Воскресенье, 22.09.2024, 10:28
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 4
    Гостей: 4
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    02.03.2011, 13:56

    Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Ավստրիայի նախագահը

    Երեկ մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ավստրիա:
    Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Էդվարդ Նալբանդյանին Վիեննայի իր նստավայրում ընդունեց Ավստրիական Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը:
    Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախագահ Ֆիշերը նշեց, որ Ավստրիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման մեջ:
    Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արտգործնախարարը Ավստրիայի Նախագահին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: Նախագահ Ֆիշերը խնդրեց իր ողջույներն ու բարեմաղթանքները հայտնել ՀՀ Նախագահին և շնորհակալությամբ ընդունելով հրավերը՝ ասաց, որ սիրով կայցելի Հայաստան:
    Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը ԵՄ ծրագրերի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում, զարգացող տնտեսական կապերը, մշակութային փոխանակումների ակտիվացումը արդեն կարևոր ձեռքբերում է, որի վրա հիմնվելով հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում համագործակցությունը առավել ամրապնդելու և ընդլայնելու համար:
    Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրների շուրջ:(Aysor.am)

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 259 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024