Հայտարարություն
Սիրելի բարեկամ,
ՀՀ սփյուռքի նախարարությունը և Երևանի պետական համալսարանը 2011 թվականի
հունիսի 26-ից հուլիսի 16-ը կազմակերպում են Սփյուռքի երիտասարդ լրագրողների դպրոց,
որը կհանգուցվի համաժողովով:
Դասընթացներում վերապատրաստվելու համար կարող են դիմել ինչպես հայկական ԶԼՄ-ում աշխատող լրագրողներ, այնպես էլ համայնքների կողմից երաշխավորված մինչև 33 տարեկան շնորհալի երիտասարդներ, ովքեր պատրաստվում
են աշխատել տվյալ համայնքի հայկական ԶԼՄ-ում: Ծրագիրը կլինի պարբերական:
Մասնակիցների թիվը սահմանափակ է` շուրջ 20 մարդ:
Դասընթացներն իրականացվելու են հայերենով:
Երիտասարդ լրագրողների դասընթացների մասնակցի կեցությունը Հայաստանում
ապահովում է ՀՀ սփյուռքի նախարարությունը, իսկ ճանապարհածախսը հոգում է մասնակիցը
(թերթը, համայնքը):
Ցանկացողներին խնդրում ենք մինչև 2011թ. ապրիլի 15-ը դիմել իրենց
բնակության երկրի ՀՀ դեսպանություն և/կամ ՀՀ սփյուռքի նախարարություն հետևյալ
հասցեով` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, www.mindiaspora.am,
info@mindiaspora.am, contact@mindiaspora.am, mindiaspora@yahoo.com կամ զանգահարել
374 10 58 56 01 /109/:
|