News.am.
21-12-2011- Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքի
քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացրել է Բրազիլիայում ՀՀ դեսպանությանը, որ
դեկտեմբերի 16-ին Կամպինասի քաղաքապետ Դ. Վիլագրան ստորագրել է Քաղաքային
խորհրդարանի նոյեմբերի 20-ին ընդունած բանաձեւը՝ Հայոց ցեղասպանությունը
ճանաչելու վերաբերյալ: