Среда, 01.05.2024, 16:29
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 991-1000
    Страницы: « 1 2 ... 98 99 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам


    Նարդի



    ԱՎԵՏԻՔ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ


    30.01.2010
    Ավետիք Հայրապետյան

    Հունվարի 30-ին՝ "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային կազմակերպությունը Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում http://sgcc.ucoz.ru/ անցկացրեց Կարճ նարդիի այս տարվա առաջին մրցաշարը, որտեղ կրկին հաղթեց Ավետիք Հայրապետյանը:

    Եզրափակիչ.
    Ավետիք Հայրապետյան - Գրիգոր Հայրապետյան 5:4

    Կարճ նարդիի հաջորդ բաց մրցաշարը "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային կազմակերպությունը ծրագրում է անցկացնել փետրվարի 6-ին (սկիզբը՝ 15.00) եւ հետագայում՝ յուրաքանչյուր շաբաթ օր :
    Հրավիրվում են՝ բոլոր ցանկացողները:

    Տեղեկություն եւ գրանցում.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru


    Мои файлы | Просмотров: 660 | Загрузок: 1 | Добавил: esthaylraber | Дата: 30.01.2010 | Комментарии (0)



    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի դիմումը ...

    Դիմում եմ հայ ժողովրդին, Եվրոպայում ապրող իմ ազգակիցներին, հայրենակիցներին` հավատալ, վստահել... Դիմում եմ բոլոր նրանց, ում հոգին վառվում է հայկականությամբ, բոլոր նրանց, ում սիրտը հպարտությամբ է լցվում հայ մարդու հաջողությամբ, ում միտքը զբաղված է Հայաստանով, նաեւ նրանց, ով հավատում է մայր Հայաստանի հավերժությանը:
    Դիմում եմ հույսով, քանի որ Աննա Կասյանը` մեր չքնաղ հայուհին, Ֆրանսիայի <<Դասական երաժշտության հաղթանակներ-2010>> մրցույթում ներկայացնում է հային, հայությանը:
    Աննա Կասյանը շատ դափնիներ ունի: Նա արժանացել է Թագուհի Ելիզավետայի (Բրյուսել 2008), Բարբարա Հենդրիքսի անվան (Ստրասբուրգ 2009) մրցանակներին: Համերգներով հանդես է եկել աշխարհի հռչակավոր բեմերում` Կարնեգի-Հոլլ, Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիա, Ժնեւի, Քվեբեկի, Մոնպելիեի, Անտվերպենի օպերային թատրոններում:
    Անտարակույս, այսօր պահն է, որ հայ ժողովրդը կհամախմբվի Աննայի շուրջը, որ հայ տատիկ-պապիկներն անպայման կքվեարկեն մեր չքնաղ Աննայի համար:
    Համոզված եմ, որ մեր տղամարդիկ, ովքեր հպարտորեն ներկայացնում են հային աշխարհի տարբեր ծեգերում, ժամանակ կգտնեն քվեարկել մեր դստեր համար:
    Կարծում եմ, որ հայ կանայք եւ աղջիկները կշտապեն իրենց ձայնը տալ մեր քրոջը` Աննային:
    Աննայի օգտին քվեարկելու համար կարող եք այցելել http://AnnaKasyan.com ինտերնետային կայք եւ ծանոթանալ քվեարկության մանրամասներին: Քվեարկությունը կկայանա մինչեւ 2010թ. հունվարի 30-ի ժամը 17-ը:

    Հարգանքով`

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

    Ministry of Diaspora, RA




    "Chess in Armenia" Magazine
    Weekly magazine in Armenian

    http://www.armchess.am/cha-mag.htm 


    ՖԱ ԱԽԹԱՄԱՐԸ ՏԱՐԱՎ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՄԱԿԿԱԲԻԻ ՀԱՆԴԵՊ

    24 Հունվարի
    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն
    Առաջին խումբ
    ՖԱ Մակկաբի(Տալլինն) - ՖԱ Ախթամար (Տալլինն) 6:8

