Դեկտեմբեր 23, 2010
ԱՄՆ շախմատի ֆեդերացիան Սան Ֆրանցիսկոյում կայացած մրցումների
արդյունքում 9-ամյա Սամվել Սեւյանին շնորհել է վարպետի կոչում: ԱՄՆ-ում այդ
կոչումը ստանալու համար անհրաժեշտ է անհատական վարկանիշը հասցնել 2200-ի:
Սեւյանի վարկանիշը 2210 է: Սեւյանը նախկին ռեկորդակիր, Սան Ֆրանցիսկոյի
բնակիչ Նիկոլաս Նիպից 11 օր մեծ է, գրում է Aolnews.com-ը: Սամվելը շախմատ է
խաղում հինգ տարեկանից, օրական տախտակի մոտ է անցկացնում առնվազն երկու
ժամ: Տանը նրան օգնում է 37-ամյա հայրը` Արմեն Սեւյանը, իսկ ինտերնետի
միջոցով մարզում է հայտնի մարզիչ Անդրանիկ Մատիկոզյանը: