Հարգանքի տուրք Արցախի անկախության համար զոհված հայորդիներին ԼՂՀ–ն տոնում է անկախության հռչակման 20–ամյակը
Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ
Սարգսյանը երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ եւ ՀՀ նախկին նախագահ
Ռոբերտ Քոչարյանի, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, Ամենայն հայոց
կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի եւ ԼՂՀ հռչակման 20—ամյա հոբելյանին
մասնակցելու նպատակով Հայաստանից, արտերկրից ժամանած հյուրերի ու
արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է
Ստեփանակերտի հուշահամալիր։ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել
Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ
Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի եւ արցախյան
ազատամարտի նահատակների շիրիմներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ 03-09-2011
|