանջվում է և աշխատել ինքն իր վրա, ապա կարող է աշխարհի չեմպիոն դառնալ։ Անշուշտ, նա որոշ ժամանակ է կորցրել, շուտով նա 27 տարեկան կլինի, իսկ շախմատի համար սա բավականին հասուն տարիք է։ Ինձ թվում է, որ Լևոնն իր համար մի այնպիսի թիմ պետք է գտնի, որի հետ կարող է աշխատել այդ նպատակին հասնելու համար, քանի որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը շատ բարդ և դժվարին գործընթաց է, որի ժամանակ շախմատիստին մեծ օգնություն է պետք: Ֆեդերացիան միշտ պատրաստ է օժանդակել նրան, ներկայումս նա թիմ ունի, որի հետ աշխատում է, բայց կարծում եմ, որ թիմը պետք է հզորացնել տիտղոսի համար պայքարի նպատակով։ Նրան պետք է գտնել այն մարդկանց, ովքեր նրան օգտակար կլինեն այդ դժվար ճանապարհին, քանի որ բոլոր չեմպիոնները հաջողության են հասել շնորհիվ երկար տարիների քրտնաջան աշխատանքի։

    Նովոստի-Արմենիա - Ո՞վ կլինի Լևոնի հիմնական մրցակիցը շախմատային թագի համար պայքարում։

    Ս.Լպուտյան - Կրամնիկը վերջին ժամանակներս շատ լավ խաղ է ցույց տալիս, նրա ոճը փոխվել է, ավելի ակտիվ է դարձել։ Եթե ավելի վաղ նա շատ ուժեղ դիրքային խաղացող էր, ապա այժմ նաև ակտիվություն է հայտնվել։ Անանդը ավելի ստվերում է հիմա, ցույց չի տալիս իր ներուժը, պահում է իր ուժերը տիտղոսի պաշտպանության համար և պատրաստվում է Տոպալովի հետ խաղին։ Կարծում եմ, այդ խաղում էլ նա կդրևսորի իրեն, ինչպես Կրամնիկի հետ խաղում։ Մագնուս Կառլսենը երիտասարդ է, նպատակասլաց, ինչի մասին ես արդեն ասել եմ, և ուղղում է իր ողջ էներգիան աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը։ Կան նաև Տոպալովը, Նակամուրան ԱՄՆ-ից՝ երիտասարդ, շատ տաղանդավոր շախմատիստ։ Կարյակինն, ասում են, լավն է, բայց առայժմ ես չեմ տեսնում նրա այդ ուժը։ Կա նաև 15-ամյա Կյուրուշին, ով արդեն հայտ է ներկայացնում, իհարկե, ոչ այժմ, բայց ապագայում՝ հաստատ։ Ադրբեջանցի շախմատիստներն էլ շատ լավն են, բայց նրանց առայժմ չեմ տեսնում շախմատային պսակի համար պայքարում։ Իմ կարծիքով՝ աշխարհի չեմպիոնի կոչման ֆավորտիներն են Կատռլսենը, Արոնյանը, գումարած, իհարկե, Կրամնիկը, Անանդը և Տոպալովը։

    Նովոստի-Արմենիա - Որո՞նք են ֆեդերացիայի ծրագրերը 2010 թվականի համար։

    Ս.Լպուտյան - Այս տարի նշվում է Հենրիկ Գասպարյանի 100-ամյա հոբելյանը։ Մեկ միջոցառում մենք արդեն անցկացրել ենք շախմատի ակադեմիայում Երևանի և մարզերի 340 երեխաների մասնակցությամբ։ Գիրք է հրատարակվել, նամականիշ է մարվել՝ բոլորը նվիրված Գասպարյանին։ Նաև անցկացվեց Հայաստանի էտյուդների չեմպիոնատ, իսկ ներկայումս ավարտվում է էտյուդի միջազգային մրցաշարը։

    Հունիսի 23-ից հուլիսի 5-ը Հայաստանում կանցկացվի ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի փուլը, ինչպես նաև Ջերմուկի միջազգային մանկապատանեկան ավանդական մրցաշարը, աշնանը՝ Կարեն Ասրյանի հիշատակի մրցաշարը և, հնարավոր է, Մարտունիի ավանդական մրցաշարը։

    Բացի այդ, օգոստոսի 15-23-ը կանցկացվի շախմատի օլիմպիադա Հայաստանի և սփյուռքի թիմերի միջև։ Սա կլինի առաջին համահայկական օլիմպիադան, որը կկազմակերպեն Շախմատի ֆեդերացիան և Սփյուռքի նախարարությունը։
    (ar.newsarmenia.ru)
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 350 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024