Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 121-130 |
Страницы: « 1 2 ... 11 12 13 14 15 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
"ԵՐԵՎԱՆ"
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)
"Երեւան" մշակութային հանրությունը
հրավիրում է Էստոնիայի հայազգի ֆուտբոլիստներին մասնակցել Էստոնիայի
Ազգային գավաթի խաղարկությանը մեր ակումբի կազմում՝ հայկական դրոշի ներքո եւ
նշել Հայաստանի Անկախության 20-ամյակը: Հրավիրում ենք նաեւ հայազգի
ֆուտբոլիստների այլ երկրներից: ՄԻԱՆԱ՜ՆՔ ՈՒ՝ «ԳՄՓՑՆԵ՛ՆՔ» Տալլիննի "Երևան" մշակութային հանրության Տոնական միջոցառումները նվիրված Հայկական Հանրապետության անկախության Օրվան Սեպտեմբերի 17-ին
Սեպտեմբերի 17-ին
ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱԶԳԵՐԻ ԳԱՎԱԹ 2011
3-րդ փուլ - 17.09.2011
RAHVUSTEKARIKAS 2011
Տալլիննի "Երեւան" մշակութային հանրությունը Էստոնիայի ֆուտբոլային միության կողմից ստացել է պաշտոնական հրավեր իր կազմի մեջ գործող "Երեւան" ֆուտբոլային
ակումբով մասնակցել Էստոնիայի Ազգային գավաթի խաղարկության ֆուտբոլի
մրցաշարում: Մրցաշարի խաղարկության 3-րդ փուլը տեղի կունենա Տալլիննում,
Սեպտեմբերի 17-ին (սկիզբը ժամը 10.00,Sportland Arena մարզադաշտում):
ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ
"Երեւան" մշակութային հանրությունը հրավիրում է Էստոնիայի հայազգի
ֆուտբոլիստներին մասնակցել Էստոնիայի Ազգային գավաթի խաղարկության վերջին
փուլին մեր ակումբի կազմում՝ հայկական դրոշի ներքո եւ նշել Հայաստանի
Անկախության 20-ամյակը: Հրավիրում ենք նաեւ հայազգի ֆուտբոլիստների այլ
երկրներից: (INFO. +372
53488750 Ավետիք Հայրապետյան; +372 53991414 Գրիգոր Հայրապետյան):
Հուսով ենք նաեւ, որ հայկական համայնքը կգա ամբողջ ընտանիքներով եւ կաջակցի մեր ֆուտբոլիստներին: Մրցաշարի ավարտից անմիջապես հետո քեֆ ենք անում (խորոված-պիկնիկ)՝. «ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԴ ՏՈՆԸ, ՀԱՅԱՍՏԱՆ»
...
Հիշեցնենք,որ "Երեւան" հանրության
ակումբը ներկայումս հանդիսանում է այդ գավաթի տիրակալը:Այս տարի մեր
հանրության գլխավոր նպատակն է ֆուտբոլի միջոցով համախմբել մեր ազգակիցներին
եւ գեղեցկացնել մեր բոլորիս կյանքը...
...
"Տալլինն "Երեւան" ֆուտբոլի ակումբը դարձան Էստոնիայի Ազգերի գավաթի խաղարկության 2010 թվականի հաղթող".
http://esthaylraber.ucoz.ru/load/norowt_39_yownner_hayeren_novosti_na_armjanskom/1-1-0-741
18.09.2010
(Այս պատմական հաղթանակը մենք մեծագույն ուրախությամբ նվիրում ենք մեր Մայր-Հայրենիքին):
"Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի հաղթնակը՝ դա բոլորիս հաղթնակն է...".
http://esthaylraber.ucoz.ru/load/norowt_39_yownner_hayeren_novosti_na_armjanskom/1-1-0-771
Eestimaa rahvuste karikavõistlused alustavad viiendat hooaega
Գրիգոր Հայրապետյան
(Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրության նախագահ)
Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...
Մե՛նք, ճակատագրի բերմամբ՝ էստոնաբնակ Հայերս, 3-4 տարի ընդմիջումից հետո կրկին համախմբվեցինք Էստոնիայի
Ազգերի գավաթի ֆուտբոլի խաղարկության 2-րդ փուլում... Այ քեզ «կայֆ»...