    4 գոլերի հեղինակ դարձավ՝ Ավետիք Հայրապետյանը: 2-ական՝ Վահագն Հարությունյանըեւ Վիտալի Նահապետյանը:  


    Ավետիք Հայրապետյան







    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)
    http://esthaylraber.ucoz.ru/load 

    Мои файлы | Просмотров: 546 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 25.01.2010 | Комментарии (0)


    ԷՍՏՈՆԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԸՆՏՐԱՆՈՒ ԱՆԴԱՄ՝ ԱԼԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ՝ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ

    - Ալեն Ստեփանյան ֆուտբոլ

    Ալեն Ստեփանյանը ստացավ քվեարկված ձայների 75 տոկոսը:


    2-րդ ցուցանիշը ստացավ Ավետիս Հարությունյանը:


    3-րդը կիսեցին՝ Ռուբեն Հայրապետյանը եւ Վահագն Հարությունյանը:


    Տարվա լավագույ նմարզիչ՝ Վլադիմիր Ստեփանյան (ձյուդո)



    Տարվա լավագույ ցավաքաշ՝ Աղվան Մատինյան:

    Նշվել են նաեւ.
    Գարիկ Իկնոյանը - լավագույն մարզական կառավարիչ
    (Կոտկաս մարզադաշտ)
    Ալբերտ Ստեփանյան - լավագույն մարզական կարգադրիչ (ՖԱ Արարատ,ՖԱ Ախթամար)
    Էդուարդ Օֆլյան - լավագույն մարզական դատավոր

    ԱԽԹԱՄԱՐԸ ՏԱՐԱՎ ՀԱՂԹԱՆԱԿ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

    17.01.2010
    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն
    Առաջին խումբ
    ՖԱ Ախթամար (Տալլինն) - Յալգփալիհայգլա(Տալլինն) 11:4
    4-ական գնդակների հեղինակներ դարձան՝ Ավետիք Հայրապետյանն ու Վալերի Նահապետյանը:


    P.S.
    Տալլինն ՖԱ Ախթամարը Էստոնիայի ֆուբոլի առաջնության նոր մրցաշրջանի շեմին (4 խումբ) աջակցության կարիք է զգում: Ակումբին օգնել ցանկացողները կարող են դիմել ակումբի պետ՝ Ավետիք Հայրապետյանին (+372 53488750).

    Աջակցեցեք Ախթամարին:


    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)
    http://esthaylraber.ucoz.ru/load 

    Мои файлы | Просмотров: 488 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 18.01.2010 | Комментарии (0)




    «ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱԲԵՐ» թերթն ընտրում է Էստոնիայի հայկական համայնքի տարվա լավագույն մարզիկին



    «ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱԲԵՐ» թերթը հայտարարոմ է մրցություն 2009 թ.արդյունքներով ընտրելու Էստոնիայի հայկական համայնքի տարվա լավագույն մարզիկին:
    Առաջարկվել են հայազգի հետեւյալ մարզիկներն ու մարզականգործիչները.


    - Ալբերտ Ստեփանյան ֆուտբոլ

    - Գարիկ Իկնոյան ֆուտբոլ


    - Վլադիմիր Ստեփանյան ձյուդո


    - Գրիգոր Հայրապետյան շախմատ


    - Ալեն Ստեփանյան ֆուտբոլ


    - Ավետիս Հարությունյան ֆուտբոլ


    - Վահագն Հարությունյան ֆուտբոլ


    Հուսիկ Ստեփանյան ֆուտբոլ


    - Ավետիք Հայրապետյան ֆուտբոլ


    Մովսես Կոզինյան ֆուտբոլ


    - Մանուկ Իվանյան ֆուտբոլ


    - Վալերի Նահապետյան ֆուտբոլ


    Մկրտիչ Չոփիկյան ֆուտբոլ


    - Ռուբեն Հայրապետյան շախմատ


    - Յանա Հայրապետյան շախմատ


    - Համբարձում Քեչեկ շախմատ

    - Նիկոլայ Մամաջանով հոկեյ


    Աղվան Մատինյան (ցավաքաշ)

