Воскресенье, 22.09.2024, 01:49
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 10
    Гостей: 10
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 101-110
    Страницы: « 1 2 ... 9 10 11 12 13 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ 28-09-2011



    Վիդեո

    Օրվա տեսաշար, 27 սեպտեմբերի, 2011 Վիդեո

    ՕՐՎԱ ԹԵՄԱՆԵՐԸ՝ Մանոյանը հայ-թուրքական հարաբերությունների մասին; «Ժողովուրդը նորից պետք է մտնի խաղի մեջ»; «Երեւան ջուր»-ը կատարել է իր պարտավորությունները; Երեւանում ապամոնտաժվել է 307 կրպակ



    Տալլիննը «թուրքանում» է...

    QIP Shot - храни и скачивай картинки бесплатно

    Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննի կենտրոնում բացվել են տարբեր անվանումներով թուրքական մի քանի սննդի օբյեկտներ: Շուտով շահագործման է սպասվում մի նորը, ցուցադրական գովազդով շատ աչքի ընկնող եւ  հենց  ամենակենտրոնում. «Կաուբամայի» դիմաց ու «Վիրու-կեսկուսի» կողքին:
    Ոչինչ անբնական դրանում չկա իհարկե: «Քյաբաբանոց» է էլի: Բայց գովազդը մի տեսակ «անճոռնի» է...

    QIP Shot - храни и скачивай картинки бесплатно

    QIP Shot - храни и скачивай картинки бесплатно

    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    Շարունակությունը՝ շուտով...

    26.09.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"


    Վիդեո

    Օրվա տեսաշար, 26 սեպտեմբերի, 2011 Վիդեո


    Мои файлы | Просмотров: 377 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 26.09.2011 | Комментарии (0)

     
    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրեց Մարսել Չիֆթեյանին

    Սեպտեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրեց Բենինում Հայաստանի պատվո հյուպատոս, ֆրանսահայ բարերար Մարսել Չիֆթեյանին: Նա մշտապես  հովանավորում է Կարդիոլոգների համաժողովները, ինչպես նաև աջակցում և հովանավորում է Գորիսի սրտաբանական հիվանդանոցը: ավելին...


    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց «Ժիրայր Նիշանյան հիմնադրամ»-ի նախագահ, բարերար Ժիրայր Նիշանյանին

    Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 20-ամյակի օրը,  կրթության ոլորտում ունեցած ներդրումների և հայապահպանության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց «Ժիրայր Նիշանյան հիմնադրամ»-ի նախագահ, բարերար Ժիրայր Նիշանյանին: ավելին... 

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց Արամայիս Միքայելյանին

    Հայաստանի Հանրապետության 20-ամյակի օրը,  սփյուռքահայ երիտասարդության մեջ հայրենասիրություն և խիզախություն սերմանելու գործում ունեցած մեծ ավանդի համար, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում թաղված  ազատամարտիկների և զինվորների ծնողական կոմիտեի նախագահ Արամայիս Միքայելյանին: ավելին...   

    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ) 

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...


    ՖՈՒՏԲՈԼ
    25.09.2011
    14:00
    "Dvigatel" մարզադաշտ
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2011 (4 Խումբ)
    21-րդ փուլ 

    Tallinna FC Akhtamar  - FC Majandusmagister
    http://jalgpall.ee/calendar.php?b=IV.N&year=2011 

    Մուտքն ազատ:
    Աջակցե՛նք ՖԱ "«Ախթամար»-ին

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքն՝ այսօր...


    Ա՛րի այսօր մարզադաշտ Քո ողջ ընտանիքով եւ աջակցի՛ր Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին...
    Եւ եթե դու հայ ես,ապա հարց տուր քեզ ամեն օր ու ամեն ժամ.
    - Ի՞նչ ես արել դու քո ազգի համար...
    - Ի՞նչ ես արել դու՝ քո Հայաստանի համար...
    - Ի՞նչ ես անում դու այսօր՝ քո ազգի եւ քո Հայաստանի համար...


    Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...



    Tallinna FC Akhtamar

    Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին աջակցում են.

    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը

    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը

    -VIVARO bet (Yerevan)

    - PRIVAT Restoran - Cafe - Hotel

    - Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)

    - "Ehituse Inkasso OÜ" ֆիրման

    Сooltrans LTD ֆիրման  

    - Տալլիննի «La Strada» հայկական խորովածանոց-սրճարանը (տնորն՝ Կարեն Մկրտչյան; +372 56700895; փող.Վիկերլազե 11)

    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
    (Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)

    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին...


    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ «ԱԽԹԱՄԱՐ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:
    Տեղեկություն.
    Info +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru
    Գրիգոր Հայրապետյան
    ՖԱ «Ախթամար» ակումբի նախագահ

    22-րդ փուլ 
    Kristiine JK - Tallinna FC Akhtamar
    02.10
    19:30
    "Kalev" մարզադաշտ

    25.09.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 376 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 25.09.2011 | Комментарии (0)

    Հայ շախմատիստները Եվրոպայի պատանեկան առաջնությունում...

    QIP Shot - храни и скачивай картинки бесплатно


    19.09.2011
    Հայ շախմատիստները Եվրոպայի պատանեկան առաջնությունում. 7-րդ փոլից հետո

    Աղջիկներ
    Մասնակիցներ Տուր 1 2 3 4 5 6 7 Միավ Տեղ Խումբ

    Մկրտչյան Անահիտ 0 ½ 1 0 0 1 1 3.5 26 Մ8
    Ադամյան Մանե 0 1 1 1 ½ 0 1 4.5 17 Մ10
    Դավթյան Անի ½ ½ 1 1 0 1 0 4 27 Մ10
    Գրիգորյան Արփինե 1 1 0 1 1 0 0 4 19 Մ10
    Ասատրյան Սոնա 1 ½ 1 0 1 1 0 4.5 15 Մ12
    Ղարիբյան Մանե 0 ½ ½ ½ 0 1 1 3.5 44 Մ12
    Հարությունյան Անի 1 0 1 0 1 ½ ½ 4 31 Մ14
    Մանուկյան Մարիամ Ա. ½ 0 1 0 0 1 0 2.5 61 Մ14
    Շահբազյան Հասմիկ ½ 0 ½ 0 0 1 1 3 55 Մ14
    Գաբոյան Սուսաննա 0 1 0 ½ 1 1 ½ 4 28 Մ16
    Միրզաբեկյան Սվետլանա 0 ½ 1 ½ 0 1 ½ 3.5 34 Մ16
    Մաթեւոսյան Արփինե 0 1 0 0 0 1 0 2 69 Մ16
    Սեւաչյան Մարիետտա 1 ½ ½ 0 0 0 1 3 47 Մ16
    Գեւորգյան Մարիա ½ 1 1 0 1 1 1 5.5 3 Մ18
    Շաքրյան Զոզան 1 0 1 ½ ½ 0 1 4 24 Մ18

    QIP Shot - храни и скачивай картинки бесплатно

    Տղաներ
    Մասնակիցներ Տուր 1 2 3 4 5 6 7 Միավ Տեղ Խումբ

    Հակոբյան Արամ 1 1 0 ½ 1 1 1 5.5 8 Մ10
    Սարգսյան Շանթ 0 1 0 ½ 1 1 ½ 4 47 Մ10
    Փարվանյան Աշոտ 1 ½ 0 1 ½ 0 1 4 38 Մ10
    Մկրտչյան Միքայել 1 1 ½ 1 0 1 0 4.5 24 Մ12
    Մարտիրոսյան Հայկ Մ. 1 0 1 1 1 1 1 6 1 Մ12
    Հարությունյան Էդուարդ 1 0 1 0 1 0 1 4 38 Մ12
    Յայլոյան Կոնստանտին 1 1 0 0 1 1 ½ 4.5 23 Մ12
    Պետրոսյան Մանուել 1 1 1 1 ½ 0 1 5.5 3 Մ14
    Հարությունյան Տիգրան Կ. 1 1 1 ½ ½ 1 0 5 7 Մ14
    Հովհաննիսյան Կարեն 1 0 1 1 0 1 1 5 16 Մ14
    Գրիգորյան Կարեն Հ. 1 1 ½ 1 ½ 1 ½ 5.5 3 Մ16
    Գաբուզյան Հովհաննես 1 1 1 1 ½ 1 0 5.5 2 Մ16
    Ապրեսյան Զոհրակ 1 0 0 0 1 1 1 4 40 Մ16
    Մանուկյան Սարգիս Ա. 0 1 0 0 0 1 1 3 72 Մ16
    Տեր-Սահակյան Սամվել ½ 1 ½ 1 1 ½ 0 4.5 15 Մ18
    Վարդանյան Հայկ Գ. ½ ½ ½ ½ 1 1 1 5 12 Մ18
    ARMENIAN CHESS WEBSITE
    http://www.armchess.am/news-a.htm
    chess-results.com

    European Youth Chess Championship Albena 2011

    WEBSITE...
    chess-results.com
    FOTOGALLERY...


