Суббота, 21.09.2024, 13:45
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 25
    Гостей: 25
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    24.04.2010, 12:03






    Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

    Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում իր իսկ Հայրենիքում թուրքական իշխանությունների ցեղասպան քաղաքականությանը զոհ գնացած անմեղ նահատակների հիշատակին:

    1895-96 թվականներից Օսմանյան կայսրության տարածքում մեկնարկած հայերի նպատակաուղղված ջարդերը, որոնց հետևանքով 300 հազարից ավելի հայ է զոհվել, վերաճեցին 1909 թվականին Օսմանյան կայսրությունում իշխանության եկած երիտթուրքերի` ամբողջ թուրքահպատակ հայության ֆիզիկական ոչնչացման հատուկ ծրագրի: Թ ուրքական կառավարող էլիտան իր քաղաքական, տնտեսական, մշակութային և գաղափարական նկատառումներից ելնելով ցանկանում էր ոչնչացնել Օսմանյան կայսրությունում ապրող 2,5- միլիոնանոց հայությանը, որն այն ժամանակ կազմում էր այդ երկրի բնակչության 25 %-ը:

    «Մեծ Թուրանի» պանթուրքիստական գաղափարի իրականացման համար որպես առիթ օգտագործելով 1914 թվականին բռնկված Առաջին համաշխարհային պատերազմը` Օսմանյան կայսրության ղեկավարությունն անցավ հայության, որպես համաթուրքական պետության ձևավորման հիմանկան խոչընդոտի` ծրագրավորված վերացմանը: Բանակ զորակոչեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդկանց: Նրանց զինաթափեցին և 50-100 հոգանոց խբերով բնաջնջեցին: Բռնագրավվեց հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը:

    1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ: Ապրիլի 29-ին ձերբակալված հայ քաղաքական, ռազմական ու մշակութային գործիչների թիվը անցավ 800-ից, որոնք ենթարկվեցին տանջանքների ու սպանվեցին: Տանջամահ արված հայ մտավորականության մեջ էին Սիամանթոն, Գրիգոր Զոհրաբը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը... Չսպանվեց միայն հայ մեծ երգահան Կոմիտասը, որը` ենթարկվելով տանջանքների և ականատես լինելով իր ազգի նկատմամբ կատարված բռնություններին, ջարդերին ու կոտորածներին` ի վերջո խելագարվեց: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

    Հայ տղամարդկանց ու մտավորականության բնաջնջումից հետո սկսվեց անպաշտպան մնացած հայ բնակչության կոտորածը: Հայերին կամ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կամ սպանում էին: «Տեղահանումներ» անունը կրող զարհուրելի բռնագաղթեր էին կազմակերպվում դեպի Միջագետքի անապատներ, հիմնականում Դեյր Զոր, որտեղ էլ անխնա կոտորում էին հայերին:

    1915-1916 թվականներին նահատակվեց 1,5 միլիոն հայ: Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվեց նվազագույնը 14,5 միլիարդ ֆրանկի նյութական վնաս: Մահմեդականացվեց նվազագույնը 200 հազար հայ, գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան մեկ միլիոն հայ:

    Թուրք կառավարող էլիտայի ծրագրերին զոհ գնաց ոչ միայն թուրքահպատակ Արևմտյան Հայաստանը, այլ նաև` նախկին ռուսահպատակ Արևելյան Հայաստանի հայությունը: 1918 թվականին երիտթուրքերի Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500 հազար հայ: 1920-1923 թվականներին` արդեն քեմալական կառավարության`ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հիմնադիրների կողմից Անդրկովկասում, Կիլիկիայում, Զմյուռնիայում իրականացրած ջարդերի ժամանակ սպանվեց ևս 260 հազար հայ:

    Ապրիլի 24-ը պաշտոնապես սգո և հիշատակի օր ամրագրելու որոշում ընդունվել է 1921 թվականին: Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով Կ. Պոլսի Հայոց պատրիարքին հաղորդում է ապրիլի 11-ը (24) համազգային սգո օր սահմանելու մասին` «ի յիշատակ բիւրաւոր նահատակաց մերոց յընթացս համաշխարհային պատերազմի» և հայտնում, որ այդ օրն այսուհետ արձանագրված է Էջմիածնի օրացույցում որպես սգո օր, ուստի պետք է արձանագրվի նաև Պատրիարքարանի օրացույցում:

    Նույն թվականի ապրիլի 24-ին Պատրիարքարանի կարգադրությամբ Կ. Պոլսի բոլոր հայկական եկեղեցիներում հոգեհանգստի պատարագ է մատուցվել` «Հայոց տարագրման և նահատակութեան առթիւ»:

    Այսօրվա Թուրքիան հերքում է հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:

    Հայոց ցեղասպանությունն ընդունել են մի շարք երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան,Կանադան … Առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Ուրուգվայն է:

    Հայոց ցեղասպանության ճանաչման մասին մարտի 4-ին բանաձև է ընդունվել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:

    Շվեդիայի խորհրդարանը մարտի 11-ին ընդունեց բանաձև, որտեղ 1915 թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որակված են որպես ցեղասպանություն:
    ԱՅՍՕՐ
    (Aysor.am)
    http://www.aysor.am/am/news/2010/04/24/genocide-armenians-turkey/

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 317 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024