ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի բարեկամ,
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնության` Երևանի պետական համալսարանի հետ
2011 թվականի հունիսի 26-ից հուլիսի 16-ը կազմակերպվելիք Սփյուռքի երիտասարդ
լրագրողների դպրոցի, մասնակիցների մասնակցության հայտերի ժամկետն ապրիլի 15-ից երկարաձգվում
է մինչև մայիսի 15-ը:
Դասընթացներում վերապատրաստվելու համար կարող են դիմել ինչպես հայկական ԶԼՄ-ում աշխատող լրագրողներ, այնպես էլ համայնքների կողմից երաշխավորված մինչև 33 տարեկան շնորհալի երիտասարդներ, ովքեր պատրաստվում
են աշխատել տվյալ համայնքի հայկական ԶԼՄ-ում:
Մասնակիցների թիվը սահմանափակ է` շուրջ 20 մարդ:
Դասընթացներն իրականացվելու են հայերենով:
Երիտասարդ լրագրողների դասընթացների մասնակցի կեցությունը Հայաստանում
ապահովում է ՀՀ սփյուռքի նախարարությունը, իսկ ճանապարհածախսը հոգում է մասնակիցը
(թերթը, համայնքը):
Ցանկացողներին խնդրում ենք մինչև 2011թ. մայիսի 15-ը դիմել իրենց
բնակության երկրի ՀՀ դեսպանություն և/կամ ՀՀ սփյուռքի նախարարություն ք. Երևան,
Վազգեն Սարգսյան 26/1 հասցեով, գրել info@mindiaspora.am, contact@mindiaspora.am, mindiaspora@yahoo.com էլփոստի հասցեներով կամ զանգահարել +374 10 58 56 01 /109/:
|