    Սպասում ենք Ձեր առաջարկություններին եւ քվեարկություններին մինչեւ Հունվարի 15-ը.
    +37253991414
    grigorairapetjan@mail.ru

    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)
    http://esthaylraber.ucoz.ru/load  
    Мои файлы | Просмотров: 533 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.01.2010 | Комментарии (0)

    ՏԱԼԼԻՆՆԻ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ



    Սկսված Նոր 2010 Տարվանից Տալլիննի «Շախ եւ Գարդէ» շախմատի ակադեմիան կրելու է հայ տաղամդավոր շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը:
    http://sgcc.ucoz.ru/

    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)
    http://esthaylraber.ucoz.ru/load
    Мои файлы | Просмотров: 514 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.01.2010 | Комментарии (0)


    Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

    Սիրելի ընթերցողներ, «ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱԲԵՐ» թերթի խմբագրությունը սիրով շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը։ 2010–ը թող լինի նոր նախաձեռնությունների, իրականացված ցանկությունների և միայն լավ նորությունների տարի։




    ԱԼԲԵՐՏ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ՝ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՏԱՐՎԱ ՀԱՅ

    «ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱԲԵՐ» թերթի հարցման նախնական արդյունքների համաձայն Էստոնիայի հայկական համայնքի 2009 թվականի "ՏԱՐՎԱ ՀԱՅ" է ճանաչվել Ալբերտ Ստեփանյանը (ոչ-ավանդական բժշկության դոկտոր,երաժիշտ,մարզական և հասարակական գործիչ,Տալլիննի «Արարատ» եւ «Ախթամար» ֆուտբոլային ակումբների նախագահ):
    Էստոնիայի ձյուդոյի հավաքականի մարզիչ Վլադիմիր Ստեփանյանը հավաքեց ընդհանուր ձայների 12 տոկոսը: Ֆուտբոլիստ, Էստոնիայի պատանեկան հավաքականի անդամ՝ Ալեն Ստեփանյանը ստացել է 10 տոկոս: Քաղաքագետ՝ Աննա Մարիա Գալոյանը՝ 7 տոկոս: Տալլիննի «Ախթամար» ֆուտբոլային ակումբի մարզիչ՝ Ավետիք Հայրապետյանը՝ 6 տոկոս, իսկ  Շախ եւ Գարդէ շախմատի ակադեմիայի պատանի շախմատիստ՝ Ռուբեն Հայրապետյանը՝ 3:

    - Ալբերտ Ստեփանյան (ոչ-ավանդական բժշկության դոկտոր,երաժիշտ,մարզական և հասարակական գործիչ,Տալլիննի «Արարատ» եւ «Ախթամար» ֆուտբոլային ակումբների նախագահ) - ստացել է ձայների 62 տոկոսը


    - Վլադիմիր Ստեփանյան (Էստոնիայի ձյուդոյի հավաքականի մարզիչ)-12 տոկոս


    - Ալեն Ստեփանյան (Ֆուտբոլիստ, Էստոնիայի պատանեկան հավաքականի անդամ)-10 տոկոս


    - Աննա Մարիա Գալոյան (Քաղաքագետ՝)-7 տոկոս


    - Ավետիք Հայրապետյան (Տալլիննի «Ախթամար» ֆուտբոլային ակումբի մարզիչ)-6 տոկոս



    - Ռուբեն Հայրապետյան (Շախ եւ Գարդէ շախմատի ակադեմիայի շախմատիստ)-3 տոկոս:

    Մենք կոչ ենք անում Էստոնիայի հայկական մշակութային կազմակերպությունների ղեկավարներին, ինչպես նաեւ Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին առաջադրել Ձեր թեկնածուներին ընտրելու «ԷՍՏՈՆԻԱՅԻ ՏԱՐՎԱ ՀԱՅ» 2010 թվականի արդյունքներով:

    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)
    http://esthaylraber.ucoz.ru/load
    Мои файлы | Просмотров: 3185 | Загрузок: 1 | Добавил: esthaylraber | Дата: 28.12.2009 | Комментарии (0)