28.05.2011
(Նրանց անունները պետք է իմանան բոլորը. Դավիթ Ազարումյան,Հովակիմ
Ազարումյան,Մովսես Կոզինյան,Վիկտորիա Կոզինյան,Վարդան Դովլաթբեկյան, Մկրտիչ
Չոփիկյան,Արտավազդ Չոփիկյան,Հուսիկ Ստեփանյան,Ալբերտ,Արտյոմ
Զաքարյան,Վարդան Վարդանյան,Ավետիք Հայրապետյան,Գրիգոր Հայրապետյան,Ֆելիքս
Բուրման-Հովսեփյան...) Մայիսի 28-ին Տալլիննում տեղի ունեցավ Էստոնիայի Ազգերի գավաթի ֆուտբոլի
խաղարկության 2-րդ փուլը,որտեղ էստոնաբնակ Հայերս 3-4 տարի ընդմիջումից
հետո կրկին անգամ համախմբվեցինք մեծ խանդավառությամբ ու հաջողությամբ
նշեցինք Հայկական Հանրապետության անկախության Օրը: Մեր «Երեւան»
ֆուտբոլային ակումբը 2-րդ փուլում զբաղեցրեց 2-րդ տեղը «Բ»
եզրափակիչում,սակայն այն,որ վերջապես մենք համախմբվեցինք եւ անցկացրեցինք
իսկական հայկական «համով-հոտով» օր,որը շախով-շուխով ավարտեցինք հայկական
«Քարավան» ռեստորանում՝ վեր է մարզական արդյունքներից: Տալլիննի "Երևան" մշակութային հանրությունը խորին շնորհակալություններ է հղում բոլորին եւ հրավիրում խաղալու մեր «Երեւան» եւ «Ախթամար» ակումբների կազմում,իսկ փոքրիկներին, իհարկե՝ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա http://sgcc.ucoz.ru/ : Էստոնիայի Ազգերի գավաթի ֆուտբոլի խաղարկության վերջին՝ 3-րդ փուլը տեղի կունենա Տալլիննում սեպտեմբերի 17-ին:
Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի
28.05.2011
Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...
Գեղեցկացնե՛նք մեր կյանքն՝ այսօր...
15.09.2011
LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
|
"ԵՐԵՎԱՆ"
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)
Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության՝ «Ախթամար» ֆուտբոլի ակումբը առաջնության ավարտից 3 փուլ առաջ ապահովեց 1-ին տեղը...
Տալլիննի
«Երեւան» մշակութային հանրության՝ «Ախթամար» ֆուտբոլի սիրողական ակումբը
տարավ 14-րդ անընդմեջ հաղթանակը Էստոնիայի ֆուտբոլի առաջնությունում: Սեպտեմբերի
11-ին, առաջնության 1-րդ փուլում մեր ֆուտբոլիստները հաղթեցին FC Hansa
United ակումբին 3:0 հաշվով եւ առաջնության ավարտից 3 փուլ առաջ
ապահովեցին 1-ին տեղը: 51 միավորով Տալլիննի «Ախթամարը» շարունակում են միանձնյա եւ վստահորեն գլխավորել առաջնության աղյուսակը: Liiga tabel http://jalgpall.ee/league.php?b=IV.N&page_id=46 Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...
ՖՈՒՏԲՈԼ
11.09.2011 Տալլինն
"Dvigatel" մարզադաշտ
Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2011 (4 Խումբ)
19-րդ փուլ Tallinna FC Akhtamar - FC Hansa United 3:0
«Դիպկահարների» ցուցակը գլխավորում են ախթամարցիներ՝ Ռուսլան Յագուդինը
(35 գնդակ) եւ Սերգեյ Շենբերգը (17) http://jalgpall.ee/top10.php?b=IV.N
Առաջնության
ավարտին մնացել է 4 փուլ: «Ախթամարն» ունի բոլոր հնարավորությունները
գրավել 1-ին տեղը 4 խմբում եւ դուրս գալ հաջորդ մրցաշրջանում 3 խումբ, որը
հանդիսանում է մեր ակումբի այս տարվա գլխավոր ծրագիրը:
Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...
Tallinna FC AkhtamarՆոյեմբերին
մեկնարկելու է 2011/2012 թթ.մրցաշրջանի Էստոնիայի ֆուտզալի
առաջնությունը: Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունը այդ
առաջնությունում ծրագրում է մասնակցել իր «Երեւան» ակումբով: Տալլիննի
«Երեւան» ֆուտզալի սիրողական ակումբը հաջող դեբյուտ ունեցավ Էստոնիայի
ֆուտզալի նախորդ առաջնությունում, որտեղ գրավեց 4-րդ տեղը 2-րդ խմբում:http://jalgpall.ee/league.php?b=S.II%20E&page_id=72 Այս տարի,եթե մինչեւ հոկտեմբերի 1-ը հաջողվի որոշել
բոլոր ֆինանսական հարցերը եւ մասնակցման հայտ ներկայացնել Էստոնիայի
ֆուտբոլի Միությանը, ապա Տալլիննի FC «YEREVAN»-ի առաջնության պաշտոնական
խաղային համազգեստը լինելու է Հայաստանի Եռագույնը: Տալլիննի «Երեւան» ֆուտզալի ակումբ
Աջակցի՛ր
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ
«ԱԽԹԱՄԱՐ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:
Տեղեկություն.
Info +372 53 991 414
grigorairapetjan@mail.ru
Գրիգոր Հայրապետյան
ՖԱ «Ախթամար» ակումբի նախագահ
Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
- Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
- "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը
-VIVARO bet (Yerevan)
- PRIVAT Restoran - Cafe - Hotel
- Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
- "Ehituse Inkasso OÜ" ֆիրման
- Сooltrans LTD ֆիրման
- Տալլիննի «La Strada» հայկական խորովածանոց-սրճարանը (տնորն՝ Կարեն Մկրտչյան; +372 56700895; փող.Վիկերլազե 11)
- Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
(Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)
Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին... 15.09.2011
LRBEREST
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" |
"ԵՐԵՎԱՆ"
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)
Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...
ՖՈՒՏԲՈԼ
18.09.2011
19:00
"Sportland Arena l" մարզադաշտ
Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2011 (4 Խումբ) 20-րդ փուլ
JK Jalgpallihaigla - Tallinna FC Akhtamar
http://jalgpall.ee/calendar.php?b=IV.N&year=2011
Մուտքն ազատ:
Աջակցե՛նք ՖԱ "«Ախթամար»-ին Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքն՝ այսօր...
Ա՛րի այսօր մարզադաշտ Քո ողջ ընտանիքով եւ աջակցի՛ր Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին... Եւ եթե դու հայ ես,ապա հարց տուր քեզ ամեն օր ու ամեն ժամ. - Ի՞նչ ես արել դու քո ազգի համար... - Ի՞նչ ես արել դու՝ քո Հայաստանի համար... - Ի՞նչ ես անում դու այսօր՝ քո ազգի եւ քո Հայաստանի համար...
Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...
Tallinna FC Akhtamar
Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
- Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
- "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը
-VIVARO bet (Yerevan)
- PRIVAT Restoran - Cafe - Hotel
- Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
- "Ehituse Inkasso OÜ" ֆիրման
- Сooltrans LTD ֆիրման
- Տալլիննի «La Strada» հայկական խորովածանոց-սրճարանը (տնորն՝ Կարեն Մկրտչյան; +372 56700895; փող.Վիկերլազե 11)
- Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
(Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)
Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին...
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ
«ԱԽԹԱՄԱՐ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:
Տեղեկություն.
Info +372 53 991 414
grigorairapetjan@mail.ru
Գրիգոր Հայրապետյան
ՖԱ «Ախթամար» ակումբի նախագահ 15.09.2011
LRBEREST
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" |
Այսուհետ ադրբեջանական ԶՈՒ ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի Հայաստանի և Արցախի սահմանը, կոչնչացվի Այսուհետ ադրբեջանական ԶՈՒ ցանկացած ինքնաթիռ, որը կխախտի Հայաստանի և Արցախի սահմանը, կոչնչացվի
«ԱԶԳ»,
15-09-2011- «ՀՀ քաղաքացիության մասին», ինչպես նաեւ «Օտարերկրացիների
մասին» օրենքները փոփոխվում ու լրացվում են` միտված վերացնելու այդ գործող
օրենքներում առկա հակասությունները:
Շարունակել..
Երևան քաղաքի և Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանը տոնական տեսք կստանա
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի
քաղաքապետարանը մայրաքաղաքում տոնական լուսավորում կապահովի քաղաքի օրվա և
Հայաստանի անկախության հռչակման 20-ամյա հոբելյանի տոնակատարությունների
կապակցությամբ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ
կապերի վարչությունը: Այս տարի Երևանի օրն ու Հայաստանի անկախության 20-ամյակը կնշվեն սեպտեմբերի 21-ին: Մանրամասն...
|
Հայաստանը լուրջ ներուժ ունի Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար. Ռոբերտ Քոչարյան
«Պետք է
ընկալել նոր ծնվող միտումները, և ոչ թե վազել-հասնել դրանց: Հայաստանը
պարզապես պարտավոր է և կարող է համաշխարհային ցուցանիշներից շատ ավելի արագ
զարգանալ»:
Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ Արցախի դրոշը հպարտորեն կծածանվի ողջ աշխարհում. ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ
կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն շնորհավորական նամակ է ուղարկել ԼՂՀ նախագահ
Բակո Սահակյանին՝ ԼՂ անկախության 20–ամյակի կապակցությամբ։
Մեր զրուցակիցն է մշակութաբան Անի Ասատրյանը (Freedomchild)
-Անի, ըստ Ձեզ` ինչպիսի՞ն են այսօր մեր պատկերացումներն անկախության
վերաբերյալ: Մանվել Սարգսյանի կարծիքով, պաշտպանվածությունը որպես
կատեգորիա հայերի համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան
ազատությունը, և կարևոր չէ`ով է պաշտպանում` Ռուսաստանը, թե մեկ ուրիշը:
Համաձա՞յն եք:
Շարունակել...
U S H A D R U T Y U N HH ANKAXUTYAN TONY ARYTOV ,,H A L- L U R ,, RADIO JAMY UXYX YETERUM Արևիկ Բադալյան ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի պատասխանատու U N K N D R E Q SEPTEMBER 15-I MER HAGORDASHARN AIS KAYQOV www.am680.com.a EREVANY JAMOV 21-IS 22-N ARGENTYNAY JAMOV 13-IS 14-N LOS ANJELESY JAMOV 09-IS 10-N ARAVOTEAN NEW YORK , CANADAY 12-IS 13-N EUROPAY JAMOV 18-IS 19-N HARGANOQ ,,HAI-LUR,, RADIO JAM |
News.am.
11-9-2011- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 10-ին
Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միության
(ՀՄԸՄ) պատվիրակության հետ:
Շարունակել...
12
սեպտեմբերի 2011 - PanARMENIAN.Net - «Շենացնենք մեր գյուղը» և «Մարդու
իրավունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպությունների
մոնիտորինգի խմբի երիտասարդները «Արցախյան հերոսամարտ 20» ծրագրի
շրջանակում եռօրյա այցով եղել են
Շարունակել..
|
Այսօր Հայաստանում ոչ աշխատանքային օր է, քանի որ Խաչվերացի հաջորդ օրն է և հայտարարված է մեռելոց։ Հայ
առաքելական եկեղեցիներում այսօր մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է
հոգեհանգստյան կարգ, մարդիկ այցելում են հանգուցյալների շիրիմներին։
Շարունակել...
«Չենք լռելու»-ն դիմում է բոլոր բարի մարդկանց. նվիրենք փոքրիկ Անուշիկին կյանք
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ Արագածոտնի
Փարպի գյուղից հնգամյա Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային
լեյկոզ հիվանդությամբ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում
բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի
շնորհիվ այս տարվա փետրվարին երեխան դուրս է գրվել հիվանդանոցից՝ մնալով
կենտրոնի հսկողության տակ: Ցավոք, վեց ամիս անց, հիվանդությունը
կրկին գլուխ է բարձրացրել` բուժման միակ հնարավորություն թողնելով
ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտերկրում կազմակերպելու համար
մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում, որոնք Անուշի ընտանիքը միայնակ
հոգալու ի վիճակի չէ: «Չենք լռելու»-ն դիմում է բոլոր բարի մարդկանց`
իրենց հնարավորությունների սահմաններում երեխայի ընտանիքին ֆինանսական
աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Բացվել են հաշվեհամարներ «Ամերիաբանկ»-ում. Դրամային փոխանցումների համար` 1570012711940100 Դոլարային փոխանցումների համար` 1570012711940101 Եվրոյով փոխանցումների համար` 1570012711940146 Անվանական փոխանցումներ կարող են արվել նաև «Օգնեմ» հիմնադրամի հաշվեհամարներին. http://ognem.am/am/about_us Նվիրե՛նք փոքրիկ Անուշիկին կյանք:
News.am.
10-9-2011- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան
Բոստանջյանը ԼՂՀ ճանաչման գործընթաց սկսելու Ուրուգվայի քայլը մեծապես
պայմանավորում է հարավամերիկյան այդ երկրի հայ համայնքի գործոնով։ Նման
տեսակետ Բոստանջյանը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Շարունակել..
Հայաստանը բազմազգ պետություն է, որտեղ հայերը փոքրամասնություն են
armweeklynews.am.
10-9-2011- Հայաստանն ամենևին ազգային միատարր պետություն չէ, ինչպես
շատերս ենք կարծում: Ավելին, հայերն այս պետության մեջ անգամ
փոքրամասնություն են կազմում:
Շարունակել..
10-09-2011 Ի՞նչ կկառուցվի Երեւանում առաջիկա երեք տարիներին
Քաղաքաշինական հարցերը ...