    Գրիգոր Հայրապետյան. Հայաստանի համար մեդալները շատ քիչ են,իսկ փոքրիկների մոտ «ինչ որ բան» այն չէ...
    Фотография 3

    Առաջնության ավարտից 2 փուլ առաջ, աղջիկների եւ տղաների 6-ական տարիքային խմբերում խաղարկվող 36 մեդալներից (մրցանակային տեղերից) հայ պատանի շախմատիստները հավակնում են ընդամենը 5-ին: Նորմալ է դա աշխարհի չեմպիոն երկրի համար,թե՞ ՝ ...
    Փոքրիկների խմբերում՝ U8, U10, Հայաստանն ընդհանրապես կմնան առանց դափնեկիրների...

    Նախորդ տարիներին «մեդալների փայլը» նույնպես պայծառ չեն եղել:
    Օրինակ անցյալ տարի (Բաթումի) հայ պատանի շախմատիստներից ու մարզիչներից այդպես էլ ոչ ոք իր վերջնական արդյունքով «ոսկու» չհասավ, իսկ 46 մասնակիցներից ընդամնը 2-ը կարողացան մեդալ նվաճել՝ 2-րդ եւ 3-րդ տեղեր:
    Եւ կրկին փոքրիկների խմբերում՝ U8, U10, Հայաստանն առանց դափնեկիրների...

    Այս տարի Բուլղարիայում ընթացող առաջնությանը մասնակցում են 32 հայ պատանի շախմատիստներ:
    Ես չեմ ցանկանում հեռվից լինել քննադատի դերում, որովհետեւ սպորտը մնում է սպորտ, սակայն գտնում եմ, որ Հայաստանի համար այդպիսի արդյունքները բավականին ցածր են, իսկ փոքրիկների խմբերում՝ U8, U10, որտեղ իմ՝ մանկական մարզչի կարծիքով ուժեղ շախմատիստներ պւտրաստեըլ շատ անգամ ավելի «հեշտ է», կասեի՝ «տապալեցուցիչ» ՝է...

    Ի՞ նչ ցույց կտան վերջնական արդյունքները մենք կտեսնենք այսօր-վաղը,սակայն միեւնույն է մեդալները շատ քիչ են,իսկ փոքրիկների մոտ «ինչ որ բան» այն չէ...



    Շարունակելի...

    Գրիգոր Հայրապետյան
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի գլխավոր մարզիչ


    19.09.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"



    Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը Մ12 խմբում նվաճեց աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը:

    ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը Մ16 խմբում դարձավ Եվրոպայի փեխչեմպիոն:

    Մարիա Գեւորգյանը Մ18 աղջիկների խմբում նվաճեց բրոնզե մեդալ:
    Мои файлы | Просмотров: 335 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 25.09.2011 | Комментарии (0)


    Ստեղծվում է հայկական Youtube

    Ազգային համագործակցության հիմնադրամը (ԱՀՀ) աշխատանքներ է տանում հայկական, ներառյալ՝ մարզային հեռուստա-ռադիոընկերությունների հաղորդումների նյութերի արխիվացման ուղղությամբ, ինչի արդյունքում ստեղծվելու է հայկական տեսաձայնային նյութերի՝ Youtube-ին նման շտեմարան և որոնման համակարգ։ Սկզբնական փուլում օգտագործվելու են միջազգային շտեմարանների և որոնման համակարգերի հնարավորությունները։

    Мои файлы | Просмотров: 287 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 25.09.2011 | Комментарии (0)


    Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ամբիոնից

    «Հայատյացության դրսևորումների վտանգավոր աճը ոչ միայն չի կարող նպաստել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը, այլ հարց է առաջացնում` մի՞թե այսպես է այդ երկիրը հասկացել ՄԱԿ-ի նպատակները` «դրսևորել հանդուրժողականություն, ապրել խաղաղության մեջ միմյանց կողքին»: Նման ըմբռնումով ոչ միայն անթույլատրելի, այլ նույնիսկ վտանգավոր է հավակնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամությանը»:



    Мои файлы | Просмотров: 307 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.09.2011 | Комментарии (0)


    Կոռուպցիա և կամայականություններ ԵՊՀ-ում

    «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստին երեկ ահազանգ ստացվեց Երևանի պետական համալսարանից դուրս մնալու վտանգի տակ գտնվող մի խումբ ուսանողներից` Մայր բուհում առկա կոռումպացված քննական համակարգի մասին: Երեկոյան «Չենք լռելու»-ի խորհրդի անդամները հանդիպեցին ահազանգողների հետ, որոնք թվով տասներկուսն էին:
    Շարունակել..
    Мои файлы | Просмотров: 333 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

