Понедельник, 23.09.2024, 04:21
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    28.12.2010, 10:54
    Նոր նվաճումների ակնկալիքով

    Հայկական շախմատին այսուհետ եւս պատշաճ ուշադրություն կդարձվի

    ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25–ին ներկա է գտնվել Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի եւ շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի 50—ամյակին նվիրված մրցաշարի փակման արարողությանը, որի ժամանակ մրցաշարի հաղթողները պարգեւատրվել են գավաթներով, պատվոգրերով եւ հուշամեդալներով։
    Այնուհետեւ տեղի է ունեցել ֆեդերացիայի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը։ Օրակարգի շրջանակներում քննարկվել եւ հաստատվել է 2011թ. պաշտոնական մրցումների կանոնադրությունը։ Այն ներառում է Հայաստանի 71—րդ եւ 72—րդ առաջնությունները, կանանց 66—րդ, 67—րդ առաջնությունները, պատանիների առաջնությունը, աղջիկների առաջնությունը, ինչպես նաեւ Հայաստանի ակումբային եւ կանանց ակումբային առաջնություններն ու Հայաստանի արագ շախմատի առաջնությունը։
    Նիստում խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կոնֆերանսի հրավիրման մասին եւս, որից հետո իրենց հաղորդումներն են ներկայացրել վետերանների, կոմպոզիցիայի, մրցավարական հանձնաժողովները։
    Շախմատային ֆեդերացիայի խորհուրդն այնուհետեւ հաստատել է Ռաֆայել Վահանյանի 60—ամյակին նվիրված միջոցառումները, լսել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ համաշխարհային օլիմպիադայում աչքի ընկած պատանի շախմատիստների պարգեւատրման մասին հարցը։
    ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

    28-12-2010

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 272 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024