ամբողջը >>
Հայաստանը դու ես
Միացիր մեզ Facebook-ում և YouTube-ում |
Hargeli paron G,Ayrapetjan,shnorhakaloutyoun ayn amen tser
ouxarkats loureri,hrashali haxtanakneri,shnorhavorankneri hmar,vor es
stanoum em.Sourb zatikyan ays orhnyal oreri artiv maxtoum em
aroxj,anportsank ev xaxax tarineri vayeloum,noranor haxtanakner ev ouj
ou korov sharounakelou tser payloun hayapahpan ashxatankner@. Sirov,Seda Hayriyan ------------------------------
«Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»
«Ոսկե ցլիկը» ժողովրդական եւ վաստակավոր դարձած գեղարվեստական
ֆիլմ-կոմեդիայի այս բառերը լիիրավ կարելի է ասել (իհարկե առանց կոմեդիական
բնույթի) գնահատելով այն նվերը, որը ստացել Էստոնիայում արդեն 7 տարի
բեղմնավորությամբ գործող է մեր հայկական ֆուտբոլի ակումբը, եւ որը մեր
ֆուտբոլիստները եւ Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության
ներկայացուցիչները օգտագործում են միայն հատուկ ազգայինին
միջոցառումներում:
Խորին շնորհակալություններ Ազարումյանների
ընտանիքին եւ հատկապես անցյալ տարվա նոյեմբերին մեզանից վշտալի հեռացած
Ռուդոլֆ Ազարումյանին, որը տարիներ շարունակ ներդրել է մեծ ջանքեր
մշակույթի միջոցով ազգի համախմբման-միաբանության ազգասիրական գործում եւ
կատարել է շատ եւ մեծ ազգային-մշակութային միջոցառումներ եւ
բարեգործություններ, գործելով Տալլիննի հայկական «Նաիրի» մշակութային
հանրության հիմնադրի եւ ղեկավարի պաշտոնում, որոնք հավերժ կմնան մեր
սրտերում...
Խաղալով Էստոնիայի ֆուտբոլի Ազգային գավաթի
խաղարկության մրցաշարում Հայաստանի Եռագույնի մարզական
համազգեստով, զգում ես մի այնպիսի աննկարագրելի ազգային ոգեշնչություն եւ
բերկրանք, որ ասես թե գտնվում ես Մայր-Հայրենիքումդ եւ անմիջապես մտքիդ է
գալիս. «Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...» ժողովրդիդ հոգու մեջ
մտած խոսքերը: Խորին շնորհակալություններ Ձեզ՝ հարգելի Ազարումյաններ այդ
արտկարգ նվերի՝ մարզական համազգեստի համար, որը դեռ երկար տարիներ շարունակ
ծառայելու է հայությանը, եւ որի նմանն Էստոնիայում չունի ոչ մի ազգային
փոքրամասնություն-համայնք:
Իրոք որ ուրիշ կերպ չի էլ կարող ասվել՝ «Ըսենց նվեր ախերն ախպորը չէր տա...»
Այս տարի,եթե մինչեւ հոկտեմբերի 1-ը հաջողվի որոշել
բոլոր ֆինանսական հարցերը եւ մասնակցման հայտ ներկայացնել Էստոնիայի
ֆուտբոլի Միությանը, ապա Տալլիննի FC «YEREVAN»-ի առաջնության պաշտոնական
խաղային համազգեստը լինելու է Հայաստանի Եռագույն դրոշը:
Գրիգոր Հայրապետյան
(Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրության նախագահ)
LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" |
Ուրուգվայը ուսումնասիրում է ԼՂ ճանաչման հարցը` «պետականորեն տեսակետ հայտնելու համար» Ուրուգվայը ուսումնասիրում է ԼՂ ճանաչման հարցը` «պետականորեն տեսակետ հայտնելու համար» Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում և պետք է լինի անկախ. Ուրուգվայի ԱԳ նախարար
7Or.am.
9-9-2011- Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը որոշում է կայացրել
մի շարք կոշտ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիբ Էրդողանի կողմից իրականացվող հակաիսրայելական գործողություններին ի
պատասխան։ Այդ քայլերից մեկը հայերի ու քրդերի հետ համագործակցությունն է։
Շարունակել..
Ամերիկացի կոնգրեսմենը հայտնել է Ղարաբաղի միջազգային ճանաչման ջանքերին իր աջակցության մասին Ամերիկացի
կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնե կրտսերը ԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ
շնորհավորական նամակ է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
նախագահին, որտեղ հայտնել է Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման
ջանքերին իր աջակցության մասին:
«Հույսը զորավիգ» գիրքը ներկայացված է հայ ընթերցողին
Սեպտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի
նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կանադահայ գրող Մոնա Մարիան
Մարիկյանի «Հույսը զորավիգ» գրքի շնորհանդեսը: ավելին...