    Հայկական շախմատի ոսկե երակը

    Հայաստանի անկախության շրջանի ձեռքբերումների թվարկումը թերի կլիներ, եթե չտրվեր շախմատի աշխարհի, Եվրոպայի եւ համաշխարհային երկու օլիմպիադաների թագակիր Հայաստանի շախմատի հավաքականի անունը։ Հավաքական, որը ոչ միայն մարզական սխրանքներ է գործում, այլեւս ողջ աշխարհին ցուցանում է հայ ստեղծագործ մտքի եւ հզոր ինտելեկտի ներուժը, թիմային ոգին, ապացուցելով, որ բնավ բնակչության թվաքանակով չի պայմանավորվում նրա որակը։   ամբողջը >>
    Мои файлы | Просмотров: 295 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.09.2011 | Комментарии (0)

    Վաղուց Երևանը նման փառահեղ զորահանդես չէր տեսել

    Վաղուց Երևանը նման փառահեղ զորահանդես չէր տեսել

    21 սեպտեմբերի
    Երևանում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված փառահեղ զորահանդես: Զորահանդեսից 1-2 ժամ առաջ իրավիճակը...


    Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Հանրապետական մաղթանք ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Հանրապետական մաղթանք ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ

    PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Կաթողիկոսը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարեց Հանրապետական մաղթանք:

    Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, կառավարության անդամները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, հոգևոր և աշխարհիկ գործիչներ, հավատացյալներ:

    «Մեր ժողովրդի համար պետականության կորստից ի վեր միշտ առաջնային մնաց վերահաստատումը հայրենի պետության ազատ ու անկախ կյանքի, որի անվերապահ սիրով ծնունդ առան Արցախի ազատագրության և Հայաստանի անկախության հաղթանակները», ասաց Գարեգին Բ-ն արարողության ավարտից հետո:

    Իր հերթին Արամ Ա-ն իր խոսքում նշեց, որ անկախությունը դա Աստծո պարգև է և որ հայ ժողովուրդը միշտ պայքարել է անկախության համար հավատի հետ միասին. «Այդ պայքարը ձգվեց Ավարայրից Սարդարապատ և Ղարաբաղ»:


    Мои файлы | Просмотров: 323 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.09.2011 | Комментарии (0)

    Շնորհավոր տոնդ` Հայաստան


    Մեր անկախությունը









    Երեկվա երազն այսօր իրականություն է

    Մեր սերունդը այն սերունդն է, որը դեռ երեկ ազատ Հայաստան էր երազում: Ազատ Հայաստան էին երազում ռուսահայերը, տաճկահայերը, պարսկահայերը և բոլոր հեռավոր գաղութները:
    Ազատ Հայաստան էին երազում հայ ժողովրդի բոլոր խավերը՝ առանց սեռի ու հասակի խտրականության:
    Ինչ ասես, որ չէր տա գրեթե ամեն մի հայ, միայն թե աչքով տեսներ ազատ Հայաստանը:
    Ու հանկարծ....
    Արդեն իրականություն է երեկվա մեր երազը. ազատ է Հայաստանը, ամբողջ աշխարհքի կողմից ճանաչված ինքնուրույն հանրապետություն է նա, իր եռագույն դրոշակով կանգնած է մյուս պետությունների շարքում:
    Հովհաննես Թումանյան
    ՇՆՈՐՀԱՎՈՐ 20-ԱՄՅԱԿԴ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ



    Շնորհավորում ենք
    Շնորհավորում ենք անկախության օրվա առթիվ:Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այդ օրվանը հասնելու և այն պաշտպանելու համար, չխնայելով նույնիսկ իրենց կյանքը:
    Թող մոտ ապագայում իրական անկախությունը մուտք գործի նաև բոլոր նրանց հոգիներում ու մտածելակերպում, որոնք դեռ այլ կերպ են ընդունում ԱՅՆ:
    Մախթում ենք առողջություն, ուրախություն, երջանկություն և բարգավաճում համայն հայությանը:
    Բ.Հ. «ՏԱՅՔ» հայոց լեզվի, պատմության, մշակույթի և արվեստի զարգացման հիմնադրամ:
    Ռ.Դ. Սամարայի մարզ 21.09 2011 թ.


    Վիդեո

    Կայացավ Անկախության տոնին նվիրված զորահանդեսը Վիդեո


    Мои файлы | Просмотров: 366 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.09.2011 | Комментарии (0)


    Բակո Սահակյան. Անկախությունը մեծագույն հաղթանակ է, որը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պեսԲակո Սահակյան. Անկախությունը մեծագույն հաղթանակ է, որը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես Արցախի Հանրապետության նախագահ շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ







    Мои файлы | Просмотров: 334 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 20.09.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024