Суббота, 21.09.2024, 11:19
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 4
    Гостей: 4
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    06.04.2010, 23:53

    ԲԱՐԵՎ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ, ԼԱ՞Վ ԵՔ...՚ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ



    Ապրիլի 6-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի եւ ՀՀ պաշտպանության նախարարությունների կազմակերպած Ասպրամ Ծառուկյանի հեղինակած ՙԲարեւ, ինչպես եք, լավ եք...՚ գրքի շնորհանդեսը:
    Գրքում ներկայացված է Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, հրապարակախոս, հնագետ, ազգային-ազատագրական պայքարի անխոնջ քարոզիչ Մոնթե Մելքոնյանի անզուգական կերպարը:
    Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
    Բարձր գնահատելով գրքի ուսուցողական արժեքը մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում` տիկին Հակոբյանը մեջբերեց Մոնթեի խոսքը. ՙԵս այստեղ եմ, որովհետեւ իրավունք չունեի այլ տեղ լինելու՚: Նախարարը նշեց, որ Մոնթե Մելքոնյանը եկավ կառուցելու Հայրենիք-Սփյուռք կամուրջը եւ մեր հերոս տղաների հետ, ի վերուստ իրեն տրված առաջնորդի բացառիկ կարողություններով ու ջանքերով ազատագրեց Արցախը: Արժեւորելով աշխատության հեղինակի` Ասպրամ Ծառուկյանի կատարած մեծածավալ աշխատանքը` նախարարն ընդգծեց. ՙԲարձունքը բարձր տեսնելու համար պետք է բարձրանալ եւ տիկին Ասպրամին իսկապես հաջողվել է ոչ միայն ստանալ Մոնթեի ամբողջական կերպարը, այլեւ պատկերել 90-ական թթ.-ի հերոսական ոգին եւ հերոս հայ մարտիկների գործը՚:
    ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, դեռեւս պատերազմի դաշտից անձամբ ճանաչելով լեգենդար հրամանատարին, նշեց, որ ռազմական գործողությունների ժամանակ Մոնթեն կարողանում էր ընդունել պարզ եւ ճշգրիտ որոշումներ, ինչն էլ յուրաքանչյուր անգամ բերում էր կայուն հաղթանակների:
    Շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին` Ասպրամ Ծառուկյանն ասաց, որ կցանկանար լինել երիտասարդ եւ ռազմական ինստիտուտն ավարտած սպա, որը կարող է զենք վերցնել եւ մեռնել հանուն Հայրենիքի:
    ՀՀ սփյուռքի նախարարը, բարձր գնահատելով հեղինակի կատարած աշխատանքը, Ասպրամ Ծառուկյանին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
    Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց համերգային հատվածը: Ելույթ ունեցան Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի, մշակույթի կենտրոնի, ՙՄոնթե Մելքոնյան՚ դպրոցի սաները: Համերգային համարներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը, ՊՆ ՙԶորական՚ երգչախումբը:

    Ministry of Diaspora RA

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 395 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024