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային
Հանրապետության դեսպանատան ջանքերով կազմակերպված «Հայերի հետքերը
Բրազիլիայում» գիտակոնֆերանսը
Սեպտեմբերի
7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ
Սփյուռքի նախարարության և ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության
դեսպանատան ջանքերով կազմակերպված «Հայերի հետքերը Բրազիլիայում»
գիտակոնֆերանսը: ավելին...
Այցելություն «Ազդակ» թերթի խմբագրություն
ՀՀ
սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լիբանանյան այցելության շրջանակներում
եղավ «Ազդակ»-ի խմբագրությունում: Նախարարին ուղեկցում էին Լիբանանում ՀՀ
արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը ավելին...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սրտաբանության Եվրակովկասյան համաժողով 2011թ. հոկտեմբերի 29-30-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը և <<Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա>> կազմակերպությունը համատեղ Երևանում կազմակերպելու են <<Սրտաբանության Եվրակովկասյան 3-րդ համաժողովը>>: Համաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ առաջին անգամ կազմակերպվել է 2009թ. հոտմեբերին, որին մասնակցել են շուրջ 100 սփյուռքահայ և 200-ից ավելի Հայաստանի և Արցախի սրտաբաններ: Համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանության ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտությունների փոխանակմանը, ինչպես նաև նոր որակ հաղորդել սրտաբանների հետագա համագործակցությանը: Դիմելով աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ սրտաբաններին` խնդրում ենք համաժողովին մասնակցելու ցանկության դեպքում մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը դիմել ՀՀ սփյուռքի նախարարություն` հետևյալ հասցեով. ք. Երևան, Վազգեն Սարգսյանի 26/1, 5-րդ հարկ (հեռ` 58-56-01 (1-12), էլ. փոստ` europedep@yahoo.fr, europedep@mindiaspora.am): Վիդեո |
ԿԱՐԴԱՑԵՔ ՇՈՒՏՈՎ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" ԹԵՐԹՈՒՄ.
Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության նախագահ՝ Գրիգոր Հայրապետյանի
բաց նամակը ստեփանակերտցի դպրոցական Ադելինա Ավագիմյանին. «ԿԵՑՑԵ՛ ԱՐՑԱԽԻ ՔԱՋ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐԸ ԿՌԱՀԵՑ ԵՎ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ԻՐ ՀԵՏ ՎԱՐՎԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵՑԻՆ ՄԵՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԵՏ...»
Ամեն ամառ, մենք՝ Հայրապետյաններս հերթով կամ միասին, ընտանիքներով
Երեւանից մեկնում էինք Նախիջեւանում գտնվող մեր Տանակերտ հայկական գյուղը՝
մեր պապական տունը, որտեղ ծնվել ու մեծացել են հայրս, հորեղբայրներս ու
հարաքույրներս: Այդ երեք ամիսներն իմ դպրոցահասակ տարիների լավագույններն
էին... Սումգաիթի ու Բաքվի հայտնի տագնապալի ու դժբախտ
դեպքերից, ինչպես նաեւ Խորհրդային Միության փլուզումից հետո հիմա մեր
գյուղում չկա ոչ մի հայ, իսկ մեր պապական տներին, «տեղերին» ու մրգառատ այգիներին
տիրություն են անում ազգությամբ ու կրոնով ուրիշ մարդիք, որոնք հավանաբար
ավերել են մեր պապերի ու տատերի հազարավոր սուրբ ննջավայրերն ու Խաչքարները,
եւ իհարկե՝ փոխել մեր գյուղի անվանումը... Արցախի հայ ժողովրդին նույնն էր սպասվում, եթե նա զենք չվերցներ ու չպայքարեր:
Դու՝ Ադելինա, շատ ճիշտ ես ասում. «Եթե մեր երկիրը նվաճելու համար
պատերազմ սկսեք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու եւ մեր հողը
պաշտպանելու», հակառակ դեպքում կրկնվելու է մեր Տանակերտ հայկական գյուղի
դառը պատմությունը, որն ինձ հանգիստ չի տալիս... Որպեսզի մեր հարեւանները պատերազմ չսկսեն,այսօր հարկավոր
է,որ Հայաստանն ու Արցախը զինվեն այնպես,ինչպես՝ երբեք:Եւ առաջին հերթին
այդ «զենքը» պետք է լինի մարդը՝ հայ մարդը, որը տարբեր պատճառներով լքել է
իր տունն ու միլլիոններով սփռվել ողջ աշխարհով մեկ... Հիշում եմ, երբ
մեկնում էինք դեպի մեր Տանակերտ հայկական գյուղը, գնացքի ուղին որոշ
ժամանակ նաեւ անցնում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանապահական
փշալարերով ձգված Արաքս գետի կողքով,եւ իմ մանկական հարցին,թե ինչո՞ւ
է գետի մյուս կողմն անբնակ,ավելի մեծերը պատասխանում էին, որ դրանք մեր՝
հայկական հողերն են եւ Թուրքիան գիտի,որ վաղ թե ուշ այն վերադարձնելու է
մեզ,եւ այդ իսկ պատճառով թուրքերն այն չեն ոռոգում ու բնակեցնում... Աշխարհը
միշտ պատերազմների մեջ է եղել եւ քաղաքապես միշտ էլ փոփոխությունների է
ենթարկվել ու միշտ էլ ենթարկվելու է, քանի որ ուժեղն ուզում է ղեկավարել,
իսկ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»...