    Հայկական հարցն այսօր
    Դեկտեմբեր 25, 2010թ.
    II. Միջազգային իրավական մակարդակ
    Հայկական պետության ռազմավարական խնդիրները
    Նախքան Հայկական հարցի միջազգային իրավական մակարդակի վերլուծությանն անցնելն անհրաժեշտ է համառոտաբար ամփոփել ներկա ուսումնասիրության նախորդ գլխում ասվածը (I. Ռազմավարական մակարդակ):
    Խորհրդային Միության փլուզումից հետո Հայկական հարցի բովանդակությունը՝ Հայաստանի տարածքային-քաղաքական ազատագրության անհրաժեշտությունը, նույնը մնալով, ընդունեց նոր ձևեր, որոնք արտահայտվեցին նախևառաջ վերածնված հայկական պետության հետևյալ ռազմավարական խնդիրներում.
    ա) Արցախի (ներառյալ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) շուրջն ընկած տարածքի) ազատագրում և ամրապնդում.
    բ) Հայաստանի անվտանգության համար կենսականորեն կարևոր հայկական Ջավախքի պահպանում և նրա ազգային դիմագծի ամրապնդում.
    գ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, ցեղասպանության ժխտման փորձերի դեմ պայքար, ինչպես նաև այդ հարցի միջազգային շահարկումների բացահայտում և չեզոքացում.
    դ) Խորհրդային Միության փլուզմամբ վերաբռնկված հայ-թուրքական հակամարտությունը, ներառյալ ինչպես օսմանյան ու հանրապետական Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցերը, այնպես էլ Թուրքիայի ներկայիս թշնամական քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության երկարամյա շրջափակումը, Ադրբեջանի՝ ԼՂՀ և ՀՀ դեմ ուղղված պատերազմական գործողություններին, այժմ էլ՝ նախապատրաստություններին ամեն կերպ օժանդակումն ու խրախուսումը, Հայոց ցեղասպանության ժխտումը, միջազգային ասպարեզում Հայաստանի պատմության համապարփակ կեղծումը, հայ պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, ՀՀ-ի և հայության դեմ մղվող տեղեկատվական-հոգեբանական պատերազմը և այլն:
    Հայկական հարցի այս բաղադրիչներն անքակտելիորեն կապված են, նրանցից յուրաքանչյուրը պարունակում է մեծ վտանգներ, իսկ որևէ մեկում ձախողումը հղի է ծանր հետևանքներով Հայաստանի և հայության համար: Վերը թվարկված խնդիրներն ունեն մի շարք կողմեր, այդ թվում՝ ռազմական, ժողովրդագրական, տնտեսական, միջազգային-իրավական, որոնցից ամեն մեկն ունի իր կշիռն ու նշանակությունը:
    Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը
    Համապատասխանաբար, Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը բաղկացած է հետևյալ գործերի համադրույթից.
    1. 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին գործը
    Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է Հայաստանի համար իրապես դրական նշանակություն ունենալ միայն այն ժամանակ, երբ կընդունվի որպես իրավականորեն պարտադիր ակտ, այլ ոչ որպես սոսկ քաղաքական հռչակագիր, ինչպիսին այն դարձել է աշխարհի ավելի քան քսան երկրների խորհրդարանական բանաձևերում և հայտարարություններում: Հռչակագրային բնույթ ունեցող ճանաչումները որևէ փոփոխություն չեն առաջացրել ցեղասպանությունը ճանաչած պետությունների՝ Հայաստանի անվտանգության հրատապ խնդիրների նկատմամբ վարած քաղաքականության մեջ: Այնինչ միայն այդպիսի արդյունքը կարող էր կարևոր լինել, քանի որ Հայաստանի անվտանգության ծանրագույն խնդիրները հե՛նց ցեղասպանությունն է ծնել: Օրինակի համար, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Բելգիան, Լիտվան, Նիդերլանդների Թագավորությունը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց այդ երկրների քաղաքականությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ որևէ դրական տեղաշարժ չի արձանագրել: Ավելին, աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը փաստացիորեն արժեզրկել է Հայոց ցեղասպանության մասին որոշ պետությունների խորհրդարաններում ավելի վաղ ընդունված բանաձևերը: Այսպես, ի հեճուկս Լիբանանի խորհրդարանի Հայոց ցեղասպանությունը երկիցս՝ 1997 և 2000 թթ. ճանաչելու փաստի՝ 2008 թ. իր մեծությամբ լիբանանյան երկրորդ քաղաքի՝ Տրիպոլիի գլխավոր հրապարակը վերանվանվել է Հայոց ցեղասպանության առաջին փուլի ղեկավար՝ պատմության մեջ «արյունոտ սուլթան» մականվամբ հայտնի Աբդուլ Համիդի անվամբ: Հունաստանում Սալոնիկի քաղաքապետը մտադիր է հուշարձան կառուցել ի պատիվ երիտթուրք այն պարագլուխների, որոնք ծնունդով այդ քաղաքից են: Եվ այս սրբապղծության դեմ անզոր են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Հունաստանի