Суббота, 21.09.2024, 13:41
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 25
    Гостей: 25
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    20.04.2010, 13:15

    Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան. Հայ ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ 1915թ. Հայոց ցեղասպանությունը

    20.04.2010



    Սենթ Էնդրյուսի համալսարանում ապրիլի 16-17-ը տեղի է ունեցել Կովկասին նվիրված միջազգային գիտաժողով` «Կովկաս. ազատության պատկերացումները եւ բանակցությունների գերակայությունը» («The Caucasus: Imagining Freedom, Negotiating Dominion») խորագրով, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի դեսպանները, ինչպես նաեւ` տարբեր երկրներից ժամանած փորձագետներ եւ գիտնականներ:

    Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանում առկա հակամարտություններին վերաբերվող հարցեր, Կովկասի եւ Արեւմուտքի հարաբերությունները, քաղաքական, մշակութային, լեզվական եւ պատմական հարցեր:

    Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանն իր ելույթում խոսել է հայերի ինքնության, Հայաստանի արտաքին քաղաքականության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերների, արցախյան հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների եւ 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին:

    Դեսպան Գաբրիելյանը մասնավորապես նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը չի կարող դիտարկվել երրորդ երկրների հետ հարաբերությունների համատեքստում, եւ որ Հայաստանի ղեկավարությունը եւ հայ ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ 1915թ. Հայոց ցեղասպանությունը կամ այն անտեսել որեւէ նկատառումով: Նա մանրամասն անդրադարձել է ԼՂ հակամարտության պատմությանն ու ներկայացրել ԼՂ ժողովրդի արդար պայքարը` իր իրավունքների համար:

    Այնուհետեւ նա պատասխանել է ԼՂ հակամարտությանը եւ Հայաստանի տարածաշրջանին քաղաքականությանը վերաբերող հարցերին:
    (NEWS.am) 
     
    Աղբյուր. http://news.am/am/news/19450.html


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 390 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024