Թուրքիայի
վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել այցելությունը
Արգենտինա, որը նախատեսված է լատինաամերիկյան շրջագայության շրջանակում:
Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ` Թայիփ Էրդողանի այցը չեղյալ է
հայտարարվել այն պատճառով, որ արգենտինական իշխանությունները տեղի հայ
համայնքի ճնշումների ներքո հրաժարվել են Բուենոս Այրեսում տեղադրել
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը:
Պարբերականի տեղեկացմամբ` ավելի վաղ Անկարայի և Բուենոս Այրեսի միջև
համաձայնություն էր ձեռք բերվել արձանի տեղադրման մասին: Սակայն Բուենոս
Այրեսի իշխանությունները վերջին պահին հրաժարվել են այդ որոշումից:
«Բուենոս Այրեսի իշխանություններն տեղի տվեցին Արգենտինայի մոտ 100
հազարանոց հայ համայնքի ճնշումներին և չեղյալ հայտարարեցին գրավոր
թույլտվությունը»,- գրում է Hurriyet-ը:
Թերթը նշում է նաև, որ որևէ արդյունք չտվեցին Թուրքիայի արտգործնախարար
Ահմեթ Դավութօղլուի բանակցությունները Արգենտինայի արտաքին քաղաքական
գերատեսչության հետ: Դավութօղլուն ուղղակի պահանջել էր Բուենոս Այրեսից
կատարել ստանձնած պարտավորությունները:
Միջազգային ընկերակցությունը երբեք ազնիվ չի եղել Հայկական Հարցում,
նրանում ներառված խնդիրներում
: Այդպես էր անցյալում, այդպես է
այսօր: Հենց դա նկատի ուներ Մեծ նորվեգացին` Ֆրիտյոֆ Նանսենը, երբ նշում
էր.