Пятница, 19.04.2024, 18:16
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    20.12.2011, 16:23

    Երեւանի «Մարգարիտը»՝ տոնական լույսերով

    Դեկտեմբերի 20-ի երեկոյան Հանրապետության հրապարակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ վառեց տոնական լույսերը: 31 մետր բարձրությամբ տոնածառը տոնական կերպարանք ստացավ:

    Ֆրանսիայի նախարարը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստը, արխիվային լուսանկար
    Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ այն ժխտելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանող Ֆրանսիայի օրինագիծը ոչ մի կապ չունի գալիք ընտրությունների հետ, այսօր հայտարարել է Ֆրանսիայի կառավարության անդամ, եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետին «Ռադիո Կլասիկի» հարցազրույցում:   Մանրամասն...

    ԱՄՆ–ն Հայաստանին 40 մլն դոլար տնտեսական օգնություն կտրամադրի

    21.12.2011


    ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատն անցած շաբաթվա վերջին քննարկել և հաստատել են 2012 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության նախագիծը։  Մանրամասն...

    Երևանում միացվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

    Երևանում միացվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

    PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին նախ դիտեց Ամանորյա եռաչափ գրաֆիկական շոու ծրագիրը, որից հետո հանդիսավորությամբ միացրեց հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը:

    31 մետր բարձրությամբ տոնածառը հավաքվել է սանիտարական էտումից հետո մարզերից բերված բնական եղևնիների ու սոճիների 6000 ճյուղերով: Տոնածառը զարդարված է 4000 խաղալիքներով ու ավելի քան 32000 լուսադիոդային լամպերով: Ի դեպ, մայր եղևնու լույսերի միացմանը զուգահեռ, լուսավորվեցին նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գլխավոր ու երկրորդական փողոցներում էլ գործարկվեցին տոնական լուսավորության համակարգերը: Իսկ Հանրապետության հրապարակում տոների մեկնարկն ազդարարող հանդիսությունն ուղեկցվեց գեղեցիկ հրավառությամբ ու տոնական համերգային ծրագրով, հաղորդում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը:


    Նոր համաձայնագրեր՝ ուղղված ապագային

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է ԵվրԱզԷՍ–ի նիստին եւ Կրեմլում՝ ԱՊՀ 20–ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը

    Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն ժամանած նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին։ Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ։  ամբողջը >> 

    Առաջին լրատվական

    Հայլուր
    (Հայաստանի լուրեր)

    Haylur HD 21.12.2011...

    Haylur HD 20.12.2011...

    Haylur HD 19.12.2011...

    Haylur HD 18.12.2011...

    «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայություն

    Օրվա տեսաշար, 20 դեկտեմբերի, 2011

    Օրվա տեսաշար, 19 դեկտեմբերի, 2011


    «Մշակութային խճանկարը» եկավ Գյումրի

    vracakan hamaynqՓառատոնը կազմակերպվել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» եւ «Երեւանի երիտասարդական բանկի» աջակցությամբ:
    Ընդամենը մեկ օրում ճանապարհորդություն Հունաստանից մինչեւ Հնդկաստան, մշակութային բազմազանություն եւ երիտասարդական լավատեսություն, միասնություն ու համախմբվածություն:
    Մանրամասն...


    «Այ ճպուռ, քիչ խոսա». Սյունիքի մարզպետը` Մարիամ Սուխուդյանին (տեսանյութեր)

      Քաջարան գյուղի խնդրով մտահոգ բնապահպանների խոստացված տեսանյութն արդեն հայտնվել է համացանցում: Այստեղ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վիճաբանելով բնապահպանների հետ` նրանց հավատացնում է, որ ինքը կանգնած է ժողովրդի կողքին, ինչին խիստ կասկած են հայտնում ակտիվիստները: Նա հանդիմանում է բնապահպան Մարիամ Սուխուդյանին հետևյալ արտահայտությամբ. «Այ Ճպուռ, քիչ խոսա»: Տեսանյութից պարզ է դառնում նաև, որ մարզպետն իսկապես Մարիամ Սուխուդյանին սպառնում է՝ ասելով. «նայի քեզ բան չլինի»:


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 464 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024