Воскресенье, 22.09.2024, 20:30
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 25
    Гостей: 25
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 591-600
    Страницы: « 1 2 ... 58 59 60 61 62 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    Նարդի
    http://www.irma-l.ru/pictures/h2-nardi_srednie250x500_der_fishki.jpg
    Կարճ նարդիի բաց մրցաշար
    Տալլիննի "Երեւան" հանրության գավաթի բաց խաղարկություն.
    YEREVAN CUP 2010 OPEN

    Առաջին փուլի հաղթող դարձավ Մկրտիչ Մկրտչյանը (Պյառնու)...

    20.11.2010
    Մկրտիչ Մկրտչյան

    Շարունակությունը պասվում է...

    22.11.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"


    Мои файлы | Просмотров: 312 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.11.2010 | Комментарии (0)

    Հայաստանը հաղթեց Եվրատեսիլ 2010 ում
    Картинка 260 из 2045

    Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2010» համաեվրոպական երգի մրցույթը: Ի ուրախություն մեզ մեր երկիրը ներկայացնող Ստեփանակերտցի Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով ճանաչվեց հաղթող: Հաղթական 10 միավորը մեզ տվեց Մակեդոնիան: Երկրորդ տեղում է Ռուսաստանը, երրորդում` Վրաստանը: Մեր բալերը 120 ն էին:


    12-ամյա Վլադիմիր Արզումանյանը Լեռնային Ղարաբաղից հաղթել է «Եվրատեսիլ- 2010»-ը
    Картинка 96 из 100



    Սերո Խանզադյանի ծննդյան օրն է
    Картинка 1 из 30

    Այսօր լրանում է գրող Սերո Խանզադյանի ծննդյան 95-ամյակը: Գրողի հայտնի գործերից են «Մեր գնդի մարդիկ», «Հողը», «Մատյան եղելությանց» վեպերը, սակայն հեղինակին մեծ հռչակ է բերել «Մխիթար Սպարապետ» պատմավեպը` նվիրված 18-րդ դարասկզբի Սյունիքի ազատագրական պայքարին և դրա հերոսներին: «Մխիթար Սպարապետ»-ի հիման վրա ֆիլմ է նկարահանվել, գլխավոր դերում հանդես է եկել Արմեն Ջիգարխանյանը: Սերո Խանզադյանը ծնվել է Գորիսում, սովորել տեղի մանկավարժական տեխնիկումում, որն ավարտել է 1934 թվականին, զբաղվել ուսուցչությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է որպես կամավոր: Հեղինակի երկերից մի քանիսը թարգմանվել և լույս են ընծայվել ռուսերեն, բուլղարերեն, ուկրաիներեն, պարսկերեն, անգլերեն, գերմաներեն, վրացերեն, արաբերեն: Սերո Խանզադյանը պարգևատրվել է մի շարք շքանշաններով: Վախճանվել է 1998 թվականին: (Aysor.am) 
    Мои файлы | Просмотров: 361 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.11.2010 | Комментарии (0)

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    Էստոնիայի հարգելի հայ ֆուտբոլասեր,

    Վաղը՝ նոյեմբերի 21-ին, մեր՝ Տալլիննի նորաստեղծ "Երեւան" ֆուտբոլային ակումբը "Լօօ" համալիրում անց է կացնելու Էստոնիայի ֆուտզալի առաջնության իր գլխավոր խաղերից մեկը: Մեր մրցակիցն է առաջնության աղյուսակը գլխավորող, Սիլլամյէ քաղաքի շատ ուժեղ եւ հմուտ՝ "Սիլլամյէի ալմաստ" ակումբը: Մեր տղաները սպասում են քո աջակցությունը: Եթե դու ազատ ես այդ կիրակի օրը, ապա նվիրիր այն քո Մայր Հայրենիքի մայրաքաղաքի անունը կրող ակումբին՝ քո "Երեւանին"...
    Տալլիննի ՖԱ "Երեւան"-ի ֆանակումբ

    Նայիր,քեզ դուր կգա...

    "ԵՐԵՎԱՆԸ" դա մենք ենք...



    Картинка 21 из 54

       ՖՈՒՏԶԱԼ

    21.11.2010
    15:30

    "Loo" մարզադաշտ
    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն 2010/11 (2 Խումբ)
    4 փուլ

    S.FC Yerevan (Տալլինն) - S.Sillamäe Almaz (Սիլլամյաէ)
    Մուտքն ազատ:
    Աջակցե՛նք ՖԱ "Երևանին":

    Առաջնության աղյուսակը...


    F.FC Yerevan (Тallinn)

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը 
    http://yerevan-est.ucoz.ru/
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը  http://esthaylraber.ucoz.ru/
    - Գրիգորի Ռակը (գործարար)
    - "Ehituse Inkasso OÜ"  ֆիրման http://www.ehituseinkasso.ee/ru/
    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը http://www.kevadautokool.ee/
    (Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան:

    Գեղեցկացնե՛նք Մե՛ր կյանքը...

    20.11.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 289 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 20.11.2010 | Комментарии (0)

    ՀՀ նախագահը որոշել է չմեկնել Լիսաբոն

    Նենսի Փելոսին խոստանում է անել ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կայանա այս տարի

    Նենսի Փելոսին խոստանում է անել ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կայանա այս տարի

    PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ կանի իրենից կախված ամեն բան, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կայանա այս տարի:

    Ինչպես նշում է Glendale News press-ը, ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կայացան նոյեմբերի 2-ին, Հանրապետական կուսակցությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն դարձավ, իսկ Փելոսին` դեմոկրատների ղեկավար: «Բանաձևի կողմնակիցները նշում են, որ այդ բանաձևի ընդունման համար հարկավոր է հսկայական աշխատանք կատարել»,- գրում է հրատարակությունը:

    Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ) իր հերթին ողջունել է Փելոսիի հայտարարությունը` միաժամանակ նշելով, որ բանաձևի ընդունման համար Հանձնախումբն աշխատելու է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների հետ:


    Мои файлы | Просмотров: 302 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 20.11.2010 | Комментарии (0)



    Էստոնիայի գեղանկարչության լեգենդը նշում է 95-րդ տարեդարձը


    Տալլիննում բացվել են Էստոնիայի ժամանակակից արվեստի մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ նկարիչ Էվալդ Օկասի ցուցահանդեսները (Վաբադուզե հրապարակ 6 եւ Պյառնուի պողոտա 6):




    Իմ լուսաշարանները...





















    20.11.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 316 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 20.11.2010 | Комментарии (0)

    Լեւոն Արոնյանը` աշխարհի չեմպիոն Левон Аронян - чемпион мира по блицу

     
    Լեւոն Արոնյանը Մոսկվայում ավարտված աշխարհի կայծակնային խաղի առաջնությունում փայլուն ոճով նվաճեց առաջին մրցանակը եւ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

    Այսպիսով, տաղանդավոր հայ գրոսմայստերը աշխարհի կայծակնային խաղի չեմպիոնի կոչումը ավելացրեց իր մյուս բարձրագույն տիտղոսներին` համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, աշխարհի արագ շախմատի չեմպիոն, աշխարհի չեմպիոն` Ֆիշերի շախմատի վարկածով, Գրան պրիի եւ Մեծ սաղավարտի հաղթող:

    Մեր ջերմ շնորհավորանքները հայկական շախմատի առաջատարին:

    Մասնակիցների վերջնական դասավորությունը (38 տուրից հետո)
    Տեղ Անուն Միավոր
    1.
    Արոնյան 24.5
    2.
    Ռաջաբով 24
    3.
    Կարլսեն 23.5

    Aronian vs. Nakamura WBC Video


    Կայացավ բանաստեղծ Ռուբեն Սեւակի 125-ամյակին նվիրված գիտական նիստ

    Նոյեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում կայացավ արեւմտահահ բանաստեղծ Ռուբեն Սեւակի 125-ամյակին նվիրված գիտական նիստ, որը նախագահեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեոր Ավ. Իսահակյանը:ավելին...


    ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալն ընդունեց Հունգարիայի խորհրդարանի Ազգային և էթնիկական փոքրամասնությունների ֆորումի հայ ինքանավարության նախագահին

    ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանն ընդունեց Հունգարիայի խորհրդարանի Ազգային և էթնիկական փոքրամասնությունների ֆորումի հայ ինքանավարության նախագահ, Հունագրիայի հայկական «Սփյուռք» միության նախագահ  Ադամ Սարգսյանին: ավելին...



    Սոս Սարգսյանը պարգեւատրվել է Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի բարձրագույն պարգեւով

    Мои файлы | Просмотров: 344 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 19.11.2010 | Комментарии (0)


    Սերժ Սարգսյանը Մոսկվայից Երևան է վերադառնում ավելի վստահ վաղվա օրվա հանդեպ

    Նա հիշեցրեց, որ այս երկու օրերի ընթացքում նա հանդիպել է ՌԴ նախագահի և վարչապետի հետ, և քննարկել Հայաստանի համար կարևոր հարցեր։ Ըստ նրա՝ հայկական կողմի բարձրացրած բոլոր հարցերը դրական պատասխաններ են ստացել։ Նա ընդգծեց, որ վերադառնում է Հայաստան ավելի վստահ վաղվա օրվա համար։


    Мои файлы | Просмотров: 292 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 18.11.2010 | Комментарии (0)

    ՄԵՆՔ ՀԱ՛Յ ԵՆՔ

    Դու պատկանում ես նախնական եւ քաջ ազգի՝ մի մոռացիր քո պատմությունը

    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թէրթը շարունակում է. "Դու պատկանում ես նախնական եւ քաջ ազգի՝ մի մոռացիր քո պատմությունը" նախագիծը:

    Խորին շնորհակալություններ ենք հայտնում բոլոր հայկական կայքերին, որոնց նյութերը օգտագործել ենք մեր թերթում:


    Նախագիծը նվիրվում է 1915 թվականի հայոց ցեղասպանության անմեղ զոհերին:

    ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ

    Армения при Тигране II памятник 
Тиграну II Тигран Великий

    Ք. ա. 85-ին հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Մեծը Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը և պարթև Արշակունիները նրան են զիջել «Արքայից արքա» տիտղոսը:

    ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ





    Հայոց թագավոր, պետական և ռազմական գործիչ: /Ք. ա. 140 – Ք. ա. 55/ Թագավորել է Ք. ա. 96/95-ից: Ք. ա. մոտ 112-111-ին պարթևների ներխուժման դեմ Հայաստանի անհաջող պայքարից հետո գահաժառանգ Տիգրան Բ տարվել է պատանդ: Ք. ա. 95-ին ազատվել է պատանդությունից և ժառանգել Հայոց գահը: Ք. ա. 93-ին Տիգրան Մեծը Ծոպքի թագավորությունը միացրել է Մեծ Հայքին, հիմնականում ավարտելով իր նախահայր Արտաշես Առաջինի սկսած` հայկական հողերի միավորումը: Ք. ա. 85-ին հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Մեծը Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը և պարթև Արշակունիները նրան են զիջել «Արքայից արքա» տիտղոսը: Նա սերտ կապեր է հաստատել Ասորիքի հելենիստական քաղաքների` իշխող վերնախավերի հետ, որոնք Ք. ա. 83-ին Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան: Ք. ա. 70-ականներին Տիգրան Բ-ի գերիշխանությունը տարածվել է Կասպից ծովից մինչև Միջերկրականի արևելյան ափերը, Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով: Տիգրան մեծի պատկերով և տիտղոսների տարբերակներով Հայաստանում և Ասորիքում հատվել են դրամներ:

      Tigran the Great/Տիգրան Մեծ/Тигран Великий 
Part 1 of 48:05
     Tigran the Great4:24 Նյութահավաքման հեղինակ.՝
    Գրիգոր Հայրապետյան:

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 454 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.11.2010 | Комментарии (0)

    Գրիգոր Հայրապետյան.
    Մոսկվայի (Ռուսաստան) եւ Տալլիննի (Էստոնիա) Տիգրան Պետրոսյանի անունը կրող շախմատի ակունբները վերջապես հանդիպեցին եւ հաստատեցին
    գործնական ընկերական հարաբերություններեր...
    13.11.2010
    Լյուդմիլա Բելավենեց / Գրիգոր Հայրապետյան
    (Լուսանկարը.՝ Գրիգոր Հայրապետյանի)

    Նոյեմբերի 12-14-ը Էստոնիայի շախմատի Միության (ԷՇՄ) հրավերով, էստոնիայի շախմատի ավելի քան 30 մարզիչներին մարզելու էր եկել, աշխարհահռչակ շախմատիստուհի, շախմատի վաստակավոր մանկավարժ, Ռուսաստանի շախմատի պատանեկան հավաքականի եւ Մոսկվայի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակունբի ավագ մարզիչ՝ Լյուդմիլա Բելավենեցը: Դասընթացներից բացի, Մոսկվայի եւ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անունը կրող շախմատի ակունբների գլխավոր մարզիչնեն, ի դեմս՝ Լյուդմիլա Բելավենեցի եւ Գրիգոր Հայրապետյանի հաստատեցին գործնական ընկերական հարաբերություններեր: Մոտակ աագայում ասվում են պատանի պետրոսյանականների փոխադարձ մրցաշարային այցերը Մոսկվա եւ Տալլինն:

    17.11.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 325 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.11.2010 | Комментарии (0)

    Միշտ ամուր ենք եղել մեր հողի վրա, ամուր ենք այսօր, ավելի ամուր ենք լինելու ապագայում. Սերժ Սարգսյան

    Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին, որին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ռուսաստանաբնակ հայ գործարարներ: Նշենք, որ «Հայաստան» հիմնադրամի թելեթոնը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։
    Մանրամասն...

    ԳՆԱՀԱՏԵՆՔ ՈՒ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ԱՐՑԱԽԻՆ

    Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ

    Дмитрий Медведев

    ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը հիմնդրման 10-ամյակի կապակցությամբ և նշել, որ սփյուռքահայությունն ակտիվ մասնակցում է տնտեսության ամրապնդման, սոցիալական կյանքի և ռուս  հասարակության արդիականացման գործին։

    «Ռուս և հայ ժողովուրդներին դարերի ընթացքում կապում են միմյանց նկատմամբ հարգանքի վրա հիմնված անկեղծ բարեկամությունն ու համակրանքը...
    Մանրամասն...

    ԴԱՇՏԵՆՑԻ ԲՐԱԲԻՈՆ ԾԱՂԻԿԸՙ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

    Ուսանողության Միջազգային օրն է. ին՞չ խնդիրներ ունի հայ ուսանողը
    Картинка 45 из 2337

    Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը ևս մեկ անգամ բարձրաձայնում է այն խնդիրների մասին, որոնք ծառացած են ուսանողության առջև:
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 606 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.11.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024