Ադելինա,եթե նայենք Հայաստանի թեկուզ եւ 1918 թվականի քարտեզին armenia 1918, ,ապա
պարզ եւ հստակ տեսնում ենք,որ Նախիջեւանն ու Արցախը Հայաստանի կազմում
են:Ցավոք սրտի մեր սիրելի Հայաստանը 1-ին Համաշխարհային պատերազմում (1914-1918) պատմական շատ հղեր կորցրած երկրներից մեկն է եւ դա մեծ դեր է
խաղում մինչեւ օրս մեր ազգի եւ նրա նոր սերնդի համար, որի
ներկայացուցիչը նաեւ դու ես: Եւ մեր ազգի ապագան,եթե ոչ այսօր,ապա՝ «վաղը»
կախված է քեզանից եւ քո հասակակիցներից: Քո նամակը շատ տեղին է եւ
բխում է յորաքանչյուր հայի հոգուց ու սրտից: Եւ եկ այն ուղղենք,ոչ թե մեր
դեմ զինվող ու մեր պապական հողերը գրավել ցանկացողներին,այլ՝ մեզ ու մեր
ազգին.«Ինչպե՞ս եւ ի՞նչ անենք,որ ոչ մի հարեւան չհամարձակվի զինվել մեր դեմ»: Ինչպե՞ս եղավ,որ կորցրեցինք մեր Նախիջեւանը,մեր Տանակերտը... Ինչու՞ լռեցինք ու այդպես հեշտությամբ լքեցինք մեր պապենական տներն ու հողերը,որոնք Աստծո կողմից հատկացված էին մեզ՝ հայերիս... Այո,
Արցախի հայ ժողովրդին նույնն էր սպասվում, եթե նա զենք չվերցներ ու
չպայքարեր,բայց դա դեռ քիչ է... Հայաստանը, եւ առավել եւս՝ Արցախը պետք է
վերաբնակեցվեն հարյուր հազարավոր եւ միլլիոնավոր իրենց երկիրը լքած
հայերով, եւ դա է մեր հիմնական ուժն ու զենքը մեր իպահպանումն մեր
պատմական հողերի ու մեր ազգի արմատների...
Խորհրդային իշխանության (1920 - 1991 թ.թ.) «դաժան»
տարիներին,երբ մարդկանց յուրաքանչյուր այլմտածմունքի դեպքում կալանավորում
էին,վտարում,աքսորում,գնդակահարում՝ դարձնում «ոչխարների հոտ»,մեզ՝
դպրոցականներիս (1976 թվականին ավարտել եմ Երեւանի համար 112 միջնակարգ
դպրոցը) ինչպես հարկն է չէին դասավանդում Արցախի ու Նախիջեւանի պատմական
փաստերի մասին: Ես,որ պատմություն եւ աշխարհագրություն առարկաները իմ
ամենասիրելին էին եւ փակ աչքերով կարող էի քարտեզի վրա ցույց տալ երկրագնդի
բոլոր պետություններն իրենց մայրաքաղաքներով, լեռներով, ձորեր-դաշտերով,
գետերով ու մարդաքանակներով, ամոթ ինձ, բայց նույնիսկ տեղյակ չէի, որ կա
հարեւան ու այն ժամանակ Հայաստանին «եղբայր» Հանրապետության կազմում շուրջ
200 հազարանոց հայաբնակ Ղարաբաղ-Արցախ, որովհետեւ հավանաբար արգելված էր
այդ մասին դասավանդել հայկական դպրոցներում: Մի մեծ ու հզոր ընդհանուր
Խորհրդային երկիր էր առանց ազգային-հողային-սահմանային հարցերի ու
վերջ.«Կեցցե ՍՍՀՄ ժողովուրդների անխախտ բարեկամությունը» / «Да здравствует
нерушимая дружба народов СССР!»՝ «ոչխարների հոտ»... Նախիջեւանի մեր
Տանակերտ գյուղի երիտասարդությունը հավանական է,որ «լավ կյանքի» համար
իրենց ծնողների իսկ խորհուրդներով ու հանգիստ խղճով-բարի կամքով թողնում
էին իրենց ծննդավայրերնն ու մեկնում Երեւանում հաստատվելու,որովհետեւ մի
ընդհանուր երկիր էր... Ես էլ «լավ կյանքի» համար 1983 թվականին, 23