խորհրդարանի 1996 թ., ինչպես նաև Եվրախորհրդարանի (որի անդամ է Հունաստանը) 1987 ու 2002 թթ. ընդունած բանաձևերը: Կիսապաշտոնական Ֆրանս-Պրես գործակալությունը տարիներով շարունակում էր թեականորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին նույնիսկ այն բանից հետո, երբ 1998 թ. Ֆրանսիայի խորհրդարանը հատուկ բանաձևով ճանաչել էր այն (դրությունը շտկվել է միայն վերջին 2-3 տարվա ընթացքում): Շվեդիայի խորհրդարանը երկիցս փոխեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ: Այսպիսով, ցեղասպանության ճանաչման մասին խորհրդարանական բանաձևերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների հայտարարությունները, թեև կարևոր են, սակայն անվստահելի են և անարդյունավետ (այստեղ չենք անդրադառնա այն բազմաթիվ փաստական սխալներին, որոնք նրանցում թույլ են տրված), քանի որ մշտապես ենթակա են ներքին և արտաքին քաղաքական շահարկումներին:
    Իրականում, 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին գործը պատկանում է միջազգային և ազգային դատաիրավական վարույթին, մասնավորապես, ՄԱԿ-ի Միջազգային դատարանին կամ նախկին Հարավսլավիայի ու Ռուանդայի հարցերով տրիբունալների օրինակով ստեղծվելիք Հայոց ցեղասպանության հատուկ տրիբունալին: Սակայն 1970-ական թթ. ի վեր՝ որոշ պետություններում խորհրդարանական քննարկումների օրակարգ մտցվելով (հետևաբար՝ դառնալով բանավիճային) և հայտնվելով տուժող կողմի՝ Հայաստանի և հայության արդյունավետ վերահսկողությունից դուրս, այդ գործը մի շարք դեպքերում դարձավ աշխարհաքաղաքական առուծախի առարկա՝ այլ պետությունների Թուրքիայի հետ ունեցած սեփական խնդիրները Հայոց ցեղասպանության շահարկումների հաշվին լուծելու միջոց: (Այդ ամոթալի երևույթի վառ վկայությունն են ԱՄՆ նախագահների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ նախընտրական խոստումների լկտի և բացահայտ դրժումները:) Ուստի Հայոց ցեղասպանության մինչև այսօր եղած միջազգային ճանաչումները միայն խորհրդարանական բանաձևերի, որոշումների և հայտարարությունների տեսքով ժամանակավրեպ են: Առնվազն այն պահից, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման (այլ ոչ՝ սոսկ ճանաչման) հարցը պետք է զուգահեռաբար արծարծվեր նաև միջազգային քաղաքական առուծախին պակաս չափով ենթակա իրավական դաշտում՝ ազգային և միջազգային օրենսդրություններում ու դատարաններում: Միջազգային դատարանում Հայաստանը հայցելու է Թուրքիայից բարոյական և մշակութային փոխհատուցում, նյութական-ֆինանսական տուգանքներ, ինչպես նաև բռնագրավված տարածքների վերադարձ:
    Այս գործը կարող է լսվել 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած «Ցեղասպանության հանցագործութունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) և այլ միջազգային-իրավական ակտերի համաձայն: Մասնավորապես, որպես Կոնվենցիայի ստորագրող կողմ (23 հունիս 1993թ.) Հայաստանի Հանրապետությունն իրավասու է արծարծել Թուրքիայի դեմ (որը նույնպես ստորագրել է այն՝ դեռևս 1950թ. հուլիսի 31-ին) այդ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որով յուրաքանչյուր կողմ կարող է դիմել ՄԱԿ-ի լիազոր մարմիններին՝ պահանջելով ձեռնարկել այն միջոցները, որոնք այդ կողմի համոզմամբ անհրաժեշտ են ցեղասպանությունը «կասեցնելու» (ճնշելու) համար: Հեղինակավոր իրավաբան-միջազգայնագետների, մասնավորապես պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասի կարծիքով, ցեղասպանության «կասեցումը»՝ պատժիչ արդարության հաստատումից բացի՝ ենթադրում է նաև ավելի լայն միջոցների կիրառում: Հանցագործությունը կանխելու համար անհրաժեշտ է հնարավորինս վերացնել դրա հետևանքները: Հետևաբար, այդ միջոցները ներառում են ոչ միայն ցեղասպանության մեղավորների պատժումը, այլև վերապրած սերունդների իրավունքների վերականգնումն ու նրանց փոխհատուցելը, այդ թվում, հնարավոր է, նաև տարածքային զիջումների տեսքով: ՀՀ-ը կարող է կիրառել նաև Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը հայտարարում է. «Պայմանավորվող կողմերի միջև վեճերը՝ կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման ու կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը` վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով»:
    Мои файлы | Просмотров: 650 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 25.12.2009 | Комментарии (0)


