Понедельник, 06.05.2024, 20:38
Приветствую Вас Гость | RSS
Главная | Блог | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Поиск
Календарь
«  Февраль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Архив записей
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » 2011 » Февраль » 23 » ԱԶԴ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / РЕКЛАМА
    19:27
    ԱԶԴ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / РЕКЛАМА
    ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,
    ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդության`
    Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» ծրագիրը` նորացված և
    բարելավված:
    Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել
    Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային արժեքներ, զարգացնել
    ազգային ինքնագիտակցությունը, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու
    սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել
    Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային կապերի
    ամրապնդմանը:
    Ծրագիրը մեկնարկում է 2011թ. հունիսին` 10 փուլով, որի ընթացքում Սփյուռքի 13-20
    տարեկան երիտասարդների խմբերը 2 շաբաթով կհյուրընկալվեն հայաստանաբնակ
    ընտանիքներում և իրենց հայաստանցի հասակակիցների հետ կմասնակցեն «Արի
    տուն» ամառային ճամբարին:
    Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անշահախնդիր և անհատույց:
    Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերի ձևավորումն
    իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական
    կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական
    ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների աջակցությամբ:
    Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը պետք է հոգան
    սեփական կամ հովանավորների միջոցներով:
    «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարության միջոցներով
    նախատեսվում է ապահովել երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը,
    իրականացվելու է միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են
    Սփյուռքի և հայաստանցի երիտասարդ հասակակիցների ակտիվ շփումներ,
    հայրենակցական կապերի ստեղծում, ծանոթացում ՀՀ պատմամշակութային
    հուշարձաններին, հայոց պատմությանը, շրջայցեր` Հայաստանի տեսարժան վայրեր,
    համերգների, թատերական ներկայացումների, փառատոների, ցուցահանդեսների
    դիտումներ: Ճամբարում կիրականացվեն նաև ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու,
    գրականություն, հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմություն, մասնակցություն երգի,
    պարի, գեղարվեստի խմբակներին: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի
    Հանրապետության պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի
    անհատների հետ:
    Ծրագրի մասնակիցներին Հայաստան մուտքի արտոնագրերը (ծրագրի
    մասնակցության ժամանակահատվածում) տրամադրվում են անվճար:
    Համոզված ենք, որ «Արի տուն» ծրագիրը մեծապես կնպաստի հայապահպանությանը
    և հայադարձությանը, երիտասարդների միջև հաղորդակցության միասնական ցանցի
    ստեղծմանը:
    «Արի տուն» ծրագրի շրջանակներում կազմակերպական միջոցառումների
    իրականացումը կապահովեն ՀՀ սփյուռքի նախարարությանը կից ձևավորված
    միջգերատեսչական համակարգող խորհուրդը և աշխատանքային խմբերը:
    ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. «Արի տուն»-2011թ. ծրագրին չեն կարող մասնակցել նախորդ
    տարիներին արդեն մասնակցած երիտասարդները:
    «Արի տուն»-2011թ փուլերն են.
    1 Հունիսի 19 – Հուլիսի 3
    2 Հունիսի 26 – Հուլիսի 10
    3 Հուլիսի 10– Հուլիսի 24
    4 Հուլիսի 17 – Հուլիսի 31
    5 Հուլիսի 31 – Օգոստոսի 14
    6 Օգոստոսի 7 – Օգոստոսի 21
    7 Օգոստոսի 21- Սեպտեմբերի 4
    8 Օգոստոսի 28 – Սեպտեմբերի 11
    9 Սեպտեմբերի 4 – Սեպտեմբերի 18
    10 Սեպտեմբերի 11 - Սեպտեմբերի 25
    Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
    ՀՀ սփյուռքի նախարարություն
    Հասցե` ՀՀ ք.Երևան 0010, Վ. Սարգսյան 26/1,
    Հեռ.` (+37410) 58-56-01/117/
    Հեռապատճեն` (+37410) 58-91-57
    էլ.հասցե: allarmenian@mindiaspora.am, aritun@mindiaspora.am
    Просмотров: 500 | Добавил: esthaylraber | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024