տարեկան հասակում եկա Էստոնիա արտասհման գնացող բեռնատար նավերի վրա
նավաստի աշխատելու եւ աշխարհ տեսնելու համար,բայց 1991 թվականի օգոստոսին
Խորհրդային հզոր երկիրը մի ակնթարթում փլուզվեց եւ երբեմնի «եղբայրական»
Հանրապետությունները փակեցին իրենց սահմաններն ու դարձան օտարներ՝
«թշնամիներ», իսկ ես,որ ամիսը մի քանի անգամ հանգիստ գալիս էի Երեւան արդեն 20 տարի է,որ չեմ կարողանում...... Այսօր,այո Հայաստանը, եւ առավել եւս՝ Արցախը պետք է ոչ
թե լքվեն,այլ վերաբնակեցվեն հարյուր հազարավոր եւ միլլիոնավոր իրենց
երկիրը լքած հայերով,եւ ողջ ազգով զինվեն հրեաների պետության
օրինակով,որովհետեւ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»... Եվ այդ
հարցը,Ադելինա,հայերի վերաբնակեցման ծրագիրը, պետք է դառնա մեր ազգի համար՝
համար 1-ին: Եթե մեր իշխանական մարմինները ծրագրեն ու ստեղծեն հատու
պայմաններ վերաբնակվել ցանկացողների համար, համոզված եմ աշխարհով մեկ
սփռված «մլորված» ու դժբախտ-աղքատ կյանք վարող տասնյակ հազարավոր հայեր
կվերադառնան իրենց պապական,դեռեւս չկորցրած հողերն ու նոր ծիլեր կտնկեն՝ կուժեղացնեն, կպաշտպանեն Հայրենիքը նենգ թշնամիներից...Ադելինա, եկ դիմենք մեր հարազատ հայ ազգին եւ առաջին հերթին՝ Արցախի հայ երիտասարդությանը.՝ - ինչպիսի դժվարություններ էլ որ չառաջանան Ձեր առջեւ,որքան էլ որ ձգտելու լինեք Դուք դեպի ուսումն ու այսպես ասած «լավ կյանքը»,մի լքեք Ձեր պապերի հողերը, Ձեր գյուղերն ու հայրական տները... - Արցախի հայ գեղեցկուհիներ,ընտրեք եւ ամուսնացեք միայն արցախցի տղաների հետ,կամ այն երիտասարդների, ովքեր ոչ թե «կտանեն» Ձեզ Արցախից,այլ իրենք կգան Արցախ եւ Ձեր ապագա զավակները կլիացնեն ու կշենացնեն Արցախ երկիրը, իսկ վտանգի դեպքում զենքը ձեոքերին հերոսաբար կպաշտպանեն Այն թշնամիներից... Հակառակ դեպքում, շատ տարիներ անց Դուք կհասկանաք,որ դա նույնպես դավաճանություն է,որի հատուցումն է՝ տանջանք ամեն առավոտ բացել աչքերդ ու ապրել մարդու համար այդ ամենանսեմացուցիչ զգացմունքով... Շարունակելի...
Տանակերտ(այժմ կոչվում է՝ ադրբ. Anaqut - Անագյուտ) — գյուղ
ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար
Հանրապետության Որդուարի շրջանում
1. 1920-89թթ. Գողթնի Տանակերտ գյուղում ապրած հայ բնակչության ցուցակ-Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Գ, Գողթն գավառ, Երևան, ԳԱՍպՊՐԻՆՏ, 2007.
...սերում է Գողթանի Տանակերտ
գյուղի Հայրապետյան հայտնի տոհմից), որի որդին նույնպես դաշնակահար է,
բնակվում է Փարիզում: Նա երկար տարիներ եղել է նաեւ Կոմիտասի անվան
կոնսերվատորիայի պրոֆեսոր.. ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱԹԱՓՎԵՑ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ Մանրամասն..
7.09.2011
LRBEREST
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" |
|
|