    Հաստատվել են Հայաստանի կառավարության 2010 թ. միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները

    Հայաստանի կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում հաստատվել են 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ հանրապետական գործադիր մարմինների գերակա խնդիրները: Ծրագրում ներառվել է 179 կետ, գերակա խնդիր է համարվել 80-ը, տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

    Գերակա խնդիրներից են ժողովրդագրական ակտիվ քաղաքականության, կենսաթոշակային եւ բարձրագույն կրթության բարեփոխման, տարածքների համաչափ զարգացման ռազմավարությունների իրականացումը, ատոմային էներգետիկայի զարգացումը, տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանման ներուժի բացահայտման ռազմավարության ներդրումը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ելքի քաղաքականության ձեւակերպումը եւ այլն:

    Կառավարությունն ընդունել է «ՀՀ 2010 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների եւ ՀՀ 2010 թ. պետբյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը եւ ֆինանսների նախարարին հանձնարարել անհրաժեշտության դեպքում եւս մեկ անգամ քննարկել այն եւ լրամշակված տարբերակը ներկայացնել կառավարության աշխատակազմ: Նախագծով սահմանվել են ՀՀ 2010 թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, ինչպես նաեւ բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները:

    Նիստում հավանություն է տրվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2010 թ. պետական ծրագրին եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին: Որոշումն ուղղված է ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարմանը եւ ժողովրդագրական երեւույթների բացասական զարգացումների հնարավորինս մեղմմանը:
    Երեւան (Երկիր)



    Խելքն ո՞ւմ է պետք

    Խելքն ո՞ւմ է պետք

    Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ինքը կողմնակից է, որ գործարարները խորհրդարան չգան և զբաղվեն իրենց բիզնեսով, իսկ ինքն արդեն քաղաքական գործիչ է, ով հասկանում է նաև բիզնեսից. «Ես քաղաքական գործիչ եմ արդեն և շատ լավ եմ հասկանում գործարարությունը, բիզնեսը, դա իմ գործին ավելի է օգնում», - ասել է Հովիկ Աբրահամյանը։

    Tert.am


    Հայ–թուրքական արձանագրություններն ավարտված են բոլորի համար, բացի Հայաստանի իշխանություններից

    Հայ–թուրքական արձանագրություններն ավարտված են բոլորի համար, բացի Հայաստանի իշխանություններից

    Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին և Ղարաբաղի կարգավորմանը՝ ասել է, որ այդ հարցերը եղել և մնում են փաթեթ։ «Ինչն արդեն իշխանություններն էլ, կարծես թե, սկսել են հասկանալ, կամ գուցե վաղուց հասկանում էին և ձև էին անում, թե չեն հասկանում, այստեղ որևէ ձեռքբերման մասին խոսելն ավելորդ է, կան կորուստներ։ Կա հետևողական և շարունակվող նահանջ այդ գործընթացում։ Կարծում եմ, որ մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբում գործընթացներն էլ ավելի կակտիվանան, և այն փաստը, որ դեկտեմբերի եռանախագահողները այցելեցին Բաքու և Երևան չեկան, ուղղակի լրացուցիչ ապացույց է , որ Հայաստանի իշխանությունների հետ կարծես թե հարցեր չունեն, խնդիրները Բաքվում են, և գուցե միջնորդող երկրների միջև»,– ընդգծեց Դավիթ Շահանզարյանը։

    Նրա խոսքով՝ Թուրքիային կարելի է մեղադրել ամեն ինչի մեջ, բայց նրանք անկեղծ են եղել մի հարցում. մինչև արձանագրությունների ստորագրումը բազմիցս ասել են, որ առանց ԼՂ կարգավորման հարցում լուրջ տեղաշարժի սահմանը չի բացվելու։

    Դավիթ Շահնազարյանը վստահ է, որ ԱՄՆ–ը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ «Միացյալ Նահանգները երբեք չեն գնա այնպիսի ռիսկի, որ բացի Իրանից այս տարածաշրջանում ունենան հակաամերիկյան տրամադրություններ ունեցող երկրորդ պետությունը։ Սա Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված հերթական անհիմն պրոպագանդան է»։

    Հայ–թուրքական արձանագրությունների հետ կապված այս ամբողջ գործընթացն ավարտվել է բոլորի համար, բացի Հայաստանի իշխանություններից, որոնք հիմա մտորում են՝ ոնց դուրս գան իրենց իսկ ստեղծած ծանր ու անհեթեթ իրավիճակից։ Ես, անկեղծ ասած, նույնիսկ կասկածում եմ, որ նրանք կունենան բավականաչափ քաղաքական ինքնուրույնություն, որ կկարողանան ինչ որ քայլեր անել. դրսի ուժերի կողմից նրանք չափազանց կաշկանդված են»,– հավելեց Դավիթ Շահնազարյանը։ Վերջինը որևէ կասկած չունի, որ հայ–թուրքական հարաբերությունները կհաստատվեն, բայց ոչ այս Արձանագրությունների հիման վրա, և ոչ էլ այս իշխանությունների օրոք։

    Tert.am


    Мои файлы | Просмотров: 440 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 24.12.2009 | Комментарии (0)


    ՀԱՅՈՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


    Դեկտեմբերի 4-ին Տալլիննում տեղի ունեցած Մաայրաքաղաքի Հայոց Համայնքի ղեկավարների խորհրդակցության գլխավոր նյութն էր Լիտվայի Հայոց Համայնքի(Արաիկ Թունյան) առաջարկությունը՝ Լիտվայի,Լատվիայի եւ Էաստոնիայի հայության միացումը եւ «ԲԱԼԹԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՆԳՐԵՍ»-ի կազմակերպումը:

    Խորհրդակցության մասնակիցները ծանոթացան ներկայացված փաստաթխթերի հետ:
    Ելույթ ունեցան իրենց տեսակետներով.՝ Գարիկ Իկնոյանը, Կարեն Տեր-Հովհաննեսյանը,Արտյոմ Դավիդյանցը,Ռուդոլֆ Ազարումյանը,Անահիտ Մեսրոփյանը,Ավետիս Հարությունյանը եւ մյուսները,որից հետո բոլորը եկան միաձայն որոշման՝ այն է.՝«Էստոնիայի Հայկական
    Համայնքը ցանկանում է լինել «ԲԱԼԹԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՆԳՐԵՍ»-ի կազմում:
    Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր կողմերի հետ,սակայն այդ հարցում տեսնում ենք շատ անհասկանալի կետեր եւ հում նյութեր,ինչպես նաեւ սպասում ենք կոնկրետ քայլեր նախաձեռնող խմբի կողմից»:




     

    Խորհրդակցության մյուս հարցերից էին Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան Տոների նշումը: Տալլիննի Հայկական Համայնքը որոշեց 2 Տոները նշել Հունվարի 6-ին եւ հրավիրում է բոլոր հայերին ցուցադրել գործունյա մասնակցություն:
    Տոնական միջոցառումը,որտեղ երեխաներին իհարկե սպասվում են նվերներ Ձմեռ Պապի կողմից՝ տեղի կունենա «Սալմէ» մշակութային կենտրոնում (18.00-21.00):
    Մինչեւ 13 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
    Հավաքված գումարի մեծ մասը,ինչպես միշտ՝ փոխանցվելու է Խաափսալու քաղաքի մանկատանը,
    որի վրա Հայկական համայնքը բարեգործություն է հանդես բերում արդեն շատ տարիներ:
    Տոնական միջոցառմանը եւ Խաափսալու քաղաքի մանկատան բարեգործությանը մասնակցելուն ցանկացողները լրացուցիչ հարցերով կարող են դիմել Ռազմիկ Իվանյանին՝ +372 5188966 :

    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)

    Мои файлы | Просмотров: 467 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.12.2009 | Комментарии (1)



    TALLINN FOOTBALL CLUB "YEREVAN" ASKS "Help!

    19.01.2011

    Dear compatriots!

    Tallinn amateur football club, "Yerevan" in dire need of your support. Our team was in trouble due to the fact that he can not collect 900 euros to pay the registration fee Estonian Football Association at Estonian championships in football in the new season which will start in April 2011.
    One of the main sponsors of our team (not Armenian) is willing to pay this amount, provided that the name of the team will not "Yerevan", and more. This condition is not naturally suited to me, as the team loses important - national identity. Understandable desire to lead our Armenian team, using the fact that the players of FC Yerevan are this year in difficult financial circumstances and will not be able to collect the required term of the required amount. It is also obvious that those who have the finances, will easily be able to entice our players, foreign players in their side and get things done.
    That gives its name to FC Yerevan "I, as well as thousands of our relatives around the world? Talk about it briefly only: "This air, allowing to survive in a foreign country and save their YET MOLTEN Armenian roots!".
    That is why in this alarming for our team an hour, I decided to contact my compatriots of the Diaspora for help to collect the required amount!
    Very painful to lose what has been created over the years not only for themselves ...
    I hope for your support, dear compatriots!

    For those wishing to support us in these crucial days for us to inform the bank facilities (domestic and international) where you can list support:
    IBAN EE42 2200 2210 3449 4241
    S.W.I.F.T. kood HABAEE2X
    Name of Cultural Society: Armeenia kultuuriselts ARARAT
    Address Bank: Swedbank, Liivalaia 8,15040, Tallinn
    address cultural society: Laanemere 47-54, 13914, Tallinn

    Domestic: 22 1034 4942 1941


    Grigor Hayrapetyan
    (President Tallinn FC Yerevan)
    +372 53 991414

    19.01.2011

    p.s.

    Dear Editors,
    This materiyal not for publication. If you poschitaeete it correctly, you can tei divert people and public funds that will have the opportunity to help.
    In turn, I certainly will not let his hands and will look out on the ground until the appeal to the Ministry of Culture of Estonia for support!




    Գրիգոր եւ Ավետիք Հայրապետյաններ




     



    Мои файлы | Просмотров: 455 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.12.2009 | Комментарии (1)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024