Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը կարող է սարեր շարժել. Սերժ Սարգսյան
Սեպտեմբեր 19, 2011
Սփյուռքն
ու հայրենիքը պետք է միմյանց շարունակություն դառնան: Այս մասին այսօր`
սեպտեմբերի 19-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը,
Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների
համահայկական համաժողովի բացման ժամանակ: Համաժողովը կտեւի մինչեւ
սեպտեմբերի 20-ը:
ՀՀ նախագահն իր ելույթում, մասնավորապես, ասել
է. «Համաժողովին մասնակցում են 46 երկրներից 550 ներկայացուցիչներ, ովքեր
ներկայացնում են սփյուռքյան 151 կազմակերպություններ՝ ներառյալ բոլոր
առանցքային կառույցները: Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ
ներկայացուցիչների համահայկական համաժողովը հայտարարում եմ բացված:
Մանրամասն...
Վիդեո
Արցախը շահագրգռված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության զարգացման հարցում. ԼՂՀ նախագահ
Հանցավոր պայմանավորվածություն Ռուսաստանի հայերի միության հետ. «Չենք լռելու»-ն կոչ է անում սփյուռքահայերին ճնշում գործադրել
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն իր պարտքն է համարում
հիշեցնել, որ անցել է արդեն 4 ամիս, ինչ Սոչիի Լազարևսկի շրջանի Վոլկոնկա
գյուղում տեղական իշխանությունների և Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ)
ճնշման տակ ապամոնտաժվեց Հայաստանի, Ռուսաստանի և Բուլղարիայի լեգենդար
գեներալ Անդրանիկ Օզանյանի արձանը: Սոչիի հայերի նախաձեռնությամբ տեղադրված
հուշարձանը մեկ օր էլ չգոյատևեց:
Հիշեցնենք, որ Անդրանիկի հուշարձանի
ապամոնտաժումը, որին գնացին Սոչիի իշխանությունները ՌՀՄ տեղական
ստորաբաժանման հետ հանցավոր պայմանավորվածության արդյունքում,
պայմանավորված էր Թուրքիայի կողմից ճնշումներով, որը սպառնում էր կասկածի
տակ դնել Սոչիում 2014թ. Օլիմպիական խաղերի անցկացումը:
Տեղի
ունեցածը առաջացրեց խիստ բացասական ռեակցիա թե՛ Հայաստանում, թե՛
Ռուսաստանում: ՌՀՄ մոսկովյան ղեկավարությունն էլ շտապեց խուսանավել Սոչիի
իր ներկայացուցչության գործողություններից` փոխնախագահ Գերման Անանյանցի
շուրթերով հայտարարելով, թե բոլոր խնդիրները լուծված են և հուշարձանը կրկին
կտեղադրվի մոտակա ժամանակներում:
Սակայն ժամանակն անցնում է, իսկ
սայլը տեղից չի շարժվում: Ավելին` տպավորություն է ստեղծվում, որ լուծել
այդ հարցը որևէ մեկը չի պատրաստվում, իսկ ՌՀՄ գործողություններն ինչպես
Մոսկվայում, այնպես էլ Սոչիում, ուղղված են Անդրանիկի մասին մոռանալուն:
Օգտվելով նրանից, որ Երևանում բացվում է «Հայաստան-Սփյուռք»
ներկայացուցչական համաժողով, որին մասնակցում են սփյուռքահայեր ամբողջ
աշխարհից, այդ թվում` Ռուսաստանի հայերի միությունից, «Չենք լռելու»
երիտասարդական նախաձեռնությունը դիմում է համաժողովի պատվիրակներին
Ռուսաստանի հայերի միության վրա ազդեցություն ունենալու կոչով, որպեսզի
Անդրանիկի արձանի վերադարձի հարցը լուծվի հնարավորինս կարճ ժամկետում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է նաև, որ
ռուսաստանաբնակ հայ երիտասարդության բազմաթիվ խնդրանքներով Ռուսաստանի
մարզերում ստեղծվելու են «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնող խմբեր,
որոնցից առաջինը արդեն սկսել է գործել Սոչի քաղաքում: Խմբի ղեկավարն է
23-ամյա Արմեն Հովհաննիսյանը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն Երևան, 19 սեպտեմբերի 2011թ.
Հայրենասիրության հակառակ կողմը. Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկի դառը ճակատագիրը (տեսանյութ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է Ստեփանակերտի
մատույցներում գտնվող և արժանիորեն Արցախի խորհրդանիշ համարվող 1967թ.
«Մենք ենք մեր լեռները» հուշարձանի խայտառակ վիճակի մասին:
Ներկայացվող լուսանկարն ու տեսանյութը ցանկացած խոսքերից վառ են նկարագրում լեգենդար հուշարձանի դառը ճակատագիրը:
«Չենք լռելու»-ն խնդրի վրա է հրավիրում ԼՂՀ կառավարությանն առընթեր
զբոսաշրջության և հուշարձանների պահպանության վարչության ուշադրությունը`
հորդորելով շտապ ձեռնամուխ լինել «Մենք ենք մեր լեռները»-ի վերանորոգման
աշխատանքներին:
ՏԵՍԱՆՅՈւԹ.
http://www.youtube.com/watch?v=9dc7ROD5